Հեբեյ (չինարեն՝ 河北, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), նահանգ հյուսիսային Չինաստանում, ողողվում է Դեղին ծովի Լյաոդունյան և Բոխայվան ծոցերով։ Տարածությունը 190 հազար կմ² է, բնակչությունը՝ 42 միլիոն 1975 թվականի տվյալներով, վարչական կենտրոնը՝ Շիցզյաչժուան։ Գտնվում է հիմնականում Չինական Մեծ հարթավայրում, Ցանշան և այլ լեռներն են (1500—2000 մ)։ Ունի գետային խիտ ցանց։ Հեբեյ երկրի ինդուստրիալ շրջաններից է։ Համաչինական նշանակություն ունի ածխի արդյունաբերությունը, մետալուրգիան, մեքենաշինությունը, տեքստիլ և ճենապակու, հախճապակու արտադրությունը։ Արդյունահանվում է երկաթ, պղինձ, նավթ։ Կան ոսկու հանքեր։ Մշակում են հացահատիկ, սոյա, գետնընկույզ, քունջութ, կանեփ, բամբակենի, ծխախոտ և այլն։ Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ։ Երկաթուղիների երկարությունը 1830 կմ է։ Խոշոր ծովային նավահանգիստ է Ցինհուանդաոն։

Հեբեյ
河北省
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էNorth China?
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնՇիցզյաչժուան
Ամենաբարձր կետMount Xiaowutai?
Օրենսդրական մարմինHebei Provincial People's Congress?[1]
Բնակչություն (2010)
71 854 202 (6-րդ տեղ)
Խտություն383,75 ( 13-րդ տեղ)
Տարածք187 240  (13-րդ տեղ)
Սահմանակցում էՊեկին, Տյանցզին, Շանսի, Հենան, Շանդուն, Ներքին Մոնղոլիա, Լյաոնին, Ulanqab?, Xilingol League?, Դատուն, Xinzhou?, Yangquan?, Ցզինչժուն, Չանչժի, Անյան, Liaocheng?, Puyang?, Dezhou?, Binzhou?, Չաոյան, Huludao? և Չիֆեն
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցԶհիլի, 河北省? և Chahar Province?
ISO 3166-2 կոդCN-13
hebei.gov.cn

Աշխարհագրություն

խմբագրել

Գավառը գտնվում է Դեղին գետի ստորին հոսանքում, որտեղ այն թափվում է Դեղին ծով։  Հյուսիսում սահմանակից է Լյաոնինգ նահանգի և Ներքին Մոնղոլիայի հետ, արևմուտքում ՝ Շանսի նահանգի, հարավում ՝ Շանդոնգ նահանգի հետ։

Հեբեյ նահանգն ամբողջությամբ շրջապատում է կենտրոնական ենթակայության Պեկին և Տյանցզին քաղաքների տարածքները։

Գավառի տարածքը կազմում է 187,240 կմ² (13 -րդ տեղը երկրի բոլոր նահանգներից)։

Պատմություն

խմբագրել

Մինգ կայսրության օրոք այս հողերի վրա ձեւավորվեց Բեյչիլի նահանգը։  1928 թվականին Չժիլի նահանգը վերանվանվեց Հեբեյ։

Բնակչություն

խմբագրել

Ազգությունները Հեբեյ նահանգում, 2000թվականի տվյալներ

  • Հան - 63781603 մարդ - 95,65 %
  • Մանջուրներ - 2118711 մարդ - 3,18 %
  • Հուիզու - 542639 մարդ - 0,85 %
  • Մոնղոլներ - 169887 մարդ - 0,26 %
  • Զհուաներ - 20832 մարդ - 0,031 %

Վարչական բաժանումներ

խմբագրել

Հեբեյ նահանգը բաժանված է 11 քաղաքային շրջանների

  1. Շիցզյաչժուան
  2. Բաոդին
  3. Ցանչժոու
  4. Չենդե
  5. Խանդան
  6. Խենշուհ
  7. Լանֆան
  8. Ցինհուանդաո
  9. Տանշան
  10. Սինտահ
  11. Չժանցզյակոու

Մշակույթ

խմբագրել

Հեբեյ նահանգում կան բազմաթիվ բուդդայական և դաոսական տաճարներ, որոնք այս նահանգի ամենավառ մշակութային ժառանգությունն են։

Արդյունաբերություն

խմբագրել

Հեբեյ նահանգը Չինաստանում պողպատի խոշորագույն արտադրողն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. National Database of Laws and Regulations — 2021.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեբեյ (նահանգ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 329