Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Շենսի ( չինարենհեշտ.陕西 , պինին: Shǎnxī), նահանգՉինաստանի հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը 190 հազար կմ2 է, բնակչությունը՝ 39,5 միլիոն (2020), վարչական կենտրոնը՝ Սիան։ Հյուսիսային մասը գտնվում է Լյոսային սարավանդի սահմաններում (միջին բարձրությունը՝ մոտ 1500 մ), հարավային մասն զբաղեցնում է Ցինլին լեռնաշղթան (առավելագույն բարձրությունը՝ 3666 մ), որոնց միջև գտնվում է Վեյհե գետի հովիտը։ Կլիման մուսսոնային է, Ցինլինից հյուսիս՝ բարեխառն, հարավում՝ մերձարևադարձային։ Տարեկան տեղումները 300-1000 մմ են։ Գլխավոր գետը Հուանհեն է՝ վեյհե, Հանշույ վտակներով։ Տարածքի մոտ 9 տոկոսը անտառածածկ է։ Բնակչության հիմնական մասն զբաղված է գյուղատնտեսության մեջ։ Մշակում են ցորեն, կորեկ, բրինձ, գաոլյան, եգիպտացորեն, բամբակենի, ձիթատու կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Արդյունահանում են քարածուխ, նավթ, երկաթի հանքանյութ։ Մշակող արդյունաբերության հիմնական կենտրոններն են Սիանը, Բաոցցին։ Զարգացած է սև մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական, բամբակե գործվածքների արդյունաբերությունը, նավթավերամշակությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 482)։