Նանկին (չինարեն ավանդ. 南京, հեշտ. 南京 , պինին: Nánjīng, պալլ.: Նանցզին, «Հարավային մայրաքաղաք»), Ցզյանսու պրովինցիայի մայրաքաղաքը, բնակչությամբ ամենամեծ քաղաքը Հարավային Չինաստանում (Շանհայից հետո), ընդհանուր 8.16 միլիոն բնակչությամբ[1][2] և 6.55 ուրբանիզացիոն բնակչությամբ 2013 թվականի դրությամբ[3][4][5]։ Քաղաքը, որի անվանումը թարգմանվում է «Հարավային մայրաքաղաք», շատ կարևոր դեր է խաղացել Չինաստանի պատմության և մշակույթիի մեջ՝ լինելով Չինաստանի տարբեր տոհմերի, թագավորությունների և հանրապետությունների ժամանակ երկրի մայրաքաղաք սկսած 3-րդ դարից մինչև 1949 թվականը[6]։ Տարածաշրջանի ռոմանիզացման հետ քաղաքի անվանումը փոխվեց Նանկինգ կամ Նանկին[7]։

Քաղաք
Նանկին
չինարեն ավանդ. 南京, հեշտ. 南京 , պինին: Nánjīng, պալլ.: Նանցզին
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումԽուանվո թաղամաս, Բաիքսիա թաղամաս, Ցինխուայ, Jianye District?, Gulou District, Nanjing?, Xiaguan Qu?, Pukou District?, Qixia District?, Yuhuatai District?, Jiangning District?, Լիուհե թաղամաս, Lishui District? և Gaochun District?
Հիմնադրված էՄ. թ. ա 495 թվական թ.
Մակերես6598 կմ²
ԲԾՄ15 մետր
Խոսվող լեզուներՉինարեն
Բնակչություն7.347.900 մարդ
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ025
Փոստային դասիչ210000–213000
Ավտոմոբիլային կոդ苏A
Պաշտոնական կայքnanjing.gov.cn
Նանկին (Չինաստան)##
Նանկին (Չինաստան)

Նանիկինը տեղակայված է ներքին Յանցզե գետի դելտայում, այնտեղ է գտնվում ամենամեծ ներցամաքային նավահանգիստներից մեկը աշխարհում։ Նանկինը նաև Չինաստանի կիսապրովինցիալ 15 քաղաքներից մեկն է[8]` ունենալով դատական և տնտեսական անկախություն, սակայն ավելի քիչ անկախ է քան պրովինցիան[9]։

Նանկինը Չինաստանի կարևորագույն քաղաքներից մեկն է[10][11][12] և համարվում է Չինաստանի հինգ հզորագույն մայրաքաղաքներից մեկը[13]։ Նանկինը եղել է Արևելյան Վուի մայրաքաղաքը, որը գլխավոր Երեք թագավորություններից մեկն էր (211-280), ինչպես նաև Արևելյան Խին և հարավային դինաստիաներից յուրաքանչյուրի (Լյու Սոնգ, Հարավային Քի, Լիանգ և Չեն), որոնք կառավարել են հարավային Չինաստանում 317-589 թվականներին, Հարավային Տանգ, որը Տասը թագավորություններից մեկն էր (937-76), Մին դինաստիա, երբ առաջին անգամ ամբողջ Չինաստանը կառավարվեց քաղաքից (1368-1421)[14] և Չինաստանի հանրապետություն (1927–37, 1945–49)[15]: Քաղաքը նաև եղել է Տայպինգ երկնային թագավորության (1851–64) և Ճապոնացիների կողմից օկուպացված (1940–45) տարածքի մայրաքաղաք Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի ժամանակ` ենթարկվելով ահավոր գազանությունների երկու կողմերից, որը բերեց նաև Նանկինի ջարդերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «《南京市2011年度人口发展报告》正式发布». 南报网. 2012 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. http://finance.china.com.cn/roll/20130321/1342329.shtml
  3. «2015年南京常住人口将突破830万». 扬子晚报. 2013 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. 南京市人口和计划生育委员会,南京市统计局. 2012年度南京市人口发展报告 Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. 2013-04-28
  5. «Illuminating China's Provinces, Municipalities and Autonomous Regions». PRC Central Government Official Website. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  6. «南京历史沿革». 中国南京政府官网. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին.
  7. «Romanisation of the Chinese Language». Society for Anglo-Chinese Understanding. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  8. 薛宏莉 (2008 թ․ մայիսի 7). «15个副省级城市中 哈尔滨市房价涨幅排列第五名» [Prices rose in 15 sub-provincial cities, Harbin ranked fifth]. 哈尔滨地产 (Chinese). Sohu. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «中央机构编制委员会印发《关于副省级市若干问题的意见》的通知. 中编发[1995]5号». 豆丁网. 1995 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  10. «走马南京都市圈». 中国经济快讯周刊/人民网. 2003. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «南京介绍». 新华网. 2012 թ․ հոկտեմբերի 9.
  12. «江苏省行政区划介绍». 江苏省政府官网. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  13. Rita Yi Man Li, "A Study on the Impact of Culture, Economic, History and Legal Systems Which Affect the Provisions of Fittings by Residential Developers in Boston, Hong Kong and Nanjing," Global Business and Management Research: An International Journal. 1:3-4. 2009. Access via Questia, an online subscription service.
  14. Crespigny 2004, 3
  15. «南京市». 重編囯語辭典修訂本. Ministry of Education, ROC. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին. «民國十六年,國民政府宣言定為首都,今以臺北市為我國中央政府所在地。(In the 16th Year of the Republic of China [1927], the National Government established [Nanking] as the capital. At present, Taipei is the seat of the central government.)»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանկին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 178