Բացել գլխավոր ցանկը
Բաթաթ
Բաթաթ
Բաթաթ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Պատատուկազգիներ (Convolvulaceae)
Տրիբա Ipomoeeae
Ցեղ Այգածաղիկ (Ipomoea)
Տեսակ Բաթաթ (I. batatas)
Միջազգային անվանում
Ipomoea batatas

Բաթաթը (այլ անվանումներն են՝ քաղցր փաթաթես, քաղցր գետնախնձոր, քաղցր կարտոֆիլ), պալարապտղավորների խմբին պատկանող, իպոմեա ցեղի բույս է։ Բաթաթի պտուղները արժեքավոր սննդատեսակ են մարդու և կենդանիների համար։ Դրանք պարունակում են մինչև 30% օսլա և մինչև 6% շաքար։

Աճում ու պտղաբերում է ինչպես բաց հողում, այնպես էլ ծաղկամանի մեջ։ Իր տերևաշատ և փարթամ տեսքի շնորհիվ հաճախ աճեցվում է նաև որպես դեկորատիվ բույս։

Բովանդակություն

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Բաթաթը երկար (1—5 մ), սողացող ցողուններով, խոտատիպ լիանա է։ Թփի բարձրությունը 15-18 սմ է։ Բաթաթի կողային արմատները հաստանում են և դառնում սպիտակ, դեղին, նարնջագույն, վարդագույն, կարմիր կամ մանուշակագույն ուտելի պալար։ Մեկ պալարը կարող է կռել 200 գրամից մինչև 3 և ավելի կիլոգրամ։

 
Բաթաթի ծաղիկը

Երկար պոչերով տերևները օվալաձև են, մատնանման վերջավորություններով։ Ծաղիկները գտնվում են տերևներին հարակից խոռոչներում։ Լինում են սպիտակ, վարդագույն կամ բաց մանուակագույն։ Բազմաթիվ սորտեր չեն ծաղկում։ Փոշոտումը խաչաձև է և հիմնականում իրականացվում է մեղուների օգնությամբ։ Չորսսերմանոց պտղի սև կամ մուգ դարչնագույն սերմերն ունեն 3,5—4,5 մմ տրամագիծ։

Ծագում և տարածումԽմբագրել

 
Բաթաթի դաշտ Ճապոնիայում

Ամենայն հավանականությամբ բաթաթի հայրենիքը գտնվում է Անդերում (Պերու, Կոլումբիա), որտեղից, դեռ Ամերիկայի հայտնաբերումից առաջ տարածվել է Կարիբյան և Բահամյան կղզիներում, հարավային և արևելյան Պոլինեզիայում, Զատկի կղզում և Նոր Զելանդիայում։

Ավելի ուշ իսպանացիները բերեցին Իսպանիա և Ֆիլիպիններ, որից հետո բույսը լայնորեն տարածվեց Միջերկրականի ափերից մինչև Հեռավոր Արևելք։

Հիմա բաթաթը մշակվում է աշխարհի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, ինչպես նաև բարեխառն գոտու տաք վայրերում։ Ամենից մեծ ծավալներով մակվում է մ Չինաստանում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում։

 
Տարբեր գույների բաթաթներ:
 
Բաթաթը ծաղկամանում

Աճեցում և մշակումԽմբագրել

Բաթաթը սիրում է ջերմություն։ Բնականոն զարգացման համար նվազագույն անհրաժեշտ ջերմաստիճանը +20 °C է, իսկ ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը 25—30 °С է։ Արևադարձային և մերձարևադարևային գոտիներում աճեցվում է որպես բազմամյա բույս, իսկ բարեխառնում՝ որպես մեկամյա։ Տարատեսակ բաթաթների մեծամասնությունը կորցրել է սեռական ճանապարհով բազմացման կարողությունը, սորտերի մեծամասնությունը չի ծաղկում։ Բազմացման հիմնական ձևը վեգետատիվն է՝ պալարների կամ արմատացված ցողունների միջոցով։

Պալարները, կախված սորտից և աճեցման պայմաններից, հասունանում են 2-9 ամսում։ 13—16 °C ջերմություն և 85—90 % հարաբերական խոնավություն ապահովելու դեպքում, պալարները պահպանվում են կես տարի և ավելի։

 
Նարնջագույն բաթաթ
 
Մանուշակագույն բաթաթ: Հիմնականում աճեցվում է Ասիայում

ԱրտադրությունըԽմբագրել

5 ԱՄԵՆԱՇԱՏ ԲԱԹԱԹ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ — 2011
Երկիր մլն տոննա բաթաթ
Չինաստան 81.7
Ուգանդա 2.8
Նիգերիա 2.8
Ինդոնեզիա 2.0
Թանզանիա 1.4
Վիետնամ 1.3
Հնդկաստան 1.1
ԱՄՆ 1.0
Աղբյուրը՝

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)