Հանչժոու (չինարեն՝ 杭州, ու՝ 杭州 [ɦaŋ tsei]), Արևելյան Չինաստանի Չժեցզյան նահանգի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը[1]։ Այն գտնվում է Հանչժոու ծոցի ափին, որը միմյանցից բաժանում է Շանհայ և Նինբո քաղաքները։ Հանչժոուն զարգացել է որպես Մեծ ջրանցքի հարավային դարպաս և վերջին հազարամյակում եղել է Չինաստանի ամենահայտնի և բարգավաճ քաղաքներից մեկը։ Քաղաքի տարածքում գտնվող Արևմտյան լիճը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, բնակավայրի ամենահայտնի վայրերից մեկն է։ Հանչժոուն ունի միջնահանգային նշանակության քաղաքի կարգավիճակ[2] և իր շուրջ ձևավորել է Հանչժոուի քաղաքային ագլոմերացիան, որն իր մեծությամբ չորրորդն է Չինաստանում[3]։ Ըստ Չինաստանում 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալների, 34,585 կմ² տարածք զբաղեցնող ագլոմերացիայում ապրում է 21.102 մլն մարդ։ 2015 թվականին բուն քաղաքի բնակչությունը կազմել է 9,018,000 մարդ[4]։
Քաղաք |
---|
Հանչժոու |
չինարեն՝ 杭州 |
 |
|
Երկիր | Չինաստան |
---|
Նահանգ | ՉժեցզյանՉժեցզյան |
---|
Ներքին բաժանում | Shangcheng District?, Gongshu District?, Xihu District, Hangzhou?, Binjiang District?, Xiaoshan District?, Yuhang District?, Tonglu County?, Chun'an County?, Jiande?, Fuyang District?, Lin'an District?, Linping District? և Qiantang District? |
---|
Քաղաքապետ | Սյու Լիյի |
---|
Հիմնադրված է | 589 թ. |
---|
Մակերես | 16 853,57 կմ² |
---|
ԲԾՄ | 19 մետր |
---|
Բնակչություն | 9,468,000 մարդ (2017) |
---|
Ագլոմերացիա | 21,947,000 մարդ |
---|
Ժամային գոտի | UTC+8 |
---|
Հեռախոսային կոդ | 0571 |
---|
Փոստային դասիչ | 310000 |
---|
Ավտոմոբիլային կոդ | 浙A |
---|
Պաշտոնական կայք | hangzhou.gov.cn |
---|
|
|
2015 թվականի սեպտեմբերին Հանչժոուն իրավունք ստացավ անցկացնելու 2022 թվականի ասիական խաղերը։ Այն կլինի Չինաստանի երրորդ քաղաքը Պեկինից (1990) և Գուանչժոուից (2010) հետո, որը կհյուրընկալի ասիական խաղերը[5]։ Հանչժոուն, որը բարձր տեխնոլոգիաների կենտրոն և էլեկտրոնային առևտրի գիգանտ Alibaba խմբի տեղակայման վայրն է, ընդունել է նաև 2016 թվականին G-20-ի գագաթնաժողովը[6]։