Վոլաստոնիտ
Վոլաստոնիտ Քիմիական կազմը Ca3(Si309)։ Երբեմն պարունակում է երկաթի խառնուրդներ։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Առաջացնում է հարթ թերթաձև բյուրեղներ, ճառագայթաձև, թելավոր ագրեգատներ։ Գույնը՝ սպիտակ, գորշ։ Կարծրությունը՝ 4,5—5, խտությունը՝ 2900 կգ/մ³։ Առաջանում է կրաքարերի կոնտակտային և խորքային ռեգիոնալ մետամորֆիզմի դեպքում։ Հիմնականում օգտագործվում է խեցեգործության բնագավառում և քիմիական արդյունաբերության մեջ։
Վոլաստոնիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | CaSiO₃ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.DG.05 |
Դանա դասակարգում | 65.2.1.1c |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | տրիկլինային համակարգ[1] |
Ենթակատեգորիա | wollastonite mineral group?[2] և ինոսիլիկատներ |
Ծանոթագրություններ
խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլաստոնիտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 484)։ |