Բանկային համակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բանկային համակարգ - ընդհանուր դրամա-վարկային մեխանիզմի շրջանակներում գործող տարբեր տիպի ազգային բանկերի և վարկային կազմակերպությունների համախմբություն։ Բանկային համակարգը ներառում է կենտրոնական բանկը, կոմերցիոն բանկերի ցանց և այլ վարկա-հաշվարկային կենտրոններ։ Կենտրոնական բանկը պետական էմիսիոն և արտարժույթային քաղաքականություն է վարում, հանդիսանում է պահուստային համակարգի միջուկը։ Կոմերցիոն բանկերը կատարում են բոլոր տիպի բանկային գործառույթներ: