Տյանցզին (չինարեն՝ 天津市), կենտր, ենթակայության քաղաք Չինաստանում։ Երկրի տնտ․ գլխավոր կենտրոններից է։ 5,1 մլն բն․ (1982)։ Գտնվում է Հյուսիս–Չինական հարթավայրում, Հայհե գետի 5 վտակների միախառնման մոտ, Դեղին ծովից 50 կմ հեռավորության վրա։ Երկաթուղային և օդային տրանսպորտի խոշոր հանգույց է, գետային նավահանգիստ (նախանավահանգիստները՝ Տանգու և Սինգան)։ Տյանցզինով է կատարվում երկրի արտաքին առևտրական գործառնությունների 1/4-ը։ Զարգացած են տեքստիլի (բամբակե գործվածքներ), գորգերի, սննդի, կաշվի-կոշիկի, թղթի, լուցկու, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ճյուղերը։ Կա մետալուրգիա, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, նավթի և աղի արդյունահանում, մետրոպոլիտեն։ Ունի 3 համալսարան։ Տյանցզին հիմնադրվել է XIII դ․, Չժիգու ձկնորսական ավանի տեղում։ 1860-ին զավթել են անգլո–ֆրանսիական զորքերը, 1900–01-ին՝ իմպերիալիստական 8 տերություններ, 1937–45-ին՝ Ճապոնիան։
Բնակավայր |
---|
|
չինարեն՝ 天津市 |
 |
|
Երկիր | Չինաստան |
---|
Ներքին բաժանում | Heping District?, Hedong District, Tianjin?, Hexi District, Tianjin?, Nankai District?, Hebei District?, Hongqiao District?, Dongli District?, Xiqing District?, Jinnan District?, Beichen District?, Wuqing District?, Baodi District?, Binhai New Area?, Ninghe District?, Jinghai District? և Jizhou District? |
---|
Մակերես | 11 920±1 կմ² |
---|
ԲԾՄ | 5±1 մետր |
---|
Բնակչություն | ▲13 866 009 մարդ (2020)[1] |
---|
Ժամային գոտի | UTC+8 |
---|
Հեռախոսային կոդ | 22 |
---|
Փոստային ինդեքսներ | 300000–301900 |
---|
Ավտոմոբիլային կոդ | 津A, B, C, D, F, G, H, J, K, L, M, N, Q, R |
---|
Պաշտոնական կայք | tj.gov.cn |
---|
|
|