Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենան (այլ կիրառումներ)
Հենան, նահանգ Չինաստանում, Հուանհե և Հուայհե գետերի միջին և ստորին հոսանքների ավազանում։ Տարածությունը 160 հզ. կմ քառակուսի է է, բնակչությունը՝ 50,3 միլիոն (1975), վարչական կենտրոնը՝ Չժենգջոու։ Հենանի արևելյան մասը գտնվում է Չինական մեծ հարթավայրում, նահանգի արևմտյան մասի մեջ են մտնում Ցինլին և Տայխանշան լեռների ճյուղավորումները։ Գետային ցանցը խիտ է։ Հենանը Չինաստանի կարևոր հողագործական շրջաններից է։ Հիմնական պարենային կուլտուրաներն են ցորենը, եգիպտացորենը, գաոլյանը, ընդեղենը, բրինձը, պալարապտուղները։ Երկու տարում հավաքում են դաշտային կուլտուրաների 3 բերք։ Մշակում են նաև բամբակ, գետնընկուզ, ծխախոտ, քնջութ, թեյ։ Զբաղվում են այգեգործությամբ։ Համեմատաբար զարգացած է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Ծանր արդյունաբերության հիմնական ճյուղը ածխի արդյունաբերությունն է։ Կա մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական, ցեմենտի, թղթի արդյունաբերություն, արհեստագործական արտադրություն։ Հիմնական արդիական կենտրոններն են Չժենչժոուն, Լոյանը, Պինդինշանը, Սինսյանը, Անյանը և այլն։
Բնակավայր |
---|
|
չինարեն՝ 河南省 |
 |
|
Երկիր | Չինաստան |
---|
Ներքին բաժանում | Zhengzhou?, Կայֆին, Լոյան, Pingdingshan?, Անյան, Hebi?, Xinxiang?, Jiaozuo?, Puyang?, Xuchang?, Լուոհե (քաղաքային շրջան), Sanmenxia?, Nanyang?, Շանցյու, Xinyang?, Zhoukou?, Zhumadian? և Jiyuan? |
---|
Հիմնադրված է | 1949 թ. |
---|
Մակերես | 167 000 կմ² |
---|
Բնակչություն | ▲99 365 519 մարդ (2020)[1] |
---|
Ժամային գոտի | UTC+8 |
---|
Պաշտոնական կայք | henan.gov.cn |
---|
|
|