Սիչուանի գոգավորություն

Սիչուանի գոգավորություն, (չինարեն՝ 九寨沟风景名胜区՝ Կարմիր ավազան), միջլեռնային իջվածք Չինաստանում, Յանցզի գետի միջին հոսանքի և նրա վտակներ Մինցզյանի ու Ցզյալինցզյանի ավազանում։ Շրջապատված է Սինո-Տիբեթական լեռներով, Ցինլին և Դաբաշան լեռնաշղթաներով ու Գույչժոու սարահարթով։

Սիչուանի գոգավորություն
九寨沟风景名胜区
Սիչուանի գոգավորություն
Տեսակlow spot?
Երկիր Չինաստան
Աշխարհագրական
տեղադրություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Երկարություն500 կմ

Տարածությունը 200 հազար քառ. կմ է։ Կազմված է կարմրավուն (այստեղից էլ՝ Կարմիր ավազան անունը) ավազաքարերից։ Ունի դեպի հարավ ուղղված ամֆիթատրոնի ձև։ Բարձրությունը 400–500 մ է, ծայրամասերում՝ մինչև 1000 մ։ Տիրապետում են բլուրները (50-100 մ բարձրությամբ)։ Տարածված են արհեստական սարավանդները։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 800-1750 մմ են, վեգետացիոն շրջանը՝ գրեթե շուրջ տարի։

Գետերը օգտագործվում են ոռոգման համար։ Լեռների ստորին գոտում կաղնուտներ են, 2000 մ-ից բարձր՝ ասեղնատերև լայնատերև և եղևինների անտառներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 397
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիչուանի գոգավորություն» հոդվածին։