Հեյլունցզյան
Հեյլունցզյան (չինարեն՝ 黑龙江, Hēilóngjiāng), նահանգ Չինաստանի հյուսիս-արևելքում, Ամուրի ավազանում։
Բնակավայր | ||
---|---|---|
Հեյլունցզյան | ||
չինարեն՝ 黑龙江省 | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Չինաստան | |
Ներքին բաժանում | Հարբին, Ցիցիկար, Մուդանցզյան, Ցզյամուսի, Դացին, Ցզիսի, Շուանյաշան, Իչուն, Ցիտայխե, Հեգան, Հեյհե, Սույհուա և Դահինգան Լին | |
Հիմնադրված է | 1954 թ. | |
Մակերես | 454 800±1 կմ² | |
Բնակչություն | ▼31 850 088 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Պաշտոնական կայք | hlj.gov.cn | |
| ||
Տարածությունը 710 հզ. կմ² է, բնակչությունը՝ 32 միլիոն (2020)։ Վարչական կենտրոնը՝ Խարբին։ Հեյլունցզյանի տարածքի մեծ մասը հարթավայրեր են (100-400 մ բարձրությամբ)։ Հյուսիս-արևմուտքում Մեծ Խինգանն է, միջին մասում՝ Փոքր Խինգանը, հարավ-արևելքում՝ Արևելա-Մանջուրական լեռները։ Կլիման ցամաքային է։ Գլխավոր գետն Ամուրն է՝ Սունգարի վտակով, հյուսիսում տարածված է տայգան, հարավում՝ լայնատերև անտառները, անտառատափաստանները և տափաստանները։ Հեյլունցզյանն ագրարային-ինդուստրիալ շրջան է։ Մշակում են հացահատիկ, սոյա, կարտոֆիլ, երկարաթել վուշ, շաքարի ճակնդեղ և այլն։ Արդյունահանվում է նավթ (Չինաստանի նավթի 40%-ը), ածուխ, ոսկի։ Զարգացած է բազմաճյուղ մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնային, փայտամշակման, քիմիական, սննդի, ծխախոտի արդյունաբերությունը։ Երկաթուղիների երկարությունն ավելի քան 4 հզ կմ է։ Նավարկելի են Ամուր, Սունգարի, Ուսսուրի գետերը։
Անվանում
խմբագրելԿոչվել է Ամուր գետի չինարեն Հեյլունցզյան անունով, որը բառացի նշանակում է «սև վիշապի գետ»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 352)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլունցզյան» հոդվածին։ |