Ծովամթերք , այն բոլոր մթերքները, որոնք արդյունահանվում են համաշխարհային օվկիանոսից, ներառյալ քաղցրահամ ջրերի, գետերի ձկներն ու խեցգետինները։ Ձուկը բավականին արագ փչացող մթերք է։ Մահացած ձկների հոտը պայմանավորված է կենսաքիմիական ամինների և ամինաթթուների տարրալուծմամբ[1]։

Picto infobox mets.png
Ծովամթերք
Plateau van zeevruchten.jpg
ՏեսակԽոհանոց (ավանդույթներ)
Ենթատեսակսննդամթերք, սննդային բաղադրամաս և aquatic product?
Commons-logo.svg Seafood Վիքիպահեստում
Տարատեսակ ծովամթերք

Տիպիկ ծովամթերք են համարվում հետևյալ տեսակները՝

  • երկփեղկավորներ
  • կաղամարներ
  • ծովախեցգետիններ
  • խեցգետիններ
  • ութոտնուկներ
  • լանգուստներ
  • օմարներ։

Ծովամթերքով ուտեստներԽմբագրել

Ծովամթերքը հանդիսանում է արժեքավոր մթերք ոչ միայն իր մեջ պարունակող սպիտակուցների շնորհիվ, այլև դիետաներ պահելիս, քանի որ պարունակում է քիչ կալորիաներ։ Ծովամթերքը լայն կիրառում ունի իսպանական, ֆրանսիական, իտալական և այսպես կոչված «միջերկրածովյան» խոհանոցների ճաշատեսակներում։ Վերջին շրջանում աղի, չորացված ծովամթերքը լայն տարածում ունի որպես գարեջրի հետ մատուցվող խորտիկ։

Հայտնի են նաև՝

Արհեստական ծովամթերքԽմբագրել

Ծովամթերքի որոշ տեսակներ աճեցվում են հատուկ ջրավազաններում՝ խթանիչների, գունավորումների և հակաբիոտիկների կիրառմամբ։ Օրինակ՝ Ռուսաստանում տարածված են արքայական ծովախեցգետինները, որոնք առավելապես արհեստականորեն աճեցվում են Վիետնամում և Չինաստանում։ Այդպիսի ծովամթերքի պարբերական կիրառումը կարող է վնաս հասցնել առողջությանը, քանի որ վնասակար բաղադրատարրերը կուտակվում են օրգանիզմում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. N. Narain and Nunes, M.L. Marine Animal and Plant Products. In: Handbook of Meat, Poultry and Seafood Quality, L.M.L. Nollet and T. Boylston, eds. Blackwell Publishing 2007, p 247.