Էլեկտրաէներգիա
էլեկտրաէներգիա, ֆիզիկական տերմին, լայնորեն տարածված է տեխնիկայում և կենցաղում՝ էլեկտրական էներգիայի քանակի որոշման համար։ Էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման չափման հիմնական միավորը կիլովատտ-ժամն է (և նրա բազմակի միավորները)։ Ավելի ճշգրիտ նկարագրելու համար օգտագործվում են այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են լարումը, հաճախականությունը և փոփոխական հոսանքը, անվանական և առավելագույն էլեկտրական հոսանքը։


Էլեկտրական էներգիան նաև համարվում է ապրանք, որը ձեռք են բերում մեծածախ շուկայի մասնակիցները (էներգախնայողական ընկերությունները և խոշոր սպառողները) արտադրող ընկերություններից, իսկ մանրածախ շուկայի մասնակիցները՝ էներգամատակարարման ընկերություններից։ Միջազգային առևտրում էլեկտրական էներգիայի գինը սովորաբար արտահայտվում է մեկ կիլովատտ-ժամի դիմաց ցենտներով կամ հազար կիլովատտ-ժամի դիմաց՝ դոլարով։

Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրություն
խմբագրելԱշխարհում էեկտրաէներգետիկայի արտադրման դինամիկան (Տարի — մլրդ կՎտ*ժամ).
- 1890 — 9
- 1900 — 15
- 1914 — 37,5
- 1950 — 950
- 1960 — 2300
- 1970 — 5000
- 1980 — 8250
- 1990 — 11800
- 2000 — 14500
- 2005 — 18138,3
- 2007 — 19894,9
- 2013 — 23127[1]
- 2014 — 23536,5[2]
- 2015 — 24255[3]
- 2016 — 24816[4]
Էլեկտրաէներգետիկայի արտադրման խոշոր երկրները համարվում են ԱՄՆ-ն ու Չինաստանը՝ արտադրելով համապատասխանաբար 24% և 18 %, ինչպես նաև Հնդկաստանը, Ռուսաստանը և Ճապոնիան։
2012 թվականից սկսած՝ Չինաստանը զբաղեցնում է էլեկտրաէներգիա արտադրող երկրներից առաջատարի դեր[4][5]։
Էլեկտրաէներգիայի արդյունաբերական արտադրությունը
խմբագրելԷլեկտրակայանի տեսակը | Ռուսաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը(2000 թվական[6]) | Ռուսաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը (2016 թվական[7]) | Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը (1973 թվական[3]) | Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը (2015 թվական[3]) | Էներգիայի բաժինը՝ փոխակերպված էլեկտրականի | Էներգիայի կորստի մասնաբաժինը իր արտադրման ընթացքում |
---|---|---|---|---|---|---|
Ջերմաէլեկտրակայան | 67%; 582,4 մլրդ կՎտ·ժ | 64,2%; 687,8 մլրդ կՎտ·ժ | 75,2%; | 66,3%; | ||
Հիդրոէլեկտրակայան | 19%; 164,4 մլրդ կՎտ·ժ | 17,3%; 186,7 մլրդ կՎտ·ժ | 20,9% | 16,0% | ||
Ատոմակայան | 14%; 128,9 մլրդ կՎտ·ժ | 18,6 %; 196,4 մլրդ կՎտ·ժ | 3,3% | 10,6% |
Վերջերս, բնապահպանական խնդիրների, հանածո վառելիքի դեֆիցիտի և նրա անհավասար աշխարհագրական բաշխման հետ կապված, նպատակահարմար է դառնում արտադրել էլեկտրաէներգիա՝ օգտագործելով քամու էներգիայի կայանքները, արևային մարտկոցները և փոքր գազագեներատորները։
Որոշ երկրներում՝ օրինակ Գերմանիայում, են ընդունվել հատուկ ծրագրեր, որոնք խրախուսում են տնային տնտեսությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ներդրումները։
Էլեկտրաէներգիայի համաշխարհային շուկա
խմբագրել2017 թվականին էլեկտրաէներգիայի համաշխարհային շուկան գնահատվել է 5,61 մլրդ դոլա[8] ր։ Էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գրեթե 9/10 ծավալները բաժին են ընկնում եվրոպական երկրներին։ Խոշորագույն արտահանողներն են Ֆրանսիան (1,75 մլրդ դոլար), Գերմանիան (731 մլն դոլար), Նիդերլանդները (410 մլն դոլար), Իսպանիան (358 մլն դոլար), Բոսնիա և Հերցեգովինան (294 մլն դոլար). Խոշորագույն ներմուծողներ են Իտալիան (2,21 մլրդ դոլար), Մեծ բրիտանիան (1,07 մլրդ դոլար), Մարոկկոն (360 մլն դոլար), Հունաստանը (328 մլն դոլար)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին. BP Statistical Review of World Energy June 2014.xlsx
- ↑ «BP Statistical Review of World Energy 2015 workbook». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «KEY WORLD ENERGY STATISTICS» (PDF). iea.org (անգլերեն). IEA. 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին. с. 30
- ↑ 4,0 4,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Китай занимает лидирующее место по объему выработки электроэнергии — китайский чиновник_Russian.news.cn Արխիվացված 2013-12-28 Wayback Machine
- ↑ Энергетика // журнал Наука и жизнь
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «По данным внешнеторгового справочника https://oec.world». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
Արտաքին հղումներ
խմբագրել- Հելիոէներգետիկայի հեռանկարները
- «Արևային էներգիայի մրցունակությունը» // Photon Consulting
- Էներգախնայողություն
- Էներգետիկա. Գերմանիայում կանոններ և ծրագրեր Արխիվացված 2011-11-05 Wayback Machine
- Էլեկտրաէներգիայի սակագները Ռուսաստանի բոլոր մարզերում, քաղաքներում 2009-2011 թվականներին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրաէներգիա» հոդվածին։ |