Շենյան, Մուկդեն, քաղաք Հյուսիսարևելյան Չինաստանում՝ Հուանհե գետի ափին, Լյսանին նահանգի վարչական կենտրոնը։ 4,2 միլիոն բնակչություն (1975)։ Երկրի տրանսպորտային և ինդուստրիալ կարևորագույն կենտրոններից է։ Զարգացած են ծանր մեքենաշինությունը, էլեկտրա-տեխնիկական, էլեկտրոնային, տրանսպորտային, հաստոցաշինական, քիմիական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը մեքենաշինությունը և մետալուրգիան։ Կան թղթի, պոլիգրաֆ, փայտամշակման, ցեմենտի, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Շենյանի շրջանում կառուցվում է նավթաքիմիական կոմբինատ (1978)։ Ունի համալսարան, ուսումնական, գիտական և մշակութային բազմաթիվ հիմնարկներ։ Շենյանով են անցնում Պեկին-Մանջուրիա-Մոսկվա և Պեկին-Փխենյան երկաթուղային մայրուղիները։ Շենյանը Հոուչեն անվամբ հիմնադրվել է մ․ թ․ ա․ 2-րդ դարում։ 1625-1644 թվականներին եղել է մանջուրական պետության մայրաքաղաքը։ Ցին դինաստիայի օրոք (1844-1911) համարվել է Չինաստանի «երկրորդ մայրաքաղաքը»։ 1931 թվականի սեպտեմբերի 18-ին օկուպացրել են ճապոնացիները։ 1945 թվականի օգոստոսի 20-ին ազատագրել է սովետական բանակը։
Բնակավայր |
---|
Շենյան |
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-mnc" does not exist։ |
|
|
Երկիր | Չինաստան |
---|
Ներքին բաժանում | Heping District?, Shenhe District?, Dadong District?, Huanggu District?, Tiexi District?, Sujiatun District?, Hunnan District?, Shenbei New Area?, Yuhong District?, Liaozhong District?, Kangping County?, Faku County? և Xinmin? |
---|
Մակերես | 12 859,89 կմ² |
---|
ԲԾՄ | 55±1 մետր |
---|
Բնակչություն | ▼7 935 000 մարդ (2016)[1] |
---|
Ժամային գոտի | UTC+8 |
---|
Հեռախոսային կոդ | 024 |
---|
Փոստային ինդեքսներ | 110000 |
---|
Ավտոմոբիլային կոդ | 辽A |
---|
Պաշտոնական կայք | shenyang.gov.cn |
---|
|
|