Տափակաթաթություն կամ հարթաթաթություն, ոտքի ձևախախտում, որը բնորոշվում է երկայնական, հազվադեպ լայնական կամարի հարթեցմամբ՝ կապանամկանային ապարատի թուլության հետևանքով։ Տափակաթաթության դեպքում ներբանը քսվում է գետնին ամբողջ մակերևույթով։ Ձեռքբերովի տափակաթաթությունը (բնածին հազվադեպ է լինում) ըստ զարգացման պատճառները բաժանում են ստատիկ, վնասվածքային և լուծանքային գործոնների։ Լուծանքային տափակաթաթությունը (պոլիոմիելիտի դեպքում) հազվադեպ է հանդիպում։ Հաճախ նկատվում է վնասվածքային տափակաթաթությունը (նավակոսկրի կամ ոտնաթաթի ոսկրերի կոտրվածքից հետո)։

Հարթաթաթության օրինակ

Ստատիկ տափակաթաթությունը առավել հաճախ հանդիպող ձևն է։ Պատճառը ոտքի տարբեր գերբեռնվածություններն են, հատկապես օրգանիզմի աճման շրջանում։ Հասուն տարիքում տափակաթաթությունը զարգանում է ոտքի վրա երկար մնալիս (վիրաբույժների, վարսավիրների մոտ), գիրանալիս ևս։ Ստորին վերջույթի ոսկրերի կոտրվածքի դեպքում ստատիկ տափակաթաթությունը առաջանում է հակառակ վերջույթում։

Կանխարգելումը խմբագրել

Ֆիզկուլտուրա, կոշիկների ճիշտ ընտրություն։

Բուժումը խմբագրել

Վարժությունների հատուկ համալիր՝ ոտի և սրունքի մկանների համար, մերսում, բուժիչ միջնատակով կոշիկների օգտագործում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 629