Հայնան (չին․՝ 海南, փին․՝ Hǎinán, բառացի՝ ծովային հարավ), նահանգ Չինաստանի հարավում։ Ներառում է նույնանուն մեծ կղզին և մի շարք փոքր կղզիներ՝ Ցիչժոու, Դաչժոուդաո, Սիմաչժոու և այլն։

Բնակավայր
Հայնան
չինարեն՝ 海南省
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումՈւչիշան Քաղաք, Հայկոու, Qionghai?, Danzhou?, Wenchang?, Wanning?, Dongfang?, Ding'an County?, Tunchang County?, Chengmai County?, Lingao County?, Baisha Li Autonomous County?, Changjiang Li Autonomous County?, Ledong Li Autonomous County?, Lingshui Li Autonomous County?, Baoting Li and Miao Autonomous County?, Qiongzhong Li and Miao Autonomous County?, Zhongsha Islands? և Սանշա
Մակերես33 920 կմ²
ԲԾՄ1840 մետր
Բնակչություն10 081 232 մարդ (նոյեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Ավտոմոբիլային կոդ
Պաշտոնական կայքhi.gov.cn
Հայնան (նահանգ) (Չինաստան)##
Հայնան (նահանգ) (Չինաստան)

Վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը Հայկոուն է։ Նախորդ քսան տարիների ընթացքում Հայկոուն գավառական քաղաքից վերածվել է 1,5 միլիոն բնակչություն ունեցող ժամանակակից քաղաքի։ Այլ խոշոր քաղաքներն են Սանյան, Դունֆանը, Դանչժոուն, Ցյունհայը։

Նահանգի բնակչությունը կազմում է 8 671 518 մարդ։ Ըստ 2010 թվականի տվյալների՝ այն Չինաստանի նահանգների շարքում զբաղեցնում է 29-րդ տեղը բնակչության թվով։

Ժամային գոտին UTC+8 է։

Աշխարհագրություն խմբագրել

 
Կղզու ֆիզիկական քարտեզ

Հայնան արևադարձային կղզին գտնվում է Չինաստանի հարավում՝ Հավայան կղզիներին հետ նույն լայնության վրա, ինչի պատճառով հաճախ այն կոչվում է «Արևելյան Հավայան կղզիներ»։ Տարածքը 33 920 կմ² է։ Կղզին ողողվում է Հարավչինական ծովի ջրերով, ծառայում է որպես սահման նրա բաց հատվածի և Տոնկինյան ծոցի միջև։ Լեյչժու թերակղզուց բաժանվում է Ցյունչժոու նեղ նեղուցով։

Հայնանը եղել է Եվրասիայի մաս։ Այն մայրցամաքից անջատվել է Պլեյստոցենում կամ Պլիոցենում։ Ներկայում այն դանդաղորեն շարժվում է դեպի հարավ-արևելք՝ դեպի Հարավչինական ծովի խորքը։

Կղզու կենտրոնում պահպանվում է աճման շարժը։ Ամենաբարձր կետը` Ուչժիշանն է (1867 մ)։ Եվս մի քանի գագաթներ 1500 մ-ից բարձր են։ Հայնանը համարվում է սեյսմիկ և հրաբխային ակտիվ տարածք։ Հրաբխայնությունը տեղի է ունենում Եվրասիական սալաքարի ներսում։ Վերջին թույլ ժայթքումը եղել է 1933 թվականին Չենմայի շրջանում։ Խառնարանները գտնվում են կղզու հյուսիսային ափի մոտ[2][3]։

Հայնանը հարուստ է հանքային ռեսուրսների պաշարներով՝ երկաթ, տիտան, ցիրկոն, հիդրարգիլիտ (ալյումին) և ոսկի։ Ի թիվս այլոց, առկա են նաև շափյուղա, լեռնային բյուրեղապակի և քվարցային ավազ։ Ծովում՝ Հայնանի շրջակայքում, և հենց կղզու վրա կան նավթի և գազի հանքավայրեր[4]։

Կլիմա խմբագրել

 
Ամառային մուսոնի ամպ

Նահանգի կլիման մերձհասարակածային է։ Կղզու եղանակը պայմանավորված է արևադարձային մուսսոններով, որոնք կապված են կոնվերգենցիայի ներմերձարևադարձային գոտու (օդերևութաբանական հասարակած) սեզոնային միգրացիայի հետ[5]։ Կլիմայի վրա լրացուցիչ ազդեցություն են ունենում տեղի լեռները։ Ամսական միջին ջերմաստիճանը ձմռանը + 23 ... + 24 °С է, իսկ ամռանը` +29 °С: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կղզում կազմում է + 23 ... + 25 °С: Օդի ամենացածր ջերմաստիճանը (+0,4 °С) գրանցվել է դեկտեմբերին` Հայնանի կենտրոնական լեռնային հատվածում, իսկ ամենաբարձրը (+41,1 °С) գրանցվել է մայիսին կղզու հյուսիսում։ Միջին տարեկան տեղումները տատանվում են կղզու արևմուտքում գրանցվող 950 մմ-ից մինչև լեռներում գրանցվող 2230 մմ[6][7]. Կղզու տարբեր տարածքներում արևը փայլում է տարեկան 1750-ից մինչև 2650 ժամ[4]։ Հայնանում ամբողջ տարին ամառ է, ուստի եղանակները որոշվում են ոչ թե ջերմաստիճանով, այլ անձրևի և գերակշռող քամիների ուղղությամբ։

 
Չոր եղանակ (ձմեռ)

Չորային եղանակը (ըստ Կյոպպենի) տևում է 2 ամիս հարավ-արևելքի ափում և մինչև 6 ամիս՝ կղզու հյուսիս-արևմուտքում, միջինւ ամբողջ Հայնանում՝ դեկտեմբերից մինչև մարտ։ Տեղումներն ամսական 60 մմ-ից պակաս են։ Հունվարի միջին ջերմաստիճանը + 17 ... + 20 °С է[6]։ Օդի հոսքը շարժվում է ասիական (սիբիրյան) անտիցիկլոնից դեպի հասարակածային գոտի Ինդոնեզիայի հարավային ափերի մոտ[5]։

Անձրևոտ եղանակն առավել արտահայտված է լեռներում և ամենաերկարը տևում է հարավարևելյան ափին (Վանինգ)։ Անձրևների ամենաշատ տեղումները լինում են օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, իսկ որոշ վայրերում՝ հունիսին։ Դրանք առաջանում են Երկրի հարավային և հյուսիսային կիսագնդերի օդային զանգվածների բախման հետևանքով։ Օրացույցային ամռան ընթացքում սովորաբար քամիները փչում են Ավստրալիայի անտիցիկլոնից (ասիական և հասարակածային գոտոի Չինաստանի հարավ-արևելքում)[5]։ Ամենաշոգ ամիսները հունիս-հուլիս ամիսներն են, երբ ամսական միջին ջերմաստիճանը + 26 ... + 30 °С է[6]։

Բուսականություն խմբագրել

Հայնանը պատկանում է մերձհասարակածային (փոփոխական խոնավ) լանդշաֆտներին, գտնվում է Հնդկաչինական բուսական շրջանում։ Այնտեղ առկա է բնիկ անոթավոր բույսերի 4579 տեսակ, այդ թվում՝ 483 էնդեմիկ։ Ներմուծվել և վայրի են դարձել 163 տեսակներ։ Մշակվում է 1294 տեսակի բույս[8][9][10]։

Միջին գոտիներում (1100-1867 մ) բուսականությունը նման է մշտադալար մերձարևադարձային անտառներին։ Ծովափը և ցածրադիր բարձրությունները (0-1100 մ) ծածկված են արևադարձային անտառներով և սավանաններով։ Արևադարձային անտառները բաժանված են՝ մշտադալար, կիսամշտադալար, տերևաթափվող, մանգրովային և հնդկեղեգի։ Տնկարկներն ու այգիները տեղակայված են արևադարձային գոտում և գերակշռում են վայրի բնության մնացորդների նկատմամբ[11][12][13]։

Բնական անտառների և սավաննաների բույսեր[14]. Մանգրովային անտառները տեղակայված են ծովածոցերի ու ծովախորշերի գոտում, որտեղ ջուրը քաղցր է ծովը թափվող գետերի շնորհիվ։ Բնորոշ են հետևյալ բույսերը` կանդելիա, բրուգիերա, լյումնիտցե, սոներատիա, նռան քսիլոկարպուս և նիպա արմավենի[11][15]։

Պատմություն խմբագրել

Հան դինաստիայի օրոք Հայնան առաջին անգամ դարձել կենտրոնացված չինական պետության մաս, բայց չինացիների ներկայությունը սահմանափակվում էր միայն կղզու հյուսիսում գտնվող ռազմական ճամբարով։ Այս իրավիճակը փոխվել է այն ժամանակ, երբ Չինաստանում իշխանության գլուխ է անցել Թան դինաստիան։

Մարզն իր անունն ստացել է մոնղոլական Յուան դինաստիայի օրոք։ 1370 թվականին կղզին ընդգրկվել է Գուանդունի կազմում։ Հայնանի չինական գաղութացումն ուժեղացել է 16-րդ և 17-րդ դարերում։ Մայրցամաքից եկած բնակիչների ճնշմամբ Հայնանը բնիկներին քշվել են կղզու հարավային ափ։ 1906 թվականին Սուն Յաթ-Սենի առաջարկով կղզին կրկին առանձնացվել է որպես առանձին վարչական սուբյեկտ։ Կղզին հավատարիմ է մնացել Գոմինդանի կառավարությանը ավելի երկար, քան մյուս նահանգները։ Դեն Սյաոպինն ստեղծել է երկրի ամենամեծ ազատ տնտեսական գոտին կղզու վրա։

Բնակչություն խմբագրել

  • Հան – 7 139 531 մարդ (84 %),
  • Լի – 1 370 346 մարդ. (14,7 %),
  • Մյաո – 71 718 մարդ (0,7 %),
  • Հուեյցզու – 36 382 մարդ։

Վարչական բաժանում խմբագրել

Շրջանային մակարդակ Գավառային մակարդակ
Հայերեն անվանում Չինաեն անվանում Փինյին
Հայկոու քաղաքային շրջան

海口市 Hǎikǒu Shì

Լունհուա շրջան 龙华区 Lónghuá Qū
Սյուին շրջան 秀英区 Xiùyīng Qū
Ցյունշան շրջան 琼山区 Qióngshān Qū
Մեյլան շրջան 美兰区 Měilán Qū
Սանյա քաղաքային շրջան

三亚市 Sānyà Shì

Հայտան շրջան 海棠区 Hǎitáng Qū
Ցզիյան շրջան 吉阳区 Jíyáng Qū
Տյանյա շրջան 天涯区 Tiānyá Qū
Յաշժոու շրջան 崖州区 Yánzhōu Qū
Սանշա քաղաքային շրջան

三沙市 Sānshā Shì

Դանչժոու քաղաքային շրջան

儋州市 Dānzhōu Shì

Բաժանվում է 17 գյուղերի
Ուղղակի ենթակայության գավառային միավորներ
Վենչան քաղաքային շրջան 文昌市 Wénchāng Shì
Ցյունհայ քաղաքային շրջան 琼海市 Qiónghǎi Shì
Վաննին քաղաքային շրջան 万宁市 Wànníng Shì
Ուչժիշան քաղաքային շրջան 五指山市 Wǔzhǐshān Shì
Դունֆան քաղաքային շրջան 东方市 Dōngfāng Shì
Լինգաո քաղաքային շրջան 临高县 Língāo Xiàn
Չենմայ քաղաքային շրջան 澄迈县 Chéngmài Xiàn
Դինյան քաղաքային շրջան 定安县 Dìng'ān Xiàn
Տունչհան քաղաքային շրջան 屯昌县 Túnchāng Xiàn
Չանցչյան Լիսու ինքնավար շրջան 昌江黎族自治县 Chāngjiāng Lízú Zìzhìxiàn
Բայշա Լիսու ինքնավար շրջան 白沙黎族自治县 Báishā Lízú Zìzhìxiàn
Ցյունճժուն Լի Մյաոզու ինքնավար շրջան 琼中黎族苗族自治县 Qióngzhōng Lízú Miáozú Zìzhìxiàn
Լինշույ Լիսու ինքնավար շրջան 陵水黎族自治县 Língshuǐ Lízú Zìzhìxiàn
Բաոտին Լի Մյաոսու ինքնավար շրջան 保亭黎族苗族自治县 Bǎotíng Lízú Miáozú Zìzhìxiàn
Լեդուն Լիսու ինքնավար շրջան 乐东黎族自治县 Lèdōng Lízú Zìzhìxiàn

Տնտեսություն խմբագրել

Կղզու տարածքում կան մանգոյի, բանանի, արքայախնձորի, սուրճի, թեյի և կոկոսի տնկարկներ։ Արդյունաբերությունը կենտրոնացած է կղզու հյուսիսային մասում՝ գավառի մայրաքաղաքի Հայկուի տարածքում։ Հայկոուում զարգացած է ժամանցի և զվարճանքների ոլորտը, առկա է տարբեր մակարդակների հյուրանոցների լայն ցանց։ 2018 թվականի մայիսի 1-ից Չինաստանը առաջարկում է առանց մուտքի թույլատվության մուտք գործել Հայնան։ 2014 թվականին քաղաքի տարածքում ավարտվել է «Վենչանգ» տիեզերակայանի շինարարությունը նույնանուն քաղաքի տարածքում։ Տիեզերակայանի հարևանությամբ նախատեսվում է բացել թեմատիկ այգի՝ նվիրված չինական տիեզերական ծրագրին։

 
Բուդդիզմի կենտրոն «Նանշանսի»

Տեսարժան վայրեր խմբագրել

Դունշան կղզու գլխավոր լեռան վրա կա տարօրինակ ձևեր ունեցող հսկայական քարերի հավաքածու, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը և նկարագրվում է հատուկ կատալոգում։ Վենչանի տարածքում են գտնվում կոկոսյան արավենիների ամենամեծ տնկարկները։ Յալունվանի ծոցում տեղակայված են Արևադարձային ծովերի խեցիների թանգարանը և Թիթեռների պարտեզը։

Սանյայից 40 կմ հեռավորության վրա՝ «Նանշան» լեռան վրա («Հարավային լեռ»), 50 քկմ տարածքով 1999 թվականին բացվել է Նանշան միջազգային զբոսաշրջային գոտին, որտեղ գտնվում են Նանշանի վանքը և Աստվածուհի Գուանինի պուրակը։ Այս ամենը ձևավորում է բուդդայական մշակույթի Նանսան պարկը։ Տաճարներից մեկում գտնվում է Գուանինի 140 կիլոգրամանոց արձանը, որը պատրաստված է մաքուր ոսկուց և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես Ասիայի ամենամեծ ոսկե արձանը։ 2003 թվականին այնտեղ տեղադրվել է Գուանինի բոդհիսատվայի 108 մետր բարձրությամբ արձանը։

Հայկուի մերձակայքում գտնվում է XVI դարի գլխավոր պաշտոնյա Հայ Ժյուի գերեզմանը հուշարձանով։

Կղզում կա ստորգետնյա ռազմական համալիրների ցանց, որի գտնվելու ստույգ վայրը և նշանակությունը գաղտնի է[16]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  2. Yaxuan Hu, Jiuchang Hu, Hao Ming. Present three-dimensional crustal deformation in Hainan Island. // Geodesy and Geodynamics. — 2014. — № 5 (2). — С. 32–37. — ISSN 1674-9847.
  3. Venzke Ed. Hainan Volcanic Field (275001) in Volcanoes of the World, v. 4.6.7. // Global Volcanism Program, Smithsonian Institution. — 2013.
  4. 4,0 4,1 Rongxing Guo Regional China: A Business and Economic Handbook. — Springer, 2013. — С. 386 (98-107). — ISBN 978-1-137-28766-3
  5. 5,0 5,1 5,2 Хромов С.П., Петросянц М.А. Метеорология и климатология: учебник.— 7-е изд.. — Москва: Издательство МГУ, Наука, 2006. — С. 582 (393-411, 505-509). — ISBN 5-211-05207-2
  6. 6,0 6,1 6,2 «Центр метеорологических данных Китая». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին. (меню слева).
  7. Surf-Forecast.com.
  8. Исаченко А.Г. Ландшафтоведение и физико-географическое районирование. — Москва: Высшая школа, 1991. — С. 366 (рис. 47). — ISBN 5-06-001731-1
  9. Тахтаджян А. Л. Флористические области земли. — Ленинград: Наука, 1978. — С. 248 (159).
  10. Yukai Chen, Xiaobo Yang, Donghai Li, Wenxing Long. Status of vascular plant species on Hainan Island // Biodiversity Science. — 2016. — № 24 (8). — С. 948–956.
  11. 11,0 11,1 Elgen O. Box, Kazue Fujiwara, Hao Yong-Lu, Zhong Yi, Fu Qi-Hao, Xiao Bang-Shen. A Tropical Montane Evergreen Forest and other Vegetation on Hainan Island, southern China // Bull. Inst. Environ. Sci. Tehnol. Yokohama Natn. Univ.. — 1989. — № 16. — С. 75-94.
  12. De-Yuan Hong, Stephen Blackmore The Plants of China: A Companion to the Flora of China.. — New York: Cambridge University Press, 2015. — С. 475 (136-139). — ISBN 978-1-107-07017-2
  13. Southeastern Asia: Hainan Island, China, in the South China Sea // WWF.
  14. eFloras. Flora of China. Musa balbisiana , Cycas, Cunninghamia lanceolata
  15. Luzhen Chen, Wenqing Wang, Yihui Zhang, Guanghui Lin. Recent progresses in mangrove conservation, restoration and research in China. // Journal of Plant Ecology. — 2009. — № 2 (2). — С. 45–54. — ISSN 1752-9921.
  16. «Подземная военная база "Хайнань"». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնան (նահանգ)» հոդվածին։