Բնակչության կենսամակարդակ

Բնակչության կենսամակարդակ, վերաբերում է առողջության մակարդակի, հարմարավետության, նյութական ապրանքների և անհրաժեշտությունների հասանելիությանը որոշակի սոցիալ-տնտեսական դասի համար, որոշակի աշխարհագրական տարածքում։ Կենսամակարդակը ներառում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են եկամուտը, որակը և բնակարանների մատչելիությունը, պահանջվող աշխատանքի ժամաքանակը կարիքները բավարարելու համար, համախառն ներքին արդյունքը(ՀՆԱ), գնաճը, տարեկան հանգստի ժամանակը, մատչելի (կամ անվճար) և որակյալ առողջապահության հասանելիությունը, կրթության որակն ու մատչելիությունը, կյանքի տևողությունը, հիվանդությունների մակարդակը, ապրանքների և ծառայությունների գինը, ենթակառուցվածքները, տնտեսական աճը, տնտեսական և քաղաքական կայունությունը, քաղաքական և կրոնական ազատությունը, բնապահպանության որակը, կլիման և անվտանգությունը։ Կենսամակարդակը սերտորեն կապված է կյանքի որակի հետ[1]։

ՄակարդակԽմբագրել

Կենսամակարդակը հիմնականում չափվում է այնպիսի ստանդարտներով, ինչպիսիք են մեկ անձի իրական եկամուտը և աղքատության մակարդակը։ Այլ չափանիշներ են առողջապահության որակն ու հասանելիությունը, եկամտի աճի անհավասարությունը և կրթական ստանդարտները։ Օրինակներ են որոշակի ապրանքների հասանելիությունը (ինչպես սառնարանների քանակը հազար մարդու համար) և կյանքի տևողությունը։ «Ստանդարտի» հիմնական գաղափարը հակադրվում է կյանքի որակին, որը հաշվի է առնում ոչ միայն նյութական կենսամակարդակը, այլ նաև ավելի նյութական ասպեկտներ, որոնք կազմում են մարդկային կյանքը։ Դրանցից են ժամանցի, անվտանգության, մշակութային ռեսուրսների, սոցիալական կյանքի, ֆիզիկական առողջության, շրջակա միջավայրի որակի հարցերը և այլն։ Բարեկեցության ավելի բարդ չափման միջոցներ պետք է կիրառվեն, որպեսզի կատարվեն այնպիսի դատողություններ, որոնք ավելի հաճախ քաղաքական են և վիճահարույց։ Նույնիսկ երկու ազգերը կամ հասարակությունները, որոնք ունեն միևնույն կենսամակարդակը, կարող են տարբերվել կյանքի որակի այնպիսի գործոններով, որոնք տվյալ երկիրը դարձնում են ավելի գրավիչ անհատի կամ խմբի համար։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 494