Չինաստանի տնտեսություն
Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության (ՉԺՀ) տնտեսություն, 2014 թվականից ԱՄՆ-ից հետո երկրորդն է անվանական ՀՆԱ մեծությամբ և առաջինը՝ գնողունակության համարժեքությամբ։ ՉԺՀ տնտեսության բնորոշ գծերից մեկը ՀՆԱ կառուցվածքում գյուղատնտեսության մասնաբաժնի կրճատումն է՝ ծառայությունների ոլորտի աճի շնորհիվ։ Ընդ որում, Եթե 1998-1999 թվականներին այն կտրուկ անկում ապրեց, ապա 2000 թվականից սկսած դիտվում է կայուն և համընթաց նվազում։ Այս օրինաչափությունը դիտվում է նաև արդյունաբերության ոլորտում։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, 2008-2018 թվականներին Չինաստանի ՀՆԱ կառուցվածքում դիտվել է հետևալ պատկերը. արդյունաբերության բաժինը կրճատվել է՝ 46,9%-ից հասնելով 40,7 %, գյուղատնտեսությանը՝ 10,2%-ից հասել է 7,1 %, իսկ սպասարկման և ծառայությունների ոլորտն աճել է՝ 42,9%-ից հասնելով 52,2%[6]։ Ըստ 2016 թվականի տվյալների, Չինաստանի բնակչության 43,5 %-ը զբաղված է սպասարկման ոլորտում, 28,8%-ը՝ արդյունաբերության մեջ, 27,7 %-ը՝ գյուղատնտեսության մեջ[7]։
Չինաստանի տնտեսապես ամենազարգացած քաղաք Շանհայը | |
Արժույթ | CNY չինական յուան |
---|---|
Ամրագրված փոխարժեք | 72,34 դրամ[1] |
Առևտրային կազմակերպություններ | Եվրոպական Միություն, Եվրագոտի, ՏՀԶԿ, ԱՀԿ |
Վիճակագրություն | |
Բնակչություն | 66,200,000 (2014) |
ՀՆԱ | 2 846,889 միլիարդ |
ՀՆԱ տեղ | 10-րդ բնակչության շնչի հաշվով. 39-րդ |
ՀՆԱ-ի աճ | 6,7 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 8826 $[3] |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի | գյուղատնտեսություն (7,9 %), արդյունաբերություն (40,5%), ծառայությունների ոլորտ (51,6%)[4] |
Գնաճ (ՍԳԻ) | 2,8 % (2019)[4] |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | 0,6% (2019)[4] |
Աշխատուժ | 774,71 млн (2019)[4] |
Գործազրկություն | 3,64 % (2019)[4] |
Միջին համախառն աշխատավարձ | 5000 յուան (722,69 $), 2019 թվականի տվյալներով[5] |
Արտաքին | |
Արտահանում | 2,73 տրիլիոն դոլար (2020)[4] |
Արտանհանման հիմնական գործընկերներ | ԱՄՆ (17 %), Հոնկոնգ (10 %), (2019) |
Ներկրում | 2,36 տրիլիոն դոլար (2020)[4] |
Ներկրման հիմնական գործընկերներ | Հարավային Կորեա (9 %), Ճապոնիա (8 %), (2019) |
Համախառն արտաքին պարտք | 2,4 տրիլիոն դոլար (2020) |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | ՀՆԱ-ի 66,8% (2021) |
Եկամուտ | 2,553 տրիլիոն դոլար (2017 թվականի տվյալ)[4] |
Ծախսեր | 3,008 տրիլիոն դոլար (2017 թվականի տվյալ)[4] |
The world factbook |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՎերջին 30 տարիներին Չինաստանի տնտեսությունը դինամիկ կերպով զարգացել է, իսկ 2018 թվականի ՀՆԱ տվյալներով աշխարհում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ ԱՄՆ-ից հետո։ 1978 թվականի համեմատ երկրի ՀՆԱ-ն աճել է մոտ 10 անգամ[8]։ Չնայած նրան, որ բնակչության կենսամակարդակը բավականին աճել է, մինչ այժմ էլ նկատելի է բնակչության կյանքի որակի և սոցիալական զարգացման տարբերությունը ոչ միայն քաղաքային և գյուղական բնակավայրերի, այլև՝ տարբեր մեծության քաղաքների միջև[9]։
Ներկայումս Չինաստանին բաժին է ընկնում պողպատի, ալյումինի և ցեմենտի համաշխարհային արտադրության գրեթե կեսը, իսկ ածխի, մանգանի, անագի, ցինկի, ծարիրի և վոլֆրամի հանույթով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։ Վերջին տարիներին մեծ մասշտաբների է հասել նավթի և բնական գազի հանույթը։ Չինաստանի տարածքում է գտնվում հազվագյուտ մետաղների համաշխարհային հետախուզված պաշարների մոտ 37 %-ը։ 1980-ական թվականներին հանքարդյունաբերության ոլորտում կատարված ներդրումների շնորհիվ, Չինաստանն այսօր կարողանում է ապահովել հազվագյուտ մետաղների համաշխարհային պահանջարկի 90 %-ը[10]։ 2015 թվականի ՉԺՀ Պետական խորհրդի տասնամյա պլանի համաձայն, երկրի հիմնական արտադրությունները պետք է մոդեռնիզացվեն և ըստ զարգացման մակարդակի և արտադրական հնարավորությունների մրցակցելի լինեն գերմանական արտադրութունների հետ։ Դա հնարավորություն կտա բարելավել երկրի դիրքերը համաշխարհային արտադրողների շարքում, և մասնավորապես՝ գերազանցել այլ զարգացող երկրներին[11]։ Չին-Բրիտանական համաձայնագրի համաձայն Հոնկոնգը և Մակաոն վերադարձվել են Չինաստանին, սակայն մինչև 2047 թվականը համարվելու են տնտեսապես Չինաստանից անկախ տարածքներ։ Այս երկու տարածքներն ունեն սեփական դրամական միավորը՝ հոնկոնգյան դոլարը և մակաոյի պատական, կառավարությունը և ֆինանսական կառավարման համակարգը։ Դրա շնորհիվ Հոնկոնգը և Մակաոն համարվում են ՉԺՀ և աշխարհի ամենազարգացած ֆինանսական շուկան, ամենազատ տնտեսական գոտիներից, բիզնես միջավայրի առումով՝ բարենպաստ և մրցակցային, ներդրողների համար՝ ապահովագրված և արդարացված։
Տնտեսական ցուցանիշները
խմբագրելՏարի | ՀՆԱ, տրլն յուան |
ՀՆԱ աճ, % | Առևտրային հաշվեկշիռ, մլրդ $ |
Արտահանում, մլրդ $ |
ՆԵրմուծում, մլրդ $ |
Ուղղակի ներդրումներ |
Տարադրամային ռեզերվներ, մլրդ $ |
Կառավարության եկամուտներ, տրլն յուան |
Կառավարության ծախսեր, տրլն յուան |
Ինֆլյացիա | Յուանի կուրսը ԱՄՆ դոլարի նկատմամբ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2001 | 9,59 | 8,1 | 23 | 266 | 244 | 46,9 | 212 | 1,637 | 1,884 | 0,7 | 8,28 |
2002 | 10,24 | 9,1 | 30 | 326 | 295 | 52,7 | 286 | 1,891 | 2,201 | -0,8 | 8,28 |
2003 | 11,67 | 10,0 | 26 | 438 | 413 | 53,5 | 403 | 2,169 | 2,461 | 1,2 | 8,28 |
2004 | 13,65 | 10,1 | 32 | 593 | 561 | 60,6 | 610 | 2,636 | 2,836 | 3,9 | 8,28 |
2005 | 18,39 | 11,4 | 102 | 762 | 660 | 60,3 | 819 | 3,165 | 3,393 | 1,8 | 8,19 |
2006 | 21,19 | 12,7 | 177 | 969 | 791 | 69,5 | 1066 | 3,876 | 4,042 | 1,5 | 7,97 |
2007 | 24,95 | 14,2 | 262 | 1218 | 956 | 74,8 | 1528 | 5,130 | 4,957 | 4,8 | 7,60 |
2008 | 30,07 | 9,7 | 296 | 1429 | 1133 | 92,4 | 1946 | 6,132 | 6,243 | 5,9 | 6,95 |
2009 | 34,09 | 9,4 | 196 | 1202 | 1006 | 90,0 | 2399 | 6,848 | 7,587 | -0,7 | 6,83 |
2010 | 40,15 | 10,6 | 183 | 1578 | 1395 | 105,7 | 2847 | 8,308 | 8,958 | 3,3 | 6,77 |
2011 | 47,31 | 9,6 | 155 | 1899 | 1744 | 116,0 | 3181 | 10,374 | 10,893 | 5,4 | 6,46 |
2012 | 51,93 | 7,9 | 231 | 2049 | 1818 | 111,7 | 3312 | 11,721 | 12,571 | 2,6 | 6,31 |
2013 | 59,52 | 7,8 | 259 | 2210 | 1950 | 117,6 | 3821 | 12,914 | 13,974 | 2,6 | 6,19 |
2014 | 64,40 | 7,4 | 235 | 14 391 | 12 042 | 119,6 | 3843 | 14,035 | 15,166 | 2,0 | 6,14 |
2015 | 67,91 | 7,0 | 368 | 14 126 | 10 449 | 126,3 | 3330 | 15,222 | 17,577 | 1,4 | 6,23 |
2016 | 74,41 | 6,8 | 335 | 13 846 | 10 493 | 126,0 | 3011 | 15,955 | 18,784 | 2,0 | 6,64 |
2017 | 83,20 | 6,9 | 285 | 15 331 | 12 479 | 131,0 | 3140 | 17,259 | 20,309 | 1,6 | 6,75 |
2018 | 91,93 | 6,6 | 232 | 16 413 | 14 088 | 135,0 | 3073 | 18,336 | 22,090 | 2,1 | 6,62 |
2019 | 98,65 | 6,2 | 291 | 17 237 | 14 325 | 138,1 | 3108 | 19,039 | 23,886 | 2,9 | 6,90 |
2020 | 101,6 | 2,3 | 371 | 17 934 | 14 223 | 144,4 | 3217 | 18,290 | 24,559 | 2,5 | 6,90 |
2021 | 8,1 |
Ֆինանսական համակարգ
խմբագրել2020 թվականի տվյալներով, Չինաստանում է կենտրոնացած համաշխարհային արժույթի ավելի քան կեսը։ 2014 թվականից Չինաստանում նվազեցրել են կուտակման ծավալը և պահուստային ֆոնդը՝ ներդրումներ կատարելով այլ երկրներում։ Բանկային համակարգը հիմնականում ֆինանսավորում է պետական սեկտորը, մասնավորապես 2006 թվականին մասնավոր բիզնեսին բաժին է ընկել ֆինանսավորման ընդամենը 1 %-ը։ 2013 թվականին սկսվել է ֆինանսավարկային համակարգի ապապետականացման գործընթացը. վաճառքի հանվեցին 5 խոշոր բանկերի արժեթղթերը, իսկ 2014 թվականից երկրում արդեն գործում էին 5 առևտրային բանկեր(Շանհայում, Տյանցզինում, Չժենցզյանում և Գուանդունում)՝ նախկին 1 պետական բանկի փոխարեն։ Հետագայում Չինական 16 խոշոր բանկերը աստիճանաբար մեծացրեցին իրենց աշխարհագրությունը՝ ստեղծելով 1050 մասնաճյուղեր՝ աշխարհի 49 երկրներում և տարածաշրջաններում։ Այժմ երկրում դրամական զանգվածը կազմում է մոտ 218,68 տրլն յուան, որից 8,34 տրլն յուանը գտնվում է շրջանառության մեջ, 54,13 տրլն յուան կազմում են ցպահանջ ավանդները, 38,38 տրլն յուան՝ ժամկետային ավանդները, 93,3 տրլն յուան՝ բնակչության խնայողական ավանդները, այլ ավանդներ՝ 24,44 տրլն յուան։ Ըստ այս ցուցանիշների, 1990-2020 թվականների ընթացքում, դրամական զանգվածն աճել է մոտ 143 անգամ՝ հանգեցնելով վարկավորման և ներդրումների ծավալների աճին։ Արդեն 2020 թվականի տվյալներով, Չինաստանում գործող ֆինասնավարկային կազմակերպությունների ակտիվների գումարային արժեքը կազմում է 319,7 տրլն յուան (49 տրլն դոլար), ինչը երեք անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ արժեքը, որը կազմում է 101,6 տրլն յուան (15,57 տրլն դոլար)։
Այժմ գործում են 4000 բանկային հաստատություններ, որոնց թվում են.
- Ազգային բանկ, որի ակտիվները կազմում են 38,77 տրլն յուան (5,95 տրլն դոլար)
- պետական վերահսկողության տակ գտնվող 6 խոշոր բանկեր
- 12 բաժնետիրական բանկեր
- 133 քաղաքային առևտրային բանկեր
- 19 մասնավոր բանկեր
- արտասահմանյան բանկերի 42 մասնաճյուղեր
- այլ գյուղական բանկեր և վարկային կազմակերպություններ։
Չինաստանում գործում են 2 հիմնական ֆոնդային բորսա՝ Շանհայի և Շենչժենի, իսկ Հոնկոնգի բորսան համարվում է արտասահմանյան, այլ ոչ թե չինական։ Այս հիմնական բորսաներում վաճառքի են դրված չինական ավելի քան 4154 ընկերությունների բաժնետոմսեր։ Չնայած բորսաների ֆինանսական և շուկայական մեծ հնարավորություններին, դրամաշրջանառության բաժինը դեռևս մեծ է Նյու Յորքի, Լոնդոնի և Սինգապուրի ֆոնդային բորսաներում։ Ոսկու և արժութային պահուստները 2020 թվականին կազմել են 3,24 տրլն դոլար և 63 միլիոն ունցիա ոսկի (շուկայական գինը 118 միլիարդ դոլար է)։
Տնտեսության ճյուղային կառուցվածք
խմբագրելԱրդյունաբերություն
խմբագրել1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հռչակումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացվեց արդյունաբերական հեղաշրջում։ 1949-1979 թվականնների ընթացքում Չինաստանի տնտեսության զարգացման ցուցանիշները բավականին ցածր էին։ Միայն 1979 թվականին սկիզբ առած տնտեսական բարեփոխումների շնորհիվ փակ տնտեսական համակարգից անցում կատարվեց բաց տնտեսական համակարգի՝ ներդնելով ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու գաղափարը։ Այդ գոտիներում արտասահմանյան կապիտալ ներդրումների հոսքերը օգտագործվեցին երկրի արդյունաբերական արտադրության արդիականացման և զարգացման համար։ Այս առումով առավել բարենպաստ էր Հոնկոնգի աշխարհագրական դիրքը, ինչի արդյունքում տարբեր արտասահմանյան ընկերություններ սկսեցին հիմնել աշխատատար հավաքման արտադրություններ և գործարաններ։ Արդեն 2019 թվականին Չինաստանում գործում էին չինական և արտասահմանյան 378000 ընկերություններ, որոնք ըստ արդյունաբերության ճյուղերի ունեին հետևյալ պատկերը. 354000-ը՝ մշակող արդյունաբերական, 14000-ը՝ էներգետիկական և կոմունալ տնտեսության, 10000-ը՝ լեռնահանքային։ Ըստ սեփականության ձևի, Չինաստանում գործում են 20000 պետական և 244000 մասնավոր ընկերություններ։ Պետական ենթակայության տակ են գտնվում հիմնականում էլեկրտաէներգետիկական, կոմունալ տնտեսության և քիմիական արդյունաբերական ընկերությունները, իսկ մասնավոր ընկերությունները ավելի շատ ընդգրկված են մետաղամշակման, մեքենաշինության և թեթև արդյունաբերության ճյուղերում։ Արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերն ունեն լայն աշխարհագրություն՝ մոտ 44000 ընկերություններ, որոնք հիմնականում տեղաբաշխված են Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանի Չինական Հանրապետությունում։ նրանք առավելապես զբաղված են համակարգիչների և ճշգրիտ մեքենաշինական արտադրությամբ Գուանդուն (12 հազար ընկերություն), Ցզյանսու (9 հազար ընկերություն), Չժեցզյան (4 հազար ընկերություն) և Շանհայ (3 հազար ընկերություն) նահանգներում[16]։ Այս բոլոր ձեռնարկությունների ստացած ընդհանուր եկամուտը 2019 թվականին կազմել է 106,7 տրլն յուան, որն ըստ արդյունաբերության ճյուղերի բաշխվել է հետևյալ կերպ.
- հաշվողական տեխնիկա - 11,2 տրլն յուան
- ավտոմոբիլաշինություն - 8 տրլն յուան
- ծանր մեքենաշինություն - 7 տրլն յուան
- երկաթաքարի վերամշակում - 7 տրլն յուան
- էլեկտրաէներգետիկա - 6,6 տրլն յուան
- էլեկտրատեխնիկական մեքենաշինություն- 6,5 տրլն յուան
- ոչ մետաղային հանքային հումքի մշակում - 5,6 տրլն յուան
- գունավոր մետաղների վերամշակում - 5,4 տրլն յուան
- նավթավերամշակում - 4,9 տրլն յուան
- գյուղատնտեսական մթերքների վերամշակում - 4,7 տրլն յուան
- մետաղամշակում - 3,7 տրլն յուան
- արհեստական մանրաթելի և ռետինի արտադրություն - 2,6 տրլն յուան
- տեքստիլ արդյունաբերություն - 2,5 տրլն յուան
- դեղագործություն - 2,4 տրլն յուան
- ածխի արդյունահանում - 2,2 տրլն յուան
- սննդի արդյունաբերություն - 2 տրլն յուան
- ոչ ոգելից խմիչքների արտադրություն - 1,5 տրլն յուան
- երկաթուղային և ավիա մեքենաշինություն - 1,5 տրլն յուան
- թղթի արտադրություն - 1,3 տրլն յուան
- կաշվի և մորթու արտադրություն - 1,2 տրլն յուան
- ծխախոտագործություն - 1,1 տրլն յուան[16]։
Հանքարդյունաբերություն
խմբագրելՎառելիքաէներգետիկ ռեսուրսները
խմբագրելՀանքային ռեսուրսների պաշարներով և արդյունահանման ծավալով Չինաստանն աշխարհի առաջատարներից է։ Հատկապետ մեծ են քարածխի, նավթի, բնական գազի, հազվագյուտ մետաղների, վոլֆրամի և կրաքարի պաշարները։ Էներգետիկ ռեսուրսներից լայնորեն օգտագործվում է քարածուխը՝ ապահովելով վառելիքային հումքի 70%։ Ածխի հետախուզված պաշարները կազմում են մոտ 167 մլրդ տոննա։ 2003 թվականից սկսած ածխի արտահանման ծավալները նվազել են, բայց արդյունահանման ծավալը մնացել է նույնը։ 2013 թվականին գրանցվել է արդյունահանման առավելագույն քանակ՝ 3,97 մլրդ տոննա։ Երկրի, ինչպես նաև աշխարհի ամենախոշոր ածխարդյունաբերական ընկերությունը չինական Shenhua Coal-ն է, որին բաժին է ընկնում երկրում արդյունահանվող ածխի 7,5%-ը։ Այժմ ածուխ արդյունահանվում է 27 շրջաններում՝ շահագործելով 10700 հանքավայր և կտրվածք, սակայն դրանց մեծ մասը փոքր հանքավայրեր են։ Խոշոր հանքավայրերը կենտրոնացած են Շանսի, Շենսի, Հեյլունցզյան, Լյաոնին, Ցզիլին, Հեբեյ և Շանդուն պրովինցիաներում, Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում (Շենֆու-Դունշեն հանքավայր), որոնց բաժին է ընկնում արդյունահանվող ածխի 45 %։
Նավթի հետախուզված պաշարները կազմում եմ 25,63 մլրդ բարել (աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը), իսկ տարեկան արդյունահանման ծավալներով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը՝ օրական արդյունահանելով 3,77 մլն բարել նավթ։ Նավթի ամենամեծ հանքավայրերը գտնվում են Չինաստանի հյուսիս-արևելքում՝ Դացինում, և հյուսիս-արևմուտքում՝ Թարիմի նավթագազային շրջանի Կարամայ հանքավայրը։ Նաև հայտնի են Սիչուանի, Շանդունի, Լյաոնինի, Ֆուշունի և Հենանի նավթային շրջանները։ Մայրցամաքային ծանծաղուտը ևս հարուստ է նավթի պաշարներով, հատկապես Բոհայի ծոցի շրջանը։ Չնայած արդյունահանման մեծ ծավալներին, Չինաստանը շարունակում է մնալ նավթի ամենախոշոր ներմուծողներից մեկը[17]։ Չինաստանը հարուստ է նաև բնական գազի պաշարներով, որոնք հիմնականում կենտրոնացած են Սիչուան, Ներքին Մոնղոլիա, Ցայդամե, Շենսի, Հեբեյ, Չժեցյան և Ցզյանսու պրովինցիաներում, ինչպես նաև մայրցամաքային ծանծաղուտում՝ Հայնան կղզու հարավ-արևմուքում և Շանհայի մոտ։ Գազի հետախուզված պաշարները կազմում են 5,44 տրլն մ³(աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը), արդյունահանման ծավալներով աշխարհում 6-րդն՝ տարեկան 146 մլրդ մ³: Չնայած մեծ պաշարներին, 2006 թվականից Չինաստանը հեղուկ գազ է ներմուծում Ավստրալիայից, 2012 թվականից՝ Քաթարից, 2019 թվականից՝ ՌԴ-ից[4]։
Մետաղային պաշարները
խմբագրելՉինաստանն ապահովված է սև և գունավոր մետաղային հանածոներով։ Զգալի են երկաթաքարի պաշարները, սակայն հանքաքարի մեջ մետաղի ցածր պարունակության պատճառով չի ապահովում ներքին պահանջարկը։ Հանդիպում են բոքսիտի, պղնձաքարի, նիկելի, քրոմի և կոբալտի ոչ մեծ հանքավայրեր։ Չինաստանին բաժին է ընկնում աշխարհի հազվագյուտ մետաղների հանույթի 90 %։ Հետախուզված պաշարները կենտրոնացած են Ցզյանսի և Ներքին Մոնղոլիա պրովինցիաներում (Բայան-Օբո հանքավայր) և կազմում են մոտ 760000տ։ Աշխարհի վոլֆրամի պաշարների 50%-ը գտնվում են ՉԺՀ-ում, իսկ արդյունահանման ծավալով՝ տարեկան 69000տ, աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը[18]։ Չինաստանն աշխարհում առաջատար է նաև բարիտի, վանադիումի, բիսմուտի, վոլաստոնիտի, գալիումի, գերմանիումի, գրաֆիտի, ինդիումի, կադմիումի, ծծմբի, մանգանի, մոլիբդենի, մկնդեղի, անագի, սնդիկի, կապարի, սելենի, սիլիցիումի, ծարիրի, տելուրի, ֆլյուորիտի պաշարներով[10]։ Ռադիոակտիվ տարրերից հանդիպում են ուրան և պլուտոնիում, որոնց հարստացումն իրականցվում է արևելքում՝ հանդիսանալով ռազմական արդյունաբերության հումքային բազա[19]։
Մետաղաձուլություն
խմբագրելՊողպատի արտադրության և սպառման ծավալներով Չինաստանն աշխարհում համարվում է առաջատարներից մեկը։ 2021 թվականի տվյալներով, աշխարհում արտադրվել է 1,053 մլն տ պողպատ, որից 99,6 մլն տ-ն բաժին է ընկել Չինաստանին)[20]։ Աշխարհի 10 խոշոր սև մետալուրգիական ընկերություններից 7-ը չինական են. China Baowu Steel Group[21], Hesteel Group, Jiangsu Shagang, Ansteel Group, Jianlong Steel, Shougang Group, Shandong Iron and Steel Group: Չնայած նրան, որ Չինաստանին բաժին է ընկնում բոքսիտի համաշխարհային պաշարների 2 %-ը, նա աշխարհում առաջատար է նաև ալյումինի արտադրության և սպառման ծավալներով։ 2020 թվականի տվյալներով, աշխարհում արտադրվել է 65,32 մլն տ ալյումին, որից Չինաստանին բաժին է ընկել արտադրության 37,3 մլն տ և սպառման 38,35 մլն տ[22]։ Աշխարհի 10 խոշոր գունավոր մետալուրգիական ընկերություններից 5-ը չինական են. China Hongqiao Group, Aluminum Corporation of China, Shandong Xinfa Aluminium Group, State Power Investment Corporation и East Hope Group[23]: Ալյումինի արտադրությունը կենտրոնացած է Շանդուն պրովինցիայում։ Ըստ մոտավոր հաշվարկների, մինչև 2030 թվական Չինաստանի բոքսիտի պաշարները կարող են սպառվել, որի պատճառով էլ մեծ են մետաղային ալյումինի և բոքսիտների ներմուծման ծավալները[24]։ Պղնձաձուլության ծավալներով 2020 թվականին ՉԺՀ-ն աշխարհում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ արտադրելով 1,7 մլն տ պղինձ կամ համաշխարհային արտադրության 10 % -ը[25]։ Երկրում նաև զարգացած է թանկարժեք մետաղների ձուլումը։ Չինաստանն աշխարհում առաջինն է ոսկու արտադրությամբ՝ 368,3 տ կամ համաշխարհային արտադրության 11 %[26], երրորդն է արծաթի արտադրությամբ՝ 3570տ[27], վեցերորդը՝ պլատինի արտադրությամբ՝ 2,5տ[28]։
Էներգետիկա
խմբագրելՉինաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հիմնականում հենվում է սեփական քարածխի, նավթի և բնական գազի պաշարների վրա։ Վերջին 40 տարում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը աճել է մոտ 6 անգամ՝ 627,7 մլն պայմանական միավոր ցուցանիշից հասնելով 3,97 մլրդ պայմանական միավորի (1 պայմանական միավոր≈29,307 ԳՋ)։ Ընդ որում, քարածխի տեսակարար կշիռը մնացել է գրեթե անփոփոխ՝ մոտ 70%, նավթի մասնաբաժինը նվազել է 23,7%-ից մինչև 6,9%, բնական գազինը աճել է՝ 2,9%-ից մինչև 5,7%։ Արտադրվող էլեկտրաէներգիայի 2/3-ը սպառում է արդյունաբերությունը (4,91 տրլն կՎտ*ժամ), 13%-ը՝ տնային տնտեսությունները (1 տրլն կՎտ*ժամ)։ 2019 թվականի տվյալներով, Չինաստանում էլեկտրակայանների գումարային դրվածքային հզորությունը կազմել է 2,01 Կվտ (2022 թվականի մարտի վերջին արդեն կազմում էր 2,4 մլրդ կՎտ), որն ըստ էլեկտրակայանների տեսակների ունի հետևյալ պատկերը. ջերմային՝ 1,19 մլրդ կՎտ, ջրային՝ 358 մլն կՎտ, հողմային՝ 209 մլն կՎտ, արևային՝ 204 մլն կՎտ, ատոմային՝ 48,7 մլն կՎտ[16]։ 2018 թվականին արտադրվել է 7,17 տրլն կՎտ*ժամ էլեկտրաէներգիա (2020 թվականին՝ 7,5 տրլն կՎտ*ժամ), որից 5,1 տրլն կՎտ*ժամ արտադրվել է ջէկ-երում, 1,23 տրլն կՎտ*ժամ՝ ջրէկ-երում, 366 մլրդ կՎտ*ժամ՝ հողմակայաններում, 294 մլրդ կՎտ*ժամ՝ աէկ-երում։ Նախատեսվում է մեծացնել ատոմային ռեակտորների, արևային էլեկտրակայանների և հողմակայանների քանակը։ Չինաստանի գետերը հարուստ են ջրաէներգետիկ պաշարներով, հատկապես՝ հարավ-արևմտյան շրջաններում։ Յանցզի գետի վրա են գտնվում աշխարհի խոշորագույն ջրէկ-ները՝ «Երեք կիրճեր»-ը, Բայհետանը, Ուդունդեն և Սիլոդուն։
Մեքենաշինություն
խմբագրել2021 թվականի տվյալներով, Չինաստանի ՀՆԱ կառուցվածքում մեքենաշինության բաժինը կազմել է 1,04 տրլն դոլար, իսկ արտահանման ծավալները կազմել են 676,5 մլրդ դոլար[29]։ Մեքենաշինական արտադրության խոշոր կենտրոններն են Շանհայը, Հարբինը, Պեկինը, Շենյանը, Տյանցզին, Դալյանը, Չունցինը, Նանկինը, Գունաչժոուն, Ցինդաոն, Չժանչժոուն, Սիանը, Չենդուն և այլն։
Ավտոմոբիլաշինություն
խմբագրելԱվտոմեքենաների արտադրության ծավալով 2009 թվականից Չինաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը։ Տարեկան արտադրում են 25 մլն ավտոմեքենա, որից 20 մլն-ը՝ մարդատար[30]։ Հայտնի են SAIC Motor, First Automotive Works, Dongfeng, Changan, Chery Automobile ավտոմոբիլաշինիական ընկերությունները, որոնց թողարկած արտադրանքի մեծ մասը սպառվում է ներքին շուկայում[31].: Արտահանվում է մոտ 1 մլն ավտոմեքենա կամ համաշխարհային սպառման մոտ 30 %-ը[32]։
Էլեկտրատեխնիկական ենթաճյուղ
խմբագրել2005 թվականից սկսած, Էլեկտրատեխնիկական արտադրության ծավալներով Չինաստանը գլխավորում է առաջատար երկրների ցուցակը[33]։ Միկրոէլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվում են SMICК, CETC, BOE Technology Group, Huawei, Lenovo, Meizu, Xiaomi, ZTE, Allwinner, Aigo, Changhong, Codegen, Coolpad, Dahua Technology, Hisense, Transsion Holdings, BBK Electronics, Sunny Optical Technology, TCL Corporation, Vivo ընկերությունները։
Նավաշինություն
խմբագրելՆավաշինության ծավալներով Չինաստանը և Հարավային Կորեան համարվում են աշխարհի առաջատարները։ Չինաստանում զարգացել է կոնտեյներային(բեռնարկղային) փոխադրումների համակարգը, ինչի շնորհիվ 2022 թվականին իրականացրել է միջազգային բեռնարկղային փոխադրումների մոտ 50 %-ը կամ 22,8 մլն տոննա - 45,7 մլն տոննա բեռ։ Խոշոր կոնտեյներային նավահանգիստ է Հոնկոնգը[34]։ Ներկայումս ինչպես Չինաստանի, այնպես էլ աշխարհի խոշորագույն նավաշինական գործարան է համարվում Չինական պետական նավաշինական ընկերությունը[35]։ Նավաշինական խոշոր կենտրոններ են Դալյանը, Նանկինը և Շանհայը։
Ավիատիեզերական համալիր
խմբագրելՈլորտի ամենազարգացած և առաջատար ճյուղերը միավորված են Չինական ավիամեքենաշինական կորպորացիայում, որն ընդգրկում է շուրջ 200 ընկերություններ՝ ապահովելով 400000 աշխատատեղ[36]։ Հայտնի են նաև Aero Engine Corporation of China, Comac, EHang և Qingdao Haili Helicopters ընկերությունները, որոնք մասնագիտացել են ավիաշարժիչների, ավիատիեզերական սարքերի, անօդաչու սարքերի և ուղղաթիռների արտադրությամբ։ Հայտնի են Shaanxi Y-8/Y-9 տրանսպորտային ինքնաթիռը, Hongdu L-15 Falcon, Hongdu JL-8 (K-8), Guizhou JL-9 / FTC-2000 Shanying ուսումնական ինքնաթիռները, անօդաչուները և թռիչքի սիմուլյատորները։
Ռազմական մեքենաշինություն
խմբագրել2021 թվականի տվյալներով Չինաստանում գործում են 7 ռազմարդյունաբերական ընկերություններ, որոնց թողարկած ռազմական արտադրանքը գնահատվել է 100 միլիարդ դոլար։ Այն ավելի է քան ԱՄՆ 51 ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանքի ծավալը միասին[37]։ Ռազմարդյունաբերական հայտնի արտադրանք են չինական արտադրության Chengdu FC-1 Xiaolong, Chengdu FC-20 և Shenyang F-8T կործանիչները։
Քիմիական արդյունաբերություն
խմբագրելՉինաստանը համարվում է քիմիական արդյունաբերական արտադրանքի խոշոր սպառող և արտադրող։ 2012-2017 թվականներին համաշխարհային շուկայում սպառվող չինական քիմիական արտադրանքի բաժինը կայուն աճել է՝ տարեկան 8,8 % չափով, իսկ այսօր ապահովում է համաշխարհային սպառման մոտ 40%-ը։ Զարգացած է նավթաքիմիան, դեղագործությունը, ագրոքիմիան, սոդայի, պեստիցիդների, արհեստական մանրաթելի, պլաստիկ նյութերի, ռետինի, ներկերի և խեժերի արտադրությունը[38]։ Քիմիական արդյունաբերության տեղաբաշխումը համատարած չէ, հիմնականում կենտրոնացած է հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ծովափնյա շրջաններում, ինչը պայմանավորված է օտարերկրյա կապիտալ ներդրումների և տրանսպորտային գործոնի հետ։ Էկոլոգիական առումով լինելով «աղտոտող» արտադրություններ, չինական 5339 խոշոր քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները մեծ վնաս են հասցնում բնությանն ու բնակչությանը։ Այդ պատճառով, վերջին շրջանում դիտվում է ճյուղի ներթափանցում երկրի ներքին շրջաններ կամ արտահանվում են այլ երկրներ։ Այս երևույթը ստացել է «քիմիական արտադրության արտահանում» անունը։ 2018 թվականից ամբողջ Չինաստանում սկսվել է քիմիական արտադրությունների մոդեռնիզացման գործընթացը՝ բնապահպանական խնդիրները նվազեցնելու նպատակով։ Ցզյանսու, Հանչժոու, Շանդուն, Տյանցզին և Գուանդուն պրովինցիաների 558 ձեռնարկություններ արդեն իսկ նվազեցրել են վտանգավոր արտանետումների ծավալները։ Սա իր հերթին հանգեցրել է քիմիական արտադրանքի գների աճին՝ ազդելով համաշխարհային շուկայի սպառման ծավալների և գների վրա[39]։
Դեղագործություն
խմբագրել2021 թվականին Չինաստանի դեղագործական արդյունաբերության ընդհանուր եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 18,7%-ով և կազմել 3,37 տրլն յուան (502 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Առավել հայտնի են China National Pharmaceutical Group, Sinopharm Group, Shanghai Pharmaceuticals, China Resources Pharmaceutical Group, Yangtze River Pharmaceutical Group, Fosun Pharma, Yunnan Baiyao Group, Huadong Medicine, CSPC Pharmaceutical Group, Jiangsu Hengrui Medicine, Sino Biopharmaceutical և Chongqing Zhifei Biological Products ձեռնարկությունները, որոնց ընդհանուր շահույթը կազմել է 708,75 միլիարդ յուան՝ 2020 թվականի համեմատ աճելով 67,3%-ով։ Դեղագործական արդյունաբերության բաժինը երկրի արդյունաբերության ճյուղերի կառուցվածքում աճել է՝ հասնելով 4,1%-ի[40]։
Թեթև արդյունաբերություն
խմբագրելԹեթև արդյունաբերական համալիրի զարգացումն սկսվել է 1979 թվականի տնտեական բարեփոխումներից հետո՝ աշխատուժի լայն կիրառման շնորհիվ։ Արդեն 1994 թվականին, պատրաստի հագուստի արտահանման ծավալով Չինաստանն աշխարհում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը[41]։ 2020 թվականին պատրաստի արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 154,9 մլրդ դոլար կամ համաշխարհային արտադրության 43,5 %[42]: Չնայած նրան, որ ավանդաբար թեթև արդյունաբերական ձեռնարկությունները տեղաբաշխված են երկրի արևելյան նահանգներում, վերջին տարիներին դիտվում է երկրի ներքին շրջաններ ուղղվելու միտում։ Դա պայմանավորված է ներքին շրջաններում ազատ և ավելի էժան աշխատուժի առկայությամբ, սեփական ապրանքանիշերի զարգացման և արդիականացման անհրաժեշտության հետ։ Սակայն անկախ տեղաբաշխման պատկերից, թեթև արդյունաբերական հիմնական կենտրոն շարունակում է համարվել Շանհայը։
Գյուղատնտեսություն
խմբագրելՉինաստանի գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։ Մշակում են 50 տեսակի բոստանային մշակաբույսեր, 80 տեսակի բանջարեղեն և 60 տեսակի մրգեր։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 100 մլն հա մակերես, սակայն այդ ցուցանիշը տարեցտարի նվազում է։ Ոռոգման ենթակա են գյուղատնտեսական նշանակության հողերի 50%-ը։ Հացահատիկային հիմնական մշակաբույսը բրինձն է, որի ցանքատարածությունները համատարած բնույթ են կրում։ Բրնձի մշակության հյուսիսային սահման են համարվում Ցինլինի լեռները և Հուանհե գետի հովիտը։ Որոշ շրջաններում տարեկան 2-3 անգամ բերք են ստանում։ Նշանակությամբ և ցանքատարածությունների մակերեսով 2-րդ տեղում ցորենն է (գարնանացան և աշնանացան), որի ցանքատարածությունները ևս համատարած են և ձգվում են մինչև 4100մ բարձրության գոտի։ Հացահատիկային մշակաբույսերից նաև տարածված է եգիպտացորենի, սորգոյի տեսակ գաոլյանի, կորեկի և գարու մշակությունը։ Հիմնական յուղատու մշակաբույսը գետնանուշն է, որն աճեցնում են Շանդունի թերակղզում և Արևելաչինական հարթավայրում։ Ընդավորներից առավել տարածված են սոյան (ավելի քան 1200 տեսակ), լոբին, ոլոռը։
Պալարապտղավոր բույսերից աճեցնում են բաթաթ, կարտոֆիլ, մանիոկ, յամս, տարո։ Տեխնիկական մշակաբույսերից առավել տարածված են բամբակ[43] ենու, շաքարեղեգի, թեյի և շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները։ Անասնապահությունն ավելի թույլ է զարգացած, նրան բաժին է ընկնում գյուղատնտեսական համախառն արտադրանքի 20% Չինաստանին աշխարհում առաջատար է խոզերի (40% ), ոչխարների և այծերի (10% ) և խոշոր եղջրավորների (5%) գլխաքանակով, սակայն 1 շնչին բաժին ընկնող արտադրանքի ծավալով զիջում է զարգացած երկրներին։ Հիմնականում զարգացած է խոզաբուծությունը, որին բաժին է ընկնում մսի արտադրության 90%-ը։ Կաթնատու տավարաբուծությունը զարգանում է քաղաքամերձ գոտիներում, ի տարբերություն խոզաբուծության, որը կենտրոնացած է մասնավոր անասնապահական ֆերմաներում։ Արևմտյան շրջաններում դեռևս զբաղվում են գրաստային՝ բարձկան կենդանիների բուծմամբ (ձի, ուղտ, ավանակ, յակ)։ Ոչխարաբուծությունն ու այծաբուծությունը զարգացած են երկրի հյուսիսային շրջաններում, Ներքին Մոնղոլիայում և նախալեռնային գոտիներում։ Այս ճյուղը հումք է մատակարարում թեթև և սննդի արդյունաբերությանը։ Առավել արագ զարգացող ճյուղ է թռչնաբուծությունը (հիմնականում մասնավոր թռչնաֆերմաներում)։ Կենտրոնացած է մերձքաղաքային շրջաններում, բուծում են սագ, բադ, հնդկահավ, հավ։ Լայն տարածում ունի նաև մեղվաբուծությունը, հատկապես՝ հյուսիս-արևելյան շրջաններում։ Մեղրի արտահանման ծավալով Չինաստանն աշխարհում 2-րն է, ապահովում է համաշխարհային սպառման 1/3-ը։ Շերամապահությունը զարգացած է հարավում՝ թթենու շերամի բուծում, և հյուսիս-արևելքում՝ կաղնու շերամի բուծում։ Մեծ է ձկնաբուծության և ձկնորսության դերը։ Բրնձի դաշտերում բուծում են տիլյապի, գուրամի, ծածան, իսկ ծանծաղուտում՝ նաև ծովախեցգետին, խեցեմորթներ, մարգարտաբեր երկփեղկանիներ, ջրիմուռներ[44]։
Շինարարություն
խմբագրելՉինաստանում գրանցված են ավելի քան 100000 շինարարական ընկերություններ (24,8 մլն յուան համախառն արտադրանքով), որոնք միասին ապահովում են 54 մլն աշխատատեղ։ Չինաստանն աշխարհում առաջինն է ցեմենտի արտադրությամբ՝ տարեկան մոտ 2,5 մլրդ տ (ամբողջ աշխարհում մոտ 4,4 մլրդ տ), ինչպես նաև երկնաքերների քանակով գերազանցել է առաջինը համարվող ԱՄՆ-ին[10]։ 2013 թվականին Չանշա քաղաքում գործող մասնավոր շինարարական ընկերությունը հայտարարեց նոր, աշխարհի ամենաբարձր՝ 838 մետր բարձրության, 220 հարկանի երկնաքերի կառուցման մասին՝ գերարագ և հուսալի տեխնոլոգիաների ներդրմամբ։ Բնակչության և տնտեսության արագ աճով պայմանավորված ինտենսիվ կառուցապատումներ են ընթանում Ցզյանսու (778 մլն մ²), Չժեցյան (435 մլն մ²), Հուբեյ (339 մլն մ²), Գուանդուն (222 մլն մ²), Շանդուն (219 մլն մ²), Հունան (210 մլն մ²), Հենան (207 մլն մ²), Սիչուան (203 մլն մ²) պրովինցիաներում, ինչպես նաև՝ Չունցին (136 մլն մ²), Պեկին (109 մլն մ²), Շանհայ (92 մլն մ²) քաղաքային ագլոմերացիաների տարածքներում[16]։
Տրանսպորտ
խմբագրելՉիաստանում գործում են 56 ավիաընկերություններ՝ ընդհանուր 2890 ինքնաթիռային պարկով:2018 թվականին ուղևորաշրջանառությունը կազմել է 436 մլն ուղևոր, ուղևորաշրջանառությունը՝ 611 մլն Մտ*կմ։ Կան 39 հելոկայաններ(ուղղաթիռների համար), 510 օդանավակայներ, որոնցից 87-ն ունեն տեղական նշանակություն[4]։
2020 թվականի տվյալներով Չինաստանը աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը երկաթգծերի երկարությամբ՝ 146000 կմ, որից 106000 կմ-ը էլեկտրաֆիկացված են, 38000 կմ՝ ճեպընթաց։ Երկաթուղային փոխադրումների միակ օպերատորը «Չինական երկաթուղիներ» պետական ընկերությունն է, իսկ երկաթգծերի կառուցման և վերանորոգման աշխատանքներով զբաղվում են China Railway Engineering Corporation և China Railway Construction Corporation ընկերությունները։
Ավտոճանապարհների երկարությամբ ևս զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 5,2 մլն կմ ընդհանուր երկարությամբ։ Ճանապարհաշինությունը և սպասարկումը հիմնականում իրականացնում է China Communications Construction ընկերությունը։ Չինաստանն առաջատար է նաև ծովային ուղիների երկարությամբ՝ 128000կմ, իսկ նավթամուղների և գազամուղների ընդհանուր ձգվածությունը կազմում է 134000 կմ[16]։ ՉԺՀ տրանսպորտային պարկում հաշվում են 273 մլն մեքենա, որոնցից 238 մլն՝ մարդատար։ Բեռնափոխադրումների հիմնական մասը բաժին է ընկնում ավտոմոբիլային՝ 72,4 %, ջրային՝ 16,1 % և երկաթուղային՝ 9,6 %, օդային՝ 1,9 %[16]: Վերջին շրջանում զարգացել են կոնտեյներային փոխադրումները։ Այստեղ են գտնվում աշխարհի կոնտեյներային խոշոր 10 նավահանգիստներից 7-ը՝ Շանհայ, Նինբո, Շենժեն, Գուանչժոու, Ցինդաո, Տյանցզին, Դալյան։ Չինական դրոշի ներքո նավարկում են 6197 առևտրական նավեր և 968 հեղուկանավեր։ Այս ցուցանիշով ՉԺՀ-ն աշխարհում 3-ն է։ Հեղուկ գազ արտահանվում է Ֆույան, Գուանդուն, Ցզյանսու, Շանդուն, Շանհայ, Տանշան, Չժեցյան նավահանգստային տերմինալներից[4]։
Հեռահաղորդակցում
խմբագրելՀեռահաղորդակցության ոլորտում Չինաստանն աշխարհում բացարձակ առաջատար է։ Երկրում հաշվվում են բջջային կապի 1,26 մլրդ(1,26 1 շնչի հաշվով) և ֆիքսված հեռախոսակապի 191 մլն բաժանորդներ։ Ինտերնետից օգտվողների թվով՝ 732 մլն մարդ կամ բնակչության 54,3 %-ը, ևս առաջատար է[4]։ Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառությունից ստացված եկամուտը 2020 թվականին կազմել է 8,16 տրլն յուան, այդ թվում՝ սեփական արտադրության ծրագրային ապահովումից՝ 2,1 տրլն յուան, տեղեկատվական ծառայություններ՝ 5,26 տրլն յուան, կիբեռանվտանգության համակարգերից՝ 129 մլրդ յուան, ծրագրային ապահովման ՏՏ ոլորտի արտահանումից՝ 62 մլրդ դոլար[16]։
Զբոսաշրջություն
խմբագրել2019 թվականին Չինաստան է այցելել 32 մլն արտասահմանյան զբոսաշրջիկ, որի շնորհիվ զբոսաշրջային ոլորտն ապահովել է 131 մլրդ դոլար եկամուտ։ Արտասահմանյան զբոսաշրջիկների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Շանհայ (8,2 մլրդ դոլար) և Պեկին (5,2 մլրդ դոլար) քաղաքները, Գուանդուն (20,5 մլրդ դոլար), Ցզյանսու (4,7 մլրդ դոլար), Գուանսի (3,5 մլրդ դոլար), Շանդուն (3,4 մլրդ դոլար), Անհոյ (3,4 մլրդ դոլար) և Ֆույան (3,4 մլրդ դոլար) պրովինցիաները[16]։
Արտաքին տնտեսական կապերը
խմբագրելԱրտահանման ծավալով Չինաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ ներմուծման ծավալով 2-րդն է ԱՄՆ-ից հետո։ Արտադրանքի 10 %-ը արտահանվում է Հոնկոնգ, իսկ այնտեղից կազմակերպվում է հետագա փոխադրումը։ Առևտրային հաշվեկշիռը բացասական է. 2020 թվականին արտահանումը կազմել է 281 մլրդ դոլար, ներմուծումը՝ 381 մլրդ դոլար[16]։
Հիմնականում արտահանում է էլեկտրատեխնիկա (357 մլրդ), աուդիո- և վիդեո- տեխնիկա (306 մլրդ), գրասենյակային տեխնիկա (200 մլրդ),արդյունաբերական սարքավորումներ (185 մլրդ), օրգանական և անօրգանական ռեակտիվներ, պարարտանյութեր (162 մլրդ), արդուզարդ (152 մլրդ), կտորեղեն և պատրաստի հագուստ (120 մլրդ), ցամաքային տրանսպորտային միջոցներ (79 մլրդ), կահույք (64 մլրդ), չափիչ սարքեր (55 մլրդ), պողպատ (55 մլրդ), կոշիկ (48 մլրդ), շինանյութ (44 մլրդ, նավթ և նավթաքիմիական արտադրանք (41 մլրդ), գեներատորներ (40 մլրդ), պայուսակներ և ճամպրուկներ (27 մլրդ), պտուղ-բանջարեղեն (25 մլրդ), ռետին (21 մլրդ), ցելյուլոզա և թուղթ (21 մլրդ), ծովամթերք (20 մլրդ), լուսանկարչական և օպտիկական սարքեր, ժամացույցներ (18 մլրդ), փայտանյութ (13 մլրդ)[16]։ Արտահանման հիմնական երկրներն են. ԱՄՆ (419 մլրդ), Ճապոնիա (143 մլրդ), Հարավային Կորեա (111 մլրդ), Վիետնամ (98 մլրդ), Գերմանիա (80 մլրդ), Հնդկաստան (75 մլրդ), Նիդեռլանդներ (74 մլրդ), Մեծ Բրիտանիա (62 մլրդ), Սինգապուր (55 մլրդ), Թայվան (55 մլրդ), Մալայզիա (52 մլրդ), ՌԴ (50 մլրդ), Ավստրալիա (48 մլրդ), Ինդոնեզիա (46 մլրդ), Թաիլանդ (46 մլրդ), Մեքսիկա (46 մլրդ), Ֆիլիպիններ (41 մլրդ), Կանադա (37 մլրդ), Բրազիլիա (36 մլրդ), Իտալիա (34 մլրդ), ԱՄԷ (33 մլրդ), Ֆրանսիա (33 մլրդ), Իսպանիա (27 մլրդ), Լեհաստան (24 մլրդ), Սաուդյան Արաբիա (24 մլրդ), Բելգիա (18 մլրդ), Բանգլադեշ (17 մլրդ), Թուրքիա (17 մլրդ), Նիգերիա (17 մլրդ), ՀԱՀ (17 մլրդ), Պակիստան (16 մլրդ), Չիլի (15 մլրդ), Ղազախստան (13 մլրդ), Չեխիա (13 մլրդ), Եգիպտոս (12 մլրդ), Մյանմա (12 մլրդ), Իրան (10 մլրդ)[16]։
Ներմուծում է էլեկտրական սարքեր (427 մլրդ), նավթ և նավթամթեր (271 մլրդ), քիմիական հումք (219 մլրդ), մետաղի ջարդոն և հանքաքար (177 մլրդ), արդյունաբերական սարքեր (115 մլրդ), տրանսպորտային միջոցներ (75 մլրդ), չափիչ սարքեր (75 մլրդ), աուդիո- և վիդեո- տեխնիկա (65 մլրդ), գրասենյակային տեխնիկա (57 մլրդ), բնական գազ (52 մլրդ), գունավոր մետաղներ (49 մլրդ), բուսական յուղ (38 մլրդ), պողպատ (25 մլրդ), էլեկտրական գեներատորներ (25 մլրդ), քարածուխ (24 մլրդ), փայտանյութ (21 մլրդ), լուսանկարչական և օպտիկական սարքեր, ժամացույցներ (20 մլրդ), թղթի թափոն՝ մակուլատուրա (19 մլրդ), միս և մսամթերք (19 մլրդ), ծովամթերք (16 մլրդ), կտորեղեն և պատրաստի հագուստ (16 մլրդ), պտուղ-բանջարեղեն (15 մլրդ), ռետին (10 մլրդ)[16]։ Ներմուծում է հիմնական գործընկեր երկրներից. Հարավային Կորեա (174 մլրդ), Թայվան (173 մլրդ), Ճապոնիա (172 մլրդ), ԱՄՆ (123 մլրդ), Ավստրալիա ( 121 մլրդ), Գերմանիա (105 մլրդ), Բրազիլիա (80 մլրդ), Մալայզիա (72 մլրդ), Վիետնամ (64 մլրդ), ՌԴ (61 մլրդ), Սաուդյան Արաբիա (54 մլրդ), Թաիլանդ (46 մլրդ), Սինգապուր (35 մլրդ), Ինդոնեզիա (34 մլրդ), Ֆրանսիա (33 մլրդ), Կանադա (28 մլրդ), Շվեյցարիա (27 մլրդ), Չիլի (26 մլրդ), ՀԱՀ (26 մլրդ), Մեծ Բրիտանիա (24 մլրդ), Իրաք (24 մլրդ), Անգոլա (24 մլրդ), Իտալիա (21 մլրդ), Օման (20 մլրդ), Ֆիլիպիններ (20 մլրդ), Հնդկաստան (18 մլրդ), ԱՄԷ (15 մլրդ), Պերու (15 մլրդ), Մեքսիկա (14 մլրդ), Իրան (13 մլրդ), Քուվեյթ (13 մլրդ), Իռլանդիա (13 մլրդ), Նոր Զելանդիա (13 մլրդ), Նիդեռլանդներ (11 մլրդ)[16]։
Ներդրումներ
խմբագրելՈւղղակի ներդրումների համաշխարհային ծավալում 2002-2014 թվականներին Չինաստանի մասնաբաժինը աճել է 0,6 %-ից մինչև 8,6 %։ Եթե 2002 թվականին այն կազմում էր 2,7 մլրդ դոլար, ապա 2012 թվականին՝ 87,8 մլրդ դոլար, 2014 թվականին՝ 116 մլրդ դոլար, իսկ 2020 թվականին՝ 153,7 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը վերաբերում է այլ երկրների տնտեսության զարգացման մեջ Չինաստանի ունեցած ներդրումների ծավալին, որն ընդհանուր հաշվով 2020 թվականին կազմել է մոտ 2,58 տրլն դոլար։ Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանը կնքել է 255 մլրդ դոլար արժողության ավելի քան 10 000 պայմանագրեր, որոնք ընդգրկում են հետևյալ երկրները.
- ԱՄԷ- 8,2 մլրդ դոլար
- Հոնկոնգ - 7,9 մլրդ դոլար
- Պակիստան - 7,3 մլրդ դոլար
- Ինդոնեզիա - 7,1 մլրդ դոլար
- Մալայզիա - 6,9 մլրդ դոլար
- Սաուդյան Արաբիա - 6,2 մլրդ դոլար
- Բանգլադեշ - 5,5 մլրդ դոլար
- Ալժիր - 4,7 մլրդ դոլար
- ՌԴ - 4,3 մլրդ դոլար
- Ավստրալիա - 3,9 մլրդ դոլար
- Նիգերիա, Իրաք, Եգիպտոս, Քենիա, Եթովպիա - 2,9 - 3,3 մլրդ դոլար
- Վիետնամ, Ֆիլիպիններ, Թաիլանդ, Սինգապուր - 2,4 - 2,8 մլրդ դոլար
- Քուվեյթ, Զամբիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Մյանմա, Հնդկաստան, Գվինեա - 1,6 - 2 մլրդ դոլար
- Բրազիլիա, Ղազախստան, Իսրայել, Սերբիա, Անգոլա, Տանզանիա, Ֆրանսիա, Մակաո, Շրի Լանկա, Մեքսիկա - 1,3 - 1,6 մլրդ դոլար
- ԱՄՆ, Ուգանդա, Գանա, Արգենտինա, Բելառուս - 1 - 1,3 մլրդ դոլար։
Միայն Աֆրիկայում ներդրումների ծավալը հասել է 1 տրլն դոլարի և ընդգրկում է շինարարության, էներգետիկայի, ճանապարհաշինության և երկաթուղիների կառուցման ոլորտները։ Չինաստանում կատարվող ներդրումների մեջ բավականին մեծ է արտերկրում բնակվող էթնիկ չինացիների՝ հուացյոների, կատարած ներդրումների բաժինը (ընդհանուր ներդրումերի 80 %-ը)։ 2020 թվականին ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 144,4 մլրդ դոլար, որը 2001 թվականին համեմատ աճել է մոտ 4 անգամ (կազմել է 40,7 մլրդ դոլար)։ Ամեն տարի Չինաստանում գրանցվում են արտասահմանյան ներդրումային մի քանի տասնյակ հազար ընկերություններ (2020 թվականին ավելացել են ևս 38 570 ընկերություն)։ 2020 թվականին դրանց թիվը կազմել է 635,000-ը՝ 13,6 տրիլիոն դոլար ընդհանուր կապիտալով։ ներրումներ հիմնականում կատարում են.
- Հոնկոնգ - 1,44 տրլն դոլար
- Կայմանյան կղզիներ - 457 մլրդ դոլար։
- Բրիտանական Վիրջինյան կղզիներ - 156 մլրդ դոլար
- ԱՄՆ - 80 մլրդ դոլար
- Սինգապուր - 60 մլրդ դոլար
- Ավստրալիա - 34 մլրդ դոլար
- Մեծ Բրիտանիա - 18 մլրդ դոլար
- Ինդոնեզիա - 18 մլրդ դոլար
- Գերմանիա - 15 մլրդ դոլար
- ՌԴ - 12 մլրդ դոլար
- Կանադա - 12 մլրդ դոլար
- Մակաո - 11 մլրդ դոլար
- ՀԱՀ - 5 մլրդ դոլար
- Ֆրանսիա - 5 մլրդ դոլար
- Բրազիլիա - 3 մլրդ դոլար
- Նոր Զելանդիա - 3 մլրդ դոլար
- Նիգերիա - 2 մլրդ դոլար
- Ալժիր - 2 մլրդ դոլար[16]։
1994 թվականից ներդրումային ոլորտում գործում են սահմանափակումներ, որոնք վերաբերում են տնտեսության առանցքային ճյուղերին. ատոմային էներգետիկա, հազվագյուտ մետաղների արդյունահանում, հեռահաղորդակցություն, կապ և կրթություն։ Իսկ 2022 թվականից սահմանափակումներ են դրվել նաև ավտոմոբիլաշինության ընկերությունների բաժնետոմսերի տեղաբաշխման հետ կապված[45]։ Այժմ ներդրումային արտոնությունները վերաբերում են միայն մշակող արդյունաբերության ճյուղերին, լիզինգային և բիզնես ծառայություններին, գիտահետազոտական գործունեությանը, ինֆորմացիոն տեխնոլոգիաներին և մանրածախ առևտրին։ Ներդրումների առավելագույն ծավալ դիտվում է Գուանդունում, Շանհայում և Պեկինում, Ցզյանսու, Չժեցյան, Շանդուն և Ֆուցզյան պրովինցիաներում[16]։
Բնական միջավայրի աղտոտվածություն
խմբագրել20-րդ դարի սկզբին, Չինաստանի տնտեսական աճը պայմանավորված էր արտադրության մեջ կապիտալ ներդրումների մեծ ծավալով, սակայն գրեթե ուշադրություն չէին դարձնում շրջակա միջավայրի աղտոտվածության աճին։ Հոսքաջրերի մաքրման կայանների բացակայության պատճառով բնապահպանական վիճակը կտրուկ վատթարացավ[46]։ Աղտոտման հիմնական աղբյուրներ դարձան գործարանները, հանքարդյունաբերական շրջանները, ջէկ-երը և տրանսպորտը։ Արդյունքում մեծացան օդավազանի, գետերի և հողի աղտոտվածությունը, ջերմոցային գազերի քանակը, սրվեց քաղցրահամ ջրով բնակչությանն ապահովելու խնդիրը։ Երկրում սկսեցին զարգանալ էկոլոգիական ծագման տարբեր հիվանդություններ, իսկ World Resource Institute-ի դիտարկումների արդյունքում Չինաստանի 31 պրովինցիաներից 29-ում առանձնացվեցին 459 «քաղցկեղային գյուղեր»[47]։ Բնապահպանական խնդիրները նվազեցնելու նպատակով ՉԺՀ կառավարությունը խստացրել է բնապահպանական «հանցագործությունների» համար պատիժները. խոշոր չափի դրամական տուգանքից մինչև մահապատիժ[48]։ Ըստ բնապահպանական գնահատումների վարելահողերի 20 %-ը աղտոտված են, ինչն իր հերթին ազդում է գյուղատնտեսության զարգացման վրա։ Չինաստանը աշխարհում առաջատար է ջերմոցային գազերի արտանետման ծավալով, չնայած որ 1 շնչին բաժին ընկնող աղտոտվածության ծավալով զիջում է ԱՄՆ-ին[49][50]։
Կոռուպցիա
խմբագրելՉինաստանի տնտեսության ամենախոցելի կողմը համարվում է կոռուպցիայի բարձր մակարդակը։ Ըստ Transparency International կազմակերպության ներկայացրած տվյալների, 2021 թվականին Չինաստանում Կոռուպցիայի ընկալման համաթիվը եղել է միջինից բարձր՝ 30-39%[51]: Շատ կոռումպացված պաշտոնյաներ իրենց դրամական միջոցներն արտահանում են արտերկիր։ Սյդպիսի մարդկանց Չինաստանում անվանում են «Մերկ պաշտոնյաներ»։
Բնակչության եկամուտներ
խմբագրելՉինաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ բացակայում է միասնական աշխատավարձային համակարգը։ Յուրաքանչյուր պրովինցիա սահմանում է նվազագույն, միջին և 1 ժամի համար վճարման չափ։ Միջին հաշվով նվազագույն աշխատավարձ սահմանված է Հունանում՝ 1220 յուան ($191,35) կամ 12,5 յուան/ժամ, իսկ առավելագույնը Շանհայում՝ 2590 յուան ($406,23) կամ 23 յուան/ժամ[52]:: 2022 թվականի տվյալներով, ամենաբարձր աշխատավարձ վճարում են Շանհայ, Գուանդուն, Պեկին, Չժեցյան, Ցզյանսու, Տյանցզին, Շանդուն, Ֆուցզյան, Հուբեյ, Հենան քաղաքներում՝ ավելի քան 2000 յուան ($313,78)[52]: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2019 թվականին աղքատության շեմը չեն հաղթահարել բնակչության 1,7 %-ը կամ 16,6 մլն մարդ[53][54][55] Правительство КНР поставило цель полностью искоренить бедность к 2020 году[55][56]: Ըստ Վիճակագրական վարչության տվյալների, չինացիների աշխատավարձի բաշխումն ունի հետևյալ պատկերը. սննդի, ծխախոտի և ոգելից խմիչքների համար՝ 29,2 %, բնակարանի՝ 25,8 %, տրանսպորտի և կապի՝ 12,9 %, կրթության, մշակութային և ռեկրեացիոն ծառայությունների՝ 9,6 %, բժշկական ծառայությունների՝ 8 %, հագուստի և կոշիկի՝ 6,1 %, կենցաղային ապրանքների ձեռքբերման՝ 6,1 %[16]: Գյուղական բնակավայրերում ծախսերի մեջ գերակշռում են սննդի, տրանսպորտի, կապի և բժշկական ծառայությունների համար կատարվող ծախսերը։ Ըստ շվեյցարական Credit Suisse բանկի «Global Wealth Report 2015» հաշվետվության, միջին խավի բացարձակ թվաքանակով՝ 109 մլն մարդ, Չինաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը(բնակչության 40 %-ը)։ Գնահատման ժամանակ հաշվի են առել աշխարհի բնակչության միջին տարեկան եկամուտը, որը կազմել է $10 000 - $100 000 կամ օրական $10–50: Համեմատության համար, Շվեյցարիայում այն կազմում է $72 900, ԱՄՆ-ում՝ $50 000, Չինաստանում՝ $28 000, ՌԴ-ում՝ $18 000[57]:
Տնտեսական կանխատեսում
խմբագրելԸստ վիճակագրական տվյալների վերլուծության և կանխատեսումների, չինական ԶԼՄ բնորոշմամբ Չինաստանը ավելի արագ «ծերանում» է, քան՝ հարստանում։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ բնական ցածր աճի պատճառով երկրում անընդհատ զգացվում է աշխատանքնային ռեսուրսների պակաս, ինչպես նաև՝ կյանքի որակի դանդաղ աճ։ Դա հատկապես անդրադառնում է աշխատավարձի չափի վրա, քանի որ կենսաթոշակային հատկացումները մեծանում են։ Ըստ վերլուծաբանների, դա կարող է հանգեցնել տնտեսության լճացման, ինչպես եղավ Ճապոնիայի դեպքում (այդ երևույթը վերլուծաբաններն անվանում են «կորսված 30-ամյակ»)։ Եվ դա այն պարագայում, որ Ճապոնիան բարձր զարգացած երկիր է, որտեղ աշխատավարձի բարձր մակարդակի շնորհիվ կյանքի որակը չի տուժում, իսկ Չինաստանը զարգացող երկիր է և բավականին զիջում է նույն ցուցանիշներով։ [58][59][59][60][61][62][63][64][65][66][67][68]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ moneymarket.am title=MoneyMarket.Am - Ավանդներ, փոխարժեքներ, ոսկու գներ, արտարժույթ, արժեթղթերի շուկա, արտարժութային ինտերվենցիաներ http://moneymarket.am/index.php?page=menuinfo&id1=1&id2=1&id3=2 title=MoneyMarket.Am - Ավանդներ, փոխարժեքներ, ոսկու գներ, արտարժույթ, արժեթղթերի շուկա, արտարժութային ինտերվենցիաներ. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն); Missing or empty|title=
(օգնություն); Missing pipe in:|url=
(օգնություն) - ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 «China - The World Factbook» (անգլերեն). ЦРУ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «В Китае отменили подоходный налог на зарплаты меньше 750 $ в месяц». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ ««Новая фаза развития»: почему экономика Китая может замедлиться до минимума за последние 30 лет». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «В сфере услуг занято 43,5 процента работающего населения Китая». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «China - The World Factbook». web.archive.org. 2021 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Пять мифов о китайской экономике». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Mineral Commodity Summaries 2022» (PDF) (անգլերեն). U.S. Department of the Interior and U.S. Geological Survey. 2022 թ․ հունվարի 31. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Made in China 2025: КНР обнародовала 10-летний план модернизации производственных мощностей Արխիվացված 2015-05-22 Wayback Machine // Finance.UA
- ↑ «China Financial Stability Report 2005» (PDF) (անգլերեն). Народный банк Китая. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «China Financial Stability Report 2009» (PDF) (անգլերեն). Народный банк Китая. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «China Financial Stability Report 2013» (PDF) (անգլերեն). Народный банк Китая. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «China Financial Stability Report 2017» (PDF) (անգլերեն). Народный банк Китая. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 «China Statistical Yearbook 2021» (անգլերեն). China Statistics Press. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Crude Oil Imports by Country 2020» (անգլերեն). WordPress. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Tungsten production worldwide by country 2020» (անգլերեն). Statista. 2021 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Fissile material stocks» (անգլերեն). International Panel on Fissile Materials. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Global crude steel output decreases by 0,9% in 2020» (անգլերեն). worldsteel.org. 2021 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «China Baowu Group». www.baowugroup.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Annual Report 2020» (PDF) (անգլերեն). China Hongqiao Group Ltd. 2021 թ․ ապրիլի 7. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «The world's leading primary aluminium producing companies in 2020» (անգլերեն). Statista. 2021 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Development and Evolution of Aluminum Industry in China Based on Aluminum Flow Analysis» (անգլերեն). Walter de Gruyter GmbH. 2016 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Largest producer of copper in the world 2020» (անգլերեն). Statista. 2021 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Gold Production by Country - Gold Production» (անգլերեն). World Gold Council. 2021 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Silver Production by Country 2021» (անգլերեն). World Population Review. 2021 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Platinum production by country, around the world» (անգլերեն). TheGlobalEconomy.com. 2018. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Объем импорта и экспорта машиностроительной продукции Китая впервые превысил 1 трлн долл. США». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «China - Automotive Industry» (անգլերեն). International Trade Administration. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «China's auto industry steps up export drive - Just Auto» (անգլերեն). Market Research - Just Auto. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Automotive industry in China: How carmakers compete for first place» (անգլերեն). Daxue Consulting China. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «China Dominates The Electronics Industry». ITI Manufacturing. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «China Wins Number-One Rank in Annual Shipbuilding Orders for 2021» (անգլերեն). The Maritime Executive, LLC. 2022 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «China shipbuilder sails to global lead on Beijing's tailwind - Nikkei Asia» (անգլերեն). Nikkei. 2021 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Aviation Industry Corporation of China (AVIC) Supplier Profile». Centre for Aviation. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Top 100 - Defense News, News about defense programs, business, and technology». defensenews.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Как меняется химическое производство в Китае: география, логистика, экология». ect-center.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Состояние и перспективы китайской химической промышленности 2019». ect-center.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Фармацевтическая промышленность Китая сообщила о росте доходов и прибыли в 2021 году». Жэньминь Жибао.
- ↑ «The Transformation of the Clothing Industry in China» (PDF). ERIA Discussion Paper Series. 2015-02. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Capital rushes into clothing industry in China on improved efficiency, technology». Global Times. 2021 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Сельское хозяйство Китая». geographyofrussia.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «ЭНЦИКЛОПЕДИЯ КИТАЯ - Животноводство - Экономика Китая - Китай: Остальное - Китай». www.abirus.ru. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Китай снимет ограничения на иностранные инвестиции в производство легковых автомобилей Արխիվացված 2022-01-02 Wayback Machine // vc.ru
- ↑ «Экологические проблемы Китая и возможности сотрудничества с Японией в деле охраны окружающей среды». nippon.com (ռուսերեն). 2014 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Экологическая ситуация в Китае - проблема для всего мира». Bellona.ru (ռուսերեն). 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «В Китае за загрязнение окружающей среды будут казнить». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Экологические проблемы Китая и пути их решения кратко» (ռուսերեն). ecoportal.info. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «China's Fight Against Climate Change and Environmental Degradation» (անգլերեն). Council on Foreign Relations. 2021 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «2021թ․ Կոռուցիայի ընկալման համաթիվ (ԿԸՀ)». Transparency.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 52,0 52,1 «Minimum Wages in China 2022: A Complete Guide». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «War on poverty continues in 2019». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Branded content with Telegraph Spark». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 55,0 55,1 «Xi Jinping is determined to end all poverty in China by 2020». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Xi Jinping is determined to end all poverty in China by 2020. Can he do it?». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «How well-off is China's middle class?». chinapower.csis.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «China's birth rate falls again, with 2018 producing the fewest babies since 1961, official data shows». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 59,0 59,1 China: Demographic Crisis And Economic Outlook
- ↑ «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «How China's Demographic Time Bomb Threatens its Economy». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «China's Demographic Crisis Is a Reality». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Longevity — Chapter 2 — The economic impact of the impending demographic decline». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «China's Population Destiny: The Looming Crisis». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «The demographic transformation that will hit the Chinese economy». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Study: China faces 'unstoppable' population decline by mid-century». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.