Ալեքսեյ Պավլովիչ Օկլադնիկով (սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 3), 1908, Konstantinovka, Verkholenskiy Uyezd, Իրկուտսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 18, 1981(1981-11-18)[1], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հնագետ, պատմաբան և ազգագրագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ, 1964), Յակուտական ԻԽՍՀ (1956), ՌԽՖՍՀ (1957), Բուրյաթական ԻԽՍՀ (1968) գիտության վաստակավոր գործիչ։

Ալեքսեյ Օկլադնիկով
Ծնվել էսեպտեմբերի 20 (հոկտեմբերի 3), 1908
Konstantinovka, Verkholenskiy Uyezd, Իրկուտսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 18, 1981(1981-11-18)[1] (73 տարեկան)
Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանYuzhnoye Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, պատմաբան, համալսարանի դասախոս և արվեստագետ
Հաստատություն(ներ)ՌԴ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտ, Նովոսիբիրսկի պետական համալսարան և Institute of Archaeology and Ethnography?
Գործունեության ոլորտպատմություն, ազգագրություն և հնագիտություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Բրիտանական ակադեմիա և Ամուրի մարզի ուսումնասիրության ընկերություն
Ալմա մատերԱրևելասիբիրյան պետական մանկավարժական ակադեմիա (1934)
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և պրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1947)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարEfimenko Petr Petrovich? և Bernhard Petri?
Եղել է գիտական ղեկավարAnatoly Derevyanko?, Vyacheslav Molodin?, L. P. Khlobystin?, David Brodyansky? և Q47453053?
Հայտնի աշակերտներSergey Astakhov?, David Brodyansky?, Anatoly Derevyanko?, Vitaly Larichev?, Vyacheslav Molodin?, Boris Frolov?, Yuly Khudyakov?, Q47453053?, Zoya Abramova?, Q109493613?, Nikolay Dikov?, Q98538653? և Boris Sapunov?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Vera Zaporozhskaya?
Երեխա(ներ)Yelena Okladnikova?
 Alexey Okladnikov Վիքիպահեստում

1938-1961 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքում։ 1961 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի հումանիտար հետազոտությունների բաժնի վարիչ։ 1966 թվականից՝ նույն բաժանմունքի պատմության, բանասիրության և փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, 1962 թվականից՝ նաև Նովոսիբիրսկի համալսարանի պրոֆեսոր և ամբիոնի վարիչ։

Դաշտային ուսումնասիրություններ է կատարել Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայում և Մոնղոլիայում։ Հայտնաբերել և ուսումնասիրել է նեանդերթալյան մարդու և նրա մշակույթի մնացորդները Ուզբեկատանի Թեշիկթաշ քարայրում, քարի դարը Մոնղոլիայում, Լենայի, Անգարայի, Մերձամուրյան շրջանի և Մոնղոլիայի նախնադարյան ժայռապատկերները, հայտնաբերել քարի, բրոնզի և երկաթի դարերի տեղական շատ մշակույթներ Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Հետազոտել է (1945) 17-րդ դարի ռուս բևեռային ծովագնացների արշավախմբերի մնացորդները Ֆադեյի կղզում։ Օկլադնիկով հեղինակ է նախնադարյան հասարակության պատմության և մշակույթի, պալեոլիթյան ու նեոլիթյան արվեստի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի և Ծայր Հյուսիսի պատմության (հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դար) վերաբերյալ ընդհանրացնող աշխատությունների։ Պետական մրցանակ (1950 և 1973)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Օկլադնիկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 534