Արտարժույթի շուկայում և միջազգային ֆինանսական համակարգում համաշխարհային արժույթը, որը անվանում են նաև վերազգային կամ գլոբալ արժույթ,  այն արտարժույթն է, որն օգտագործվում է միջազգայնորեն, առանց հաշվի առնելու գոյություն ունեցող սահմանները։

Պատմություն խմբագրել

Պեսո կամ իսպանական դոլար (17-19 դար) խմբագրել

17-րդ և 18-րդ դարերում իսպանական արծաթե դոլարի օգտագործումը (համապատասխանում է ութ ռեալի) լայն տարածում ստացավ և հետզհետե դուրս գալով իսպանական սահմաններից ձգվեց դեպի՝ Ամերիկա, Ասիայի արևմուտք և Եվրոպայի արևելք՝ դառնալով առաջին համաշխարհային արժույթը։ Իսպանիայի քաղաքական գերակայությունը, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսով իսպանական առևտրային ուղիների կարևորությունը, մետաղադրամի որակը և արծաթի մաքրությունը հանդիսանում էին այն կարևոր գործոնները, որոնք օգնեցին, որ այն դառնա միջազգայնորեն ընդունված դրամական միջոց մոտ երեք դար։  

Այն համարվել է օրինական վճարամիջոց Իսպանիայի Խաղաղ օվկիանոսյան տարածքներում՝ Ֆիլիպիններում, Գուամի և Միկրոնեզիայի տարածքում, իսկ ավելի ուշ Չինաստանի և Արևելյան Ասիայի այլ երկրներում և պահպանել է իր դիրքերը մինչև 19-րդ դարի կեսերը։  

Հարավային և Կենտրոնական Ամերիկայում (բացառությամբ Բրազիլիայի) և Կանադայում այն  համարվել է օրինական վճարամիջոց մինչև 19-րդ դար։ Իսկ ԱՄՆ-ում այն իր դիրքերը պահպանել է մինչև 1857 թվականի` Մետաղադրամների մասին օրենքի ընդունումը։

Եվրոպայում այն օրինական օգտագործվում էր Իբերիայի թերակղզում, Իտալիայի մեծ մասում, այդ թվում՝ Միլանում, Նեապոլի թագավորությունում, Սիցիլիայում, Սարդինիայում, ինչպես նաև Ֆրանշ-Կոմտեում (Ֆրանսիա) և Իսպանական Նիդեռլանդներում։ Այն օգտագործվել է նաև եվրոպական այլ նահանգներում, ներառյալ Ավստրիայի Հաբսբուրգյան տարածքներում։

1821 թվականին Մեքսիկայի անկախացումից հետո, իսպանական դոլարը շարունակում էր գործել Ամերիկայի մի շարք տարածքներում, իսկ 1860 թվականից սկսած մեքսիակական պեսոյի հետ համատեղ։ Մեքսիկական պեսոն, ԱՄՆ դոլարը և կանադական դոլարը, բոլորը ծագում են իսպանական դոլարից, ընդհուպ մինչև նշանի օգտագործումը, որը նաև հանդիսանում է որպես դոլարի նշան[1]։

Ոսկու ստանդարտ (19-20-րդ դար) խմբագրել

Մինչ 19-րդ դարը և գրեթե ողջ 19-րդ դարի ընթացքում միջազգային առևտրի անվանական արժույթը ներկայացվում էր ոսկու կշիռներով։ Այդ ժամանակների ազգային դրամական միջոցների մեծ մասը, ըստ էության, ոսկու կշիռները չափելու տարբեր եղանակներ էին։ Այդ իսկ պատճառով, ոմանք պնդում են, որ ոսկին է եղել աշխարհում առաջին համաշխարհային արժույթը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ոսկու միջազգային ստանդարտի ի հայտ եկած փլուզումը էական հետևանքներ ունեցավ համաշխարհային առևտրի վրա։ Ոսկու գերակշռող ստանդարտից բացի 1860-ականներից մինչ 1920-ական թվականները նաև այլ վերազգային արժույթներ գոյություն ունեին՝ ազգային արժույթները հաստատուն էին և մասնակից երկների շրջանակներում փոխադարձաբար ընդունվում էին որպես օրինական վճարամիջոց։

Այդ ժամանակաշրջանում նաև սկսեցին ձևավորվել հատուկ միություններ, որոնք զբաղվում էին դրամական միջոցների դիրքերի ամրապնդման գործունեությամբ։ Դրանցից գլխավորն էր հանդիսանում Լատինական դրամական միությունը, որը ներկայացնում էր ֆրանսիական ֆրանկը և օգտագործվում էր հիմնականում ռոմանախոս եվրոպական պետություններում։ Սակայն գոյություն ունեին նաև այլ տարածաշրջանային արժույթներ, օրինակ Շվեդական կրոնը, որը օգտագործվում էր Հյուսիսային Եվրոպայի երկրների կողմից և կարգավորվում էր Սկանդինավյան դրամական միության կողմից։

Ֆունտ ստերլինգ խմբագրել

Մինչ 1944 թվականը, որպես համաշխարհային արժույթ դիտարկվում էր նաև Միացյալ թագավորության ֆունտ ստերլինգը[2]։  

ԱՄՆ դոլար խմբագրել

1944 թվականի Բրետոն Վուդսի համաժողովին հաջորդող ժամանակահատվածում ամբողջ աշխարհում որպես արժույթ օգտագործվում էր ԱՄՆ դոլարը, որը  փոխանակվում էր հստակ սահմանված քանակի  ոսկու հետ։ Սա ամրապնդեց ԱՄՆ դոլարի՝ որպես համաշխարհային արժույթի գերիշխանությունը։

Ֆիքսված փոխարժեքի ռեժիմի և ոսկու ստանդարտի անկումից, ինչպես նաև 1971 թ.-ին Սմիթսոնյան համաձայնագրից հետո ամբողջ աշխարհի արժույթների մեծ մասը այլևս դադարեց կախում ունենալ ԱՄՆ դոլարից։ Այնուամենայնիվ, քանզի ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենամեծ տնտեսությունը, միջազգային գործարքների մեծ մասը շարունակում են իրականացվել ԱՄՆ դոլարի միջոցով, և այն մնացել է դե ֆակտո համաշխարհային արժույթ։

«Համաշխարհային քաղաքական տնտեսություն։ Հասկանալով միջազգային տնտեսական կարգը» (2001 թ.) գրքում Ռոբերտ Գիլպինը նշել է․ «Միջազգային ֆինանսական գործարքների մոտավորապես 40-ից 60 տոկոսը կատարվում է դոլարով։ Տասնամյակներ շարունակ դոլարը եղել է նաև աշխարհի հիմնական պահուստային արժույթը։ 1996 թ. դոլարը կազմում էր աշխարհի արտարժույթի պահուստների մոտավորապես երկու երրորդը», համեմատելով եվրոյի մոտ մեկ քառորդի հետ (տե՛ս Պահուստային արժույթ)։

Աշխարհի որոշ արժույթներ դեռևս  կախում ունեն դոլարից։ Որոշ երկրներ, ինչպիսիք են Էկվադորը, Էլ Սալվադորը և Պանաման, նույնիսկ վերացրել են իրենց իսկ արտարժույթը (տե՛ս դոլարայնացումը) ի օգուտ ԱՄՆ դոլարի։

Այս ժամանակահատվածում միայն երկու լուրջ մարտահրավեր են նետել ԱՄՆ դոլարի՝ համաշխարհային արժույթի կարգավիճակի նկատմամբ։ 1980-ականների ընթացքում ճապոնական իենն ավելի ու ավելի էր օգտագործվում որպես միջազգային արժույթ[3],  բայց հետզհետե օգտագործումը նվազեց՝ կապված 1990-ականների Ճապոնիայի տնտեսական անկման հետ, որը նաև անվանում են Ճապոնիայի «Կորսված տասնամյակ»։ Վերջերս եվրոն ավելի ու ավելի է սկսել մրցակցել ԱՄՆ դոլարի հետ միջազգային ֆինանսների շուկայում։  

Եվրո խմբագրել

Եվրոն ստացել է պահուստային արժույթի կարգավիճակը և նրա ներդրումը ավելացել է, երբ բանկերը սկսեցին դիվերսիֆիկացնել իրենց պահուստները և ընդլայնել եվրագոտում առևտուրը[4]։

Ինչպես կարող էինք նկատել դոլարի դեպքում, աշխարհի որոշ արժույթներ կախված են նաև եվրոյից։ Դրանք հիմնականում արևելաեվրոպական արժույթներ են, ինչպիսիք են Բուլղարական լև տարադրամը, ինչպես նաև արևմտյան Աֆրիկայի մի քանի արժույթներ, օրինակ՝ Կաբո-Վերդե էսկուդո և ԷԿՖ-ի ֆրանկը։ Եվրոպական մյուս երկրները, չնայած չլինելով ԵՄ անդամ, ընդունեցին եվրոն՝ անդամ պետությունների հետ արժութային միությունների մեջ լինելու կամ իրենց սեփական արժույթները գերազանցելու պատճառով։ Դրանց թվին են պատկանում՝ Անդորրան, Մոնակոն, Կոսովոն, Չեռնոգորիան, Սան Մարինոն և Վատիկանը։

2006 թվականի դեկտեմբերի դրությամբ եվրոն գերազանցեց շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամը։ Շրջանառության մեջ գտնվող եվրոն աճել է՝ հասնելով ավելի քան 610 միլիարդի, ինչը համարժեք էր այն ժամանակ 800 միլիարդ ԱՄՆ դոլարին։ Առևտրի համաշխարհային կազմակերպության 2016 թվականի զեկույցը ցույց է տալիս, որ աշխարհի էներգետիկայի, սննդի և ծառայությունների առևտուրը իրականացվում է 60% -ը ԱՄՆ դոլարով և 40% -ը եվրոյով[5]։

Չինական յուան խմբագրել

Չինական յուանի արագ միջազգայնացման արդյունքում, այն  2013 թ․-ից ի վեր դարձավ աշխարհի 8-րդ առավել լայնորեն օգտագործվող արժույթը[6]։

2015-ի նոյեմբերի վերջին չինական յուանը դարձավ աշխարհի համաշխարհային արժույթներից մեկը և ներառվեց արժութային զամբյուղի մեջ որպես հատուկ փոխառնության իրավունք ունեցող արժույթ։

21-րդ դար առաջարկություններ խմբագրել

Կառավարական խմբագրել

2009 թ. Մարտի 16-ին, G20-ի ապրիլյան գագաթնաժողովի ժամանակ, Կրեմլը կոչ է արել վերազգային պահուստային արժույթ նշանակել՝ որպես համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխում։ G20-ի հանդիպման վերաբերյալ առաջարկություններ պարունակող փաստաթղթում առաջարկվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամին հանձնարարվի իրականացնել հատուկ ուսումնասիրություններ՝ հետևյալ տարբերակները վերանայելու համար՝

  • Որպես պահուստային միջոցներ օգտագործվող արժույթների ցանկի ընդլայնում (դիվերսիֆիկացում)՝ հիմնված տարածաշրջանային խոշոր ֆինանսական կենտրոնների զարգացմանը նպաստելու միջոցառումների վրա։ Այս համատեքստում մենք պետք է հաշվի առնենք տարածաշրջանային հատուկ մեխանիզմների մշակումը, որոնք կնպաստեն այդպիսի պահուստային արժույթների փոխարժեքի փոփոխականության նվազմանը։
  • Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից թողարկվելիք վերազգային  պահուստային արժույթի ներմուծում։ Տեղին է համարվում դիտարկել Արժույթի միջազգային հիմնադրամի դերը այս գործընթացում և նպաստել ողջ աշխարհի հանրության կողմից վերազգային պահուստային արժույթի ճանաչմանը։  

2009 թ.-ի մարտի 24-ին, Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Չժո Սյաոչանը կոչ արեց «գոյություն ունեցող միջազգային դրամական համակարգում բարեփոխում կատարել միջազգային պահուստային արժույթի վերաբերյալ», կարծելով, որ դա էապես կնվազեցնի ապագա ճգնաժամի ռիսկերը և կբարձրացնի ճգնաժամերի կառավարման կարողությունը»[7]։

2009-ի հուլիսին G8-ի գագաթնաժողովում, Ռուսաստանի նախագահը հայտնեց նոր վերազգային պահուստային արժույթի ներդրման ցանկությունը՝ ցույց տալով մի մետաղադրամ, որի վրա նշված էր «միասնությունը բազմազանության մեջ» բառերը։ Մետաղադրամը, որպես ապագա համաշխարհային արժույթի օրինակ, ընդգծեց իր կոչը՝ ստեղծելու տարածաշրջանային արժույթների այսպես ասած խառնուրդ, որը հանդես կգար որպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարգավորելու միջոց[8]։

2009-ի մարտի 30-ին Քաթարում Հարավային Ամերիկայի և Արաբական երկրների երկրորդ գագաթնաժողովում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը առաջարկեց ստեղծել նավթային արժույթ։ Դրան կաջակցեն նավթ արտադրող երկրների հսկայական պաշարները[9]։

Միասնական համաշխարհային արժույթ խմբագրել

«Միասնական համաշխարհային արժույթը» համաշխարհային արժույթի այլընտրանքային սահմանում է, որը վերաբերում է միասնական գլոբալ արժույթին կամ գերարժույթին, այսպես կոչված terra կամ DEY-ն է (Dollar Euro Yen անվանման հապավումը)[10], որը  կարտադրվի կենտրոնական բանկի կողմից և կօգտագործվի ամբողջ աշխարհում՝ բոլոր գործարքները կատարելու համար, անկախ գործարքում ներգրավված սուբյեկտների (անհատներ, կորպորացիաներ, կառավարություններ կամ այլ կազմակերպություններ) ազգությունից։ Նման պաշտոնական արժույթ ներկայումս գոյություն չունի։         

Գլոբալ արժույթի  ջատագովները, մասնավորապես Քեյնսը[11], հաճախ պնդում են, որ նման արժույթը չի տուժի ինֆլյացիայից, ինչը, աղետալի հետևանքներ է ունենում տնտեսությունների համար։ Բացի այդ, շատերը պնդում են, որ միասնական գլոբալ արժույթն առավել արդյունավետ կդարձնի միջազգային բիզնեսի վարումը և կխրախուսի օտարերկրյա ուղղակի ներդրումները։     

Գաղափարի շատ տարբեր այլընտրանքներ կան, ներառյալ այն մոտեցումը, որ միասնական համաշխարհային արժույթը հնարավոր է կառավարվի համաշխարհային կենտրոնական բանկի կողմից, որը կսահմանի իր սեփական դրամական ստանդարտը, կամ հիմնված կլինի ոսկու ստանդարտի[12] վրա։ Աջակիցները հաճախ եվրոն են  նշում որպես վերազգային արժույթի օրինակ, որը հաջողությամբ է օգտագործվում Միավորված ազգերի կազմակերպության կողմից։         

Մեկ այլ այլընտրանք կլինի Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից թողարկված համաշխարհային պահուստային արժույթը, որպես գոյություն ունեցող «փոխառնության հատուկ իրավունքներ»-ի, այն է SDR-ի էվոլյուցիա և, որը կօգտագործվի որպես պահուստային ակտիվներ բոլոր ազգային և տարածաշրջանային կենտրոնական բանկերի կողմից։ 2009 թ. մարտի 26-ին ՄԱԿ-ի փորձագետները կոչ արեցին փոխարինել ներկայումս գործող դոլարային համակարգը՝ նոր գլոբալ պահուստային արժույթի նախագծով։ Զեկույցում նշվում է, որ SDR-ի տարածումը,  կնպաստի համաշխարհային կայունությանը և տնտեսական ուժին[13]։     

Ի հավելումն միասնական համաշխարհային արժույթի գաղափարի, որոշակի  տվյալների համաձայն, աշխարհը կարող է զարգացնել բազմաթիվ գլոբալ արժույթներ, որոնք կարգավորվում են  միասնական շուկայով։ Թվային գլոբալ արժույթների աճը մասնավոր ընկերությունների կամ խմբերի կողմից, ինչպիսիք են Ven-ը[14], վկայում է, որ բազմաթիվ համաշխարհային արժույթներ կարող են առևտրի համար ավելի լայն ձևաչափեր առաջարկել, քանի որ դրանք ձեռք են բերում առավել լայն տարածում։

Բլոկչեյն խմբագրել

Բլոկչեյնը ապակենտրոնացված համակարգի հնարավորություն է տալիս, որը աշխատում է մարդկային քիչ միջամտությամբ և  կարող է վերացնել համաշխարհային կենտրոնական բանկի ղեկավարման խնդիրը[15]։

Դժվարություններ խմբագրել

Սահմանափակ լրացուցիչ օգուտ`հավելյալ ծախսով խմբագրել

Որոշ տնտեսագետներ պնդում են, որ միասնական համաշխարհային արժույթն ավելորդ է, քանի որ ԱՄՆ դոլարը ապահովում է համաշխարհային արժույթի առավելություններից շատերը, միևնույն ժամանակ զերծ մնալով որոշ լրացուցիչ ծախսերից[16]։ Սակայն, այս դե ֆակտո իրավիճակը ԱՄՆ կառավարությանը լրացուցիչ իշխանություն է տալիս այլ երկրների նկատմամբ (տե՛ս օրինակ Իրաքի պատերազմը, երբ Իրաքը ցանկանում էր նավթի գնագոյացման համար անցնել եվրոյին)։   

Տնտեսապես անհամատեղելի ազգեր խմբագրել

Ներկայիս աշխարհում ազգերը չեն կարողանում միմյանց հետ սերտ համագործակցել, որպեսզի ստեղծեն ընդհանուր արժույթ։ Մինչ իրական համաշխարհային արժույթի ստեղծումը պետք է լինի տարբեր երկրների միջև վստահության բարձր մակարդակ։ Համաշխարհային արժույթը նույնիսկ կարող է խաթարել փոքր պետությունների ազգային ինքնիշխանությունը։

Հարստության վերաբաշխում խմբագրել

Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքն անուղղակիորեն որոշում է այն տոկոսադրույքը, որը հաճախորդները պետք է վճարեն իրենց բանկային վարկերի դիմաց։ Աղքատներին վարկ տալը ավելի մեծ ռիսկեր է ենթադրում, քան հարուստներին վարկ տալը։ Աշխարհի տարբեր երկրներում  հարստության բաշխվածության անհավասարության արդյունքում կենտրոնական բանկի տոկոսադրույքներ սահմանելու գործընթացը կդժվարանա, քանի որ հարուստ շրջանները, միանշանակ, այլ պահանջներ ունեն քան աղքատ շրջանները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Corporation, Bonnier (1930-02). Popular Science (անգլերեն). Bonnier Corporation.
  2. «The Retirement of Sterling as a Reserve Currency after 1945: Lessons for the US Dollar ?» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  3. «CHRONOLOGY-Milestones in the yen's history | Reuters». web.archive.org. 2018 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  4. «Lim, Ewe-Ghee (June 2006). San Jose, Armida (ed.). The Euro's Challenge to the Dollar (PDF). Statistics Department. IMF Working Paper (Technical report). International Monetary Fund» (PDF). web.archive.org. 2011 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  5. «Subscribe to read | Financial Times». www.ft.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  6. «"RMB now 8th most traded currency in the world". Society for Worldwide Interbank Financial Telecommunication. Archived from the original on 5 November 2015. Retrieved 10 October 2013». web.archive.org. 2015 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  7. «China presses G20 reform plans. Archived 27 March 2009 at the Wayback Machine BBC News, 24 March 2009. Retrieved 25 March 2009». web.archive.org. 2009 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  8. «Pronina, Lyubov (10 July 2009). "Medvedev Shows Off Sample Coin of New 'World Currency' at G-8". Bloomberg. Archived from the original on 13 June 2010. Retrieved 18 November 2010». web.archive.org. 2010 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  9. «"Chavez to seek Arab backing for 'petro-currency' – USATODAY.com". www.usatoday.com. Archived from the original on 26 October 2011. Retrieved 7 May 2018». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «"There's A New 'Dey' Coming!" - Sound The Midnight Cry". www.soundthemidnightcry.com. Archived from the original on 2 June 2016. Retrieved 7 May 2018». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին.
  11. «Singleglobalcurrency.org. Archived from the original on 4 August 2010. Retrieved 18 November 2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին.
  12. «"A Single Global Currency? – Gold Eagle". www.gold-eagle.com. Archived from the original on 24 February 2013. Retrieved 7 May 2018». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 24-ին.
  13. «UN panel touts new global currency reserve system. Archived 27 June 2013 at the Wayback Machine AFP, 26 March 2009. Retrieved 27 March 2009». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին.
  14. «"The dollar alternatives – Ven (4) – FORTUNE". CNN. 21 July 2010. Archived from the original on 6 December 2010. Retrieved 18 November 2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  15. «"How About a Global Currency?". 1 July 2015. Archived from the original on 19 November 2017. Retrieved 7 May 2018 – via www.bloomberg.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  16. «Forward Thinking». web.archive.org. 2005 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել