Բացել գլխավոր ցանկը

Երկաթուղային տրանսպորտ, ռելսային ուղիներով լոկոմոտիվային կամ մոտորավագոնային քարշի միջոցով բեռներ և ուղևորներ փոխադրող տրանսպորտի տեսակ։ Երկաթուղային տրանսպորտի առաջացումը սերտորեն կապված է խոշոր, հատկապես լեռնահանքային արդյունաբերության զարգացման հետ։ XVIII—XIX դդ․ սահմանագլխին էապես փոխվեց բեռնաշրջանառության կառուցվածքը, ծագեց երկաթի հանքաքարի, քարածխի, անտառային և շինարարական նյութևրի զանգվածային փոխադրումների պահանջ՝ կառուցվեցին երկաթուղիներ, ջրանցքներ։ Ընդհանուր օգտագործման աշխարհում առաջին երկաթուղին՝ ՍտոկտոնԳարլինգտոն (21 կմ, Անգլիա), շահագործման է հանձնվել 1825 թվականին, 30-ական թթ․ երկաթուղիներ կառուցվեցին Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր։ 1850—70 թվականներին երկաթուղու շինարարություն սկսվեց Ասիայում, Աֆրիկայում, Տարավային Ամերիկա յում և Ավստրալիայում։ XX դարի սկզբին երկաթուղային ցանցի երկարությունն աշխարհում 1 միլիոն կմ]ց ավելի էր։ Երկաթուղու շինարարության բուռն աճը պայմանավորված էր բեռնա և ուղևորափոխադրումների ցածր ինքնարժեքով, բարձր արագությամբ ու բեռնունակությամբ և, որ գլխավորն է, ռագմաստրատեգիական նշանակությամբ։ Սակայն դարամիջին, տրանսպորտի նոր տեսակների (օդային, ավտոմոբիլային, խողովակամուղ) բուռն զարգացման հետևանքով, բեռնա և ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում երկաթուղային տրանսպորտի տեսակարար կշիռը զգալիորեն իջավ։ 1970 թվականին համաշխարհային բեռնաշրջանառության 20%-ը (ԽՍՀՄ-ում 30%), ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառության 40% բաժին էր ընկնում երկաթուղային տրանսպորտին։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը (1939— 1945)։ Երկաթուղային տրանսպորտում օգտագործվում էր հիմնականում շոգեքարշը, ապա՝ էլեկտրաքարշը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 597 CC-BY-SA-icon-80x15.png