Էլեկտրաէներգետիկան էլեկտրական էներգիա արտադրող ձեռնարկությունների՝ էլեկտրակայանների, ինչպես նաև՝ էլեկտրական հոսանքը հաղորդող գծերի ամբողջությունն է։

XX դարից սկսած էլեկտրաէներգիան օգտագործվում է մարդկանց կյանքի ու գործունեության բոլոր ոլորտներում, այլ կերպ ասած՝ աշխարհը էլեկտրաֆիկացվեց։ Էլեկտրաէներգետիկան արդյունաբերության էներգիատար ճյուղերի ձեռնարկությունների տեղաբաշխման վրա ազդող կարևոր գործոն է։ Օրինակ՝ թեթև գունավոր մետաղների ձուլարանները տեղաբաշխված են էժան էլեկտրաէներգիայի արտադրության շրջաններրում՝ ՋրԷԿ-ների մոտ։ Տնտեսության բոլոր ճյուղերի էլոկտրաֆիկացման, բնակչության թվի աճի ու կենսամակարդակի բարձրացման պատճառով XX դարում բազմաթիվ անգամ մեծացավ էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության ծավալը։ Միաժամանակ մեծացել է մեկ շնչի հաշվով արտադրվող էլեկտրաէներգիան։ Այս ցուցանիշը համեմատաբար ավելի ճշտորեն է արտահայտում էլեկտրաէներգետիկայի զարգացման մակարդակը, քան երկրի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը։ Բարձր զարգացած երկրներում այդ ցուցանիշը մի քանի հազար կիլովատտ*ժամ (Նորվեգիայում՝՝ շուրջ 20 հազար կվտ*ժ), իսկ Աֆրիկայի առավել նվազ երկրներում՝ 2-3 տասնյակ կվտ*ժ։

Տեղաբաշխվածությունը խմբագրել

Էլեկրակայաններն աշխարհում խիստ անհավասարաչափ են տեղաբաշծված։ Էլեկտրակայանների, դրանց միագումարային հզորության և արտադրած էլեկտրաէներգիայի մեծ մասը կենտրոնացված է բարձր զարգացած խոշոր երկրներում, ինչպես նաև ՝ Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում ու Բրազիլիայում։ Միաժամանակ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ դեռևս էլեկտրաէներգիայից չի օգտվում։

Էլեկտրաէներգետիկայի ենթաճյուղերը։ Էլեկտրակայանների տեսակներն ու տեղաբաշխման սկզբունքները։ խմբագրել

Էլեկտրակայանները լինում են տարբեր տեսակի՝ ջերմային, ջրային, ատոմային, հողմային, արևային և այլն։ Աշխարհի էլէկտրակայանների ընդհանուր հզորությունը գրեթե 2/3-ը բաժին է ընկնում ջերմային էլեկտրակայաններին։

Ջերմային էլեկտրակայաններ խմբագրել

ՋԷԿ-երում օգտագործում են տարբեր տեսակի վառելիք՝ գորշ ածուխ, այրվող թերթաքար, բնական գազ ու մազութ։ Այս էլեկտրակայաններն ունեն և առավելություններ, և թերություններ։ Առավելությունն այն է, որ ՋԷԿ-երի կառուցումը հեշտ է, արագ, իսկ թերությունն այն է, որ դրանց արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը բարձր է ու շարունակվում է բարձրանալ՝ վառելիքի գների բարձրացման հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 12