Դացին (չին. պարզ. 大庆, փինյին Dàqìng), քաղաքային շրջան ՉԺՀՀեյլունցզյան նահանգում։ Դացին անվանումը բառացիորեն թարգմանվում է որպես «մեծ տոնակատարություն»[2]։

Դացին
չին. 大庆,փինյին Dàqìng
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էՀեյլունցզյան
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էՀեյլունցզյան
ԲԾՄ149 ± 0 մետր
Օրենսդրական մարմինQ106811111?[1]
Բնակչություն (2010)2 904 532 մարդ
Տարածք21 204,82 կմ²
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 149 ± 0 մ
Հիմնադրված է1959 թ.
Ժամային գոտիUTC+8:00
Հեռախոսային կոդ0459
Փոստային ինդեքսներ163000
Ավտոմոբիլային կոդ黑E

Պատմություն

խմբագրել

Ներկայիս քաղաքային շրջանի տարածքում դարերի ընթացքում չկար մշտական բնակչություն, առաջին եկվորները հայտնվեցին միայն XX դարի սկզբին, երբ այստեղ կառուցվեց Չինական արևելյան երկաթուղային կայարանը։ 1913 թվականին հիմնադրվեց Անդա (安达县) գավառը։

1959 թվականից սկսվեց Դացին նավթագազային հանքավայրի շահագործումը և 1960 թվականին Անդա գավառը լուծարվեց, և դրա փոխարեն կազմավորվեց Անդա քաղաքային շրջանը, որը դարձավ երկրի կարևոր նավթաքիմիական բազա։ Հիմնադրման օրվանից ի վեր Դացինը համարվում է օրինակ, որով պետք է առաջնորդվեն բոլոր աշխատող երկրները. Մշակութային հեղափոխության տարիներին Չինաստանում հնչում էր «Արդյունաբերության մեջ սովորել Դացինից» կարգախոսը։

1964 թվականին Անդա քաղաքային շրջանը լուծարվեց և դրա տեղում ստեղծվեց Անդա հատուկ շրջանը (安达特区): 1965 թվականին Անդա հատուկ շրջանի արևելյան մասը նորից վերածվեց Անդա գավառի, իսկ մնացած տարացքից ստեղծվեց Անդա քաղաքը, որն ուղղակիորեն ենթակա էր գավառական կառավարությանը (հենց քաղաքում նրան հաճախ ոչ պաշտոնապես անվանում էին ոչ թե «Անդա», այլ «Դացին»)։ 1979 թվականին Անդա քաղաքը անվանափոխվեց որպես Դացին։

1992 թվականին Ցիցիկար քաղաքային շրջանի կազմից Անդայի շրջանի մեջ անցան Լինդյան գավառը և Դուրբեդ Մոնղոլական ինքնավար գավառը, ինչպես նաև Չժաոչժոու ու Չժաոյուան գավառները Սինհուա գավառի կազմից տեղափոխվեցին Անդա քաղաքային շրջանի կազմ։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքի արևելյան մասը արդյունաբերական տարածք է, որտեղ գտնվում է Դացինի քիմիական գործարանը, Լունֆունի էլեկտրակայանը, Դացինի պարարտանյութերի և էթիլենի արտադրության քիմիական գործարանը։ Հյուսիս-արևելքում կա երկու ջրամբար և մշակութային շրջան։ Դացինի արևմուտքում գործում են բուհեր և համալսարաններ։ Հարավ-արևմտյան շրջանում գործում է «Լինյուան» նավթավերամշակման գործարանը, «Սինհուա» էլեկտրամատակարարման ընկերությունը և նավթամթերքի վաճառքի գլխավոր կայանը[3]։

Քաղաքի կոմերցիոն օդային ծառայությունները սպասարկում է Սաերտու օդանավակայանը։

Վարչատարածքային բաժանում

խմբագրել

Դացինը ըստ վարչատարածքային պլանի բաժանվում է 5 քաղաքային շրջանի, 3 գավառի և 1 ինքնավար գավառի.

Քարտեզ
 
# Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆներ Փինյին Բնակչություն

(2003 նախ.)

Տարածք

(կմ²)

Բնակչության խտություն (մարդ/կմ²)
1 Շրջան Սարտու 萨尔图区 Sà'ěrtú qū 260 000 549 474
2 Շրջան Լունֆեն 龙凤区 Lóngfèng qū 160 000 510 314
3 Շրջան Ժանհուլու 让胡路区 Rànghúlù qū 380 000 1394 273
4 Շրջան Դատուն 大同区 Dàtóng qū 250 000 2235 112
5 Շրջան Հունգան 红岗区 Hónggǎng qū 130 000 812 160
6 Գավառ Չժաոչժոու 肇州县 Zhàozhōu xiàn 440 000 2445 180
7 Գավառ Չժաոյուան 肇源县 Zhàoyuán xiàn 450 000 4198 107
8 Գավառ Լինդյան 林甸县 Líndiàn xiàn 270 000 3591 75
9 Դուրբեդ Մոնղոլական ինքնավար գավառ 杜尔伯特蒙古族自治县 Dù'ěrbótè Měnggǔzú zìzhìxiàn 250 000 6427 39

Ազգաբնակչության կազմը

խմբագրել

2000 թվականի մարդահամարի համաձայն, Դացին քաղաքային շրջանի տարածքում ապրել են հետևյալ ազգությունների ներկայացուցիչներ՝

Ազգություն Քանակ Տոկոս
Չինացիներ 2.474.304 95,98 %
Մոնղոլներ 63.025 2,44 %
Մանջուարներ 25.588 0,99 %
Կորեացիներ 6.156 0,24 %
Հուեյ 5.157 0,2 %
Դաուրներ 1.008 0,04 %
Սիբո 659 0,03 %
Մյաոներ 470 0,02 %
Տուցզյա 440 0,02 %
Զհուաներ 178 0,01 %
Մյուսներ 1.066 0,04 %

Տրանսպորտ

խմբագրել

Դացինով է անցնում Բինչժոուսյան երկաթուղին։ Խողովակաշարային տրանսպորտը ներկայացված է Սկովորոդինո-Դացին խողովակաշարով, որն իր գործունեությունը սկսել է 2011 թվականից[4]։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. Международное радио Китая
  3. Город Дацин. 2006-05-26 Արխիվացված 2012-08-10 Wayback Machine // partnery.cn
  4. Нефтепровод «Сковородино — Дацин» в 2011 году работал стабильно. 2012-01-03 // Международное радио Китая
  5. Контакты с иностранными городами Внешние связи — официальный сайт администрации города Красноярска(ռուս.)(անգլ.)(գերմ.)