Ցզյանսի, նահանգ Արևելյան Չինաստանում, Յանցզի գետի աշափնյա մասում։ Տարածությունը 160 հազար կմ2 է, բնակչությունը՝ 45,2 մլն (2013[1])։ Վարչական կենտրոնը՝ Նանչան։ Նահանգի ներքին մասը Պոյանհու լճի ավազանի ցածր հարթավայրն է, եզրերն զբաղեցնում են լեռնաշղթաները։ Տիրապետում են 300-900 մ բարձրությունները։ Կլիման մերձարևադարձային է, մասսոնային։ Տարեկան տեղումները 1400-1700 մմ են։ Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Մշակվում է տարածքի ավելի քան 16%-ը։ Ցանքատարածությունների 80%-ը ոռոգելի է։ Մշակվող հիմնական կուլտուրան բրինձն է։ Մշակվում են նաև ցորեն, գարի, բաթաթ, ընդավորներ, թեյ, ցիտրուսային կուլտուրաներ, բամբակ, ջուտ, ծխախոտ, ռամի, շաքարեղեգ, ձիթատուներ։ Զբաղվում են խոզաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, ձկնորսությամբ։

Picto infobox map.png
Ցզյանսի
չինարեն՝ 江西省
庐山日出.JPG
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մասն էSouth Central China?
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնՆանչան
Ամենաբարձր կետMount Huanggang?
ՔարտուղարՑյան Վեյ
ՆահանգապետԼու Սինշե
ՀՆԱ (2014)
ՀՆԱ մեկ շնչի հաշվով
1570,9 միլիարդ յուան (255,71 միլիոն ԱՄՆ դոլար)  (19)
34 754 յուան (5657 ԱՄՆ դոլար) (24-րդ)
Հիմնական լեզուՉինարեն
Բնակչություն (2013)
45 200 000 (13-րդ տեղ)
Խտություն270
Ազգային կազմՀան՝ 99.7%
Շե՝ 0.2%
Տարածք166 900  (18-րդ տեղ)
Jiangxi in China (+all claims hatched).svg
Jiangxi in China (+all claims hatched).svg
Սահմանակցում էՀուբեյ, Անհոյ, Չժեցզյան, Ֆուցզյան, Գուանդուն և Հունան
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցQ3497063?
ISO 3166-2 կոդCN-JX
jiangxi.gov.cn

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-07-ին։ Վերցված է 2016-03-08 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։