Բորսա (գերմ.՝ börse), զանգվածային փոխարինելի ապրանքների կանոնավոր գործող մեծածախ շուկա, ուր վաճառքը կատարվում է ստանդարտով կամ նմուշով (ապրանքային բորսա) կամ արժեթղթերով (ֆոնդային բորսա), արտասահմանյան տարադրամով (արժութային բորսա)։ Շուկայի առավել զարգացած ձևն է։ Բորսան սովորաբար ունենում է անդամների հաստատագրված կազմ, առևտրի խիստ կանոններ։ Այն միջնորդ օղակ է, որն ապահովում է տարբեր ապրանքների ու ծատայությունների՝ ըստ պահանջարկի իրացումը։

Բորսան առաջին անգամ կազմակերպվել է Անդրվերպենում 1511թ. որպես առևտրի հրապարակ, որտեղ առևտրականները հավաքվում էին փոխանակման գործարքներ կատարելու համար։ Այնուհետև, դրանք հիմնադրվել են Լոնդոնում 1566 թ., Ռուսաստանում 1703 թ. , Նյու Յորքում 1792 թ. և այլն ։

1920-ականներին շուկայական էկոնոմիկայի լայն զարգացումն անհրաժեշտ դարձրեց բորսաների տարբեր տեսակների ստեղծում՝ առևտուրն ավելի օպերատիվ դարձնելու համար։ Բորսաների առավելությունները սովորական շուկաների նկատմամբ այն է, որ բորսայական առևտուրը հնարավորություն է տալիս արագ գտնել վաճառողներին, գնորդներին և ապահովել անհրաժեշտ գների սահմանումը՝ ապրանքները շտապ իրացնելու համար։

Տնտեսական պատճառներԽմբագրել

Վաճառողները և գնողները ձգտում են գործարքից ստանալ առավելագույն օգուտ և այդ պատճառով ուզում են համոզված լինել նրանում, որ գործարքի գինը արտացոլում է պահանջարկի և առաջարկի ներկա հարաբերությունը։ Նման ապրանքների շուկան միացնում և ամփոփում է տեղեկատվության մեծ ծավալ, ընդ որում շատ կարճ ժամանակամիջոցում։ Այդ ֆունկցիան կատարելու համար շուկան պետք է ունենա կենտրոնացման բարձր աստիճան, որին հասնում է բորսան, որտեղ ընդհարման մեջ են մտնում ապրանքի պահանջարկը և առաջարկը։ Բորսայի տարբերիչ նշաններն են՝

  • հաստատուն և որոշակի օրենքներով կազմակերպված գործելու բնութագիրը
  • վաճառքը կատարվում է առանց ապրանքը ներկայացնելու
  • գործարքը կատարվում է զանգվածային, փոխանակվող ապրանքներով

ՖունկցիաներԽմբագրել

Բորսան պետական կամ ակցիոներական կազմակերպություն է, որը կատարում է հետևյալ հիմնական ֆունկցիաները՝

  • հադիպեցնում է ապրանքի գնորդին և վաճառողին, այսինքն դա այն տեղն է, որտեղ անմիջապես կատարվում է ապրանքի առք ու վաճառք
  • գրանցվում է ապրանքի կուրսը-այսինքն ամփոփում և ի մի է բերում ինվեստորների վերաբերմունքը բորսայում ներկայացված ապրանքների վերաբերյալ։
  • գնանշումներ
  • կարգավորումը (արբիտրաժային) և ծագած վեճերի,
  • սահմանում է բորսայական առևտրի կազմակերպման կանոնները,
  • որոշակի երաշխիքներ է տրամադրում ապրանքների, ծառայությունների ու արժեթղթերի վերաբերյալ գործարքների ժամանակ և դրա դիմաց ակնկալում է եկամուտ ստանալ։

ՍուբյեկտներԽմբագրել

Բորսաներում մշտապես գործող սուբյեկտներն են՝

Մակլերը՝ բորսայում մշտական աշխատող է, որը գործարքներն իրականացնում է գործակալների հանձնարարությամբ և նրանց հաշվին։ Մակլերն ունի իրավական անձի կարգավիճակ և մասնագիտացված է բորսայական կոնկրետ գործարքների կատարման մեջ։

Բրոքերը՝ շահագրգռված կողմերի միջև գործարքների կատարմանն աջակցող միջնորդ է, որը սովորաբար պայմանագրեր է կնքում գործակալների համաձայնությամբ և նրանց հաշվին իր ծառայությունների համար վարձատրվում է ։ Սրանք հաճախ լրացուցիչ ծառայություններ են կատարում՝ ուսումնասիրում են շուկայի կոնյուկտուրան և անհրաժեշտ նյութեր են հաղորդում իրենց գործակալներին։

Դիլերը՝ որոշակի ֆիզիկական անձ է կամ ֆիրմա, որը զբաղվում է ապրանքների վերավաճառման հարցերով, հաճախ իր անունից և իր հաշվին։ Դիլերի եկամուտը կազմավորվում է նրա կողմից գնվող և վաճառվող ապրանքների գների տարբերության հաշվին։

ՏեսակներԽմբագրել

Բորսան լինում է.

ԽաղԽմբագրել

Ստեղծվել է մի քանի բորսաների մոդելավորման խաղեր.

ԱղբյուրներԽմբագրել

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ

Արտաքին հղումներԽմբագրել

Տես՝ բորսա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 534