Բացել գլխավոր ցանկը
Չափիչ սարք

Չափիչ սարք, չափման միջոց, որը հնարավորություն է տալիս անմիջապես հաշվելու (գրանցելու) չափվող մեծության արժեքը։ Անալոգային չափիչ սարքում հաշվումը կատարվում է սանդղակով, իսկ թվայինում՝ թվային հաշվիչ հարմարանքով։

ԿիրառությունԽմբագրել

Ցուցադրական չափիչ սարքը նախատեսված է ցուցմունքների միայն տեսողական հաշվման համար, գրանցող չափիչ սարք (ինքնագիր՝ ցուցմունքները գրանցում է դիագրամի տեսքով, տպագրող՝ ցուցմունքները տպագրում է թվերի տեսքով) հանդերձված է սևեռման հարմարանքով։ Ուղղակի գործողության չափիչ սարքում (մանոմետր, ամպերմետր) իրականացվում է չափվող մեծության մեկ կամ մի քանի փոխակերպում, և արժեքը չի համեմատվում հայտնի համանուն մեծության հետ։ Համեմատման չափիչ սարքում չափվող մեծությունը անմիջականորեն համեմատվում է չափով արտահայտված համանուն մեծության հետ։ Չափիչ սարքերի տարատեսակներից են նաև ինտեգրող և գումարող սարքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 684