Նատրիումի հիդրոկարբոնատ

քիմիական միացություն
(Վերահղված է Սոդաից)

Սոդա կամ Նատրիումի հիդրոկարբոնատ, ածխաթթվի նատրիումական աղերի տեխնիկական և կենցաղային անվանումը։ Տարբերում են կալցինացված սոդա՝ Na2CO3, խմելու սոդա՝ NаНСО3, և բյուրեղական սոդա՝ Na2CO3 •nH2O(n= 10, 7 և 1)։ Նատրիումի հիդրօքսիդին՝ NaOH, տեխնիկայում և կենցաղում անվանում են կաուստիկ սոդա։

Նատրիումի հիդրոկարբոնատ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևNaHCO₃
Մոլային զանգված1,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,159 գ/սմ³ գ/սմ³
Կազմալուծման ջերմաստիճան60 °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար144-55-8
PubChem516892, 22590783
EINECS համար205-633-8
SMILESC(=O)(O)[O-].[Na+]
ЕС205-633-8
RTECSVZ0950000
ChEBI8609
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Օգտագործում

խմբագրել

Սոդան հայտնի է հին ժամանակներից, հին եգիպտացիները լճերի ջրերից ստացվող սոդան օգտագործում Էին ապակի ստանալու համար և որպես լվացող միջոց։ Հռոմեացիներն այդ նպատակներով օգտագործում Էին արևելքից բերվող «նիտրումը»՝ բնական սոդան։ Բնության մեջ սոդան հանդիպում է տրոն՝ Na2CO3 •NaHCO3 •2H2O, սոդա (նատրիտ, նատրոն)՝ Na2CO3 •10H2O և թերմոնատրիտ Na2CO3 H2O հանքանյութերի ձևով։ Զգալի քանակներով սոդա են պարունակում Նատրոն (Տանզանիա), Սերլս (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) լճերը, նաև անդրբայկալյան և Արևմտյան Սիբիրի սոդային լճերը։ Արդյունաբերական նշանակություն ունի Գրին-Ռիվերի (Վերջինիա) Էոցենային շերտում հայտնաբերված տրոնը։

Անջուր սոդա՝ Na2CO3

խմբագրել

Անջուր սոդա՝ Na2CO3, անգույն բյուրեղական նյութ է, խտությունը՝ 2532,6 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 853 °C։ Լավ է լուծվում ջրում (100 գրամում 20 °С ջերմաստիճանում 21,5 գրամ, 100 °C ջերմաստիճանում՝ 45,6 գրամ)։ Լուծույթները հիմնային են։ Լուծույթից անջատվում է Na2CO3 •10H2O (կենցաղային անվանումը՝ լվացքի սոդա), որը 32,017 °C-ից բարձր տաքացնելիս փոխարկվում է Na2CO3 •7H2O-ի, իսկ 35,27 °C-ից բարձր՝ Na2CO3 •H2O-ի։

Նատրիումի հիդրոկարբոնատ՝ NaHCO3

խմբագրել
 
Նատրիումի հիդրոկարբոնատ

Նատրիումի հիդրոկարբոնատը՝ NaHCO3, սպիտակ բյուրեղական նյութ է, 50 °C-ից բարձր տաքացնելիս սկսում է քայքայվել (100-150 °C-ում՝ ամբողջությամբ)՝ առաջացնելով Na2CO3։ Լավ է լուծվում ջրում, լուծույթը թույլ հիմնային է։

Արդյունաբերական ստացում

խմբագրել

Սոդայի ստացման արդյունաբերական առաջին եղանակը առաջարկել է ֆրանսիացի քիմիկոս Ն․ Լեբլանը (1887-1889 թվականներ)․ Na2SO4, ածխածին(C) և կալցիումի կարբոնատ (СаСO3) պարունակող խառնուրդը բովում են (1000°С), ստացված սոդան լուծում ջրում, որտեղից նստեցված Na2CO3 •H2O-ն շիկացնելով կալցինացնում։ Ավելի շահավետ է բելգիացի քիմիկոս է․ Սոլվեի առաջարկած (1861 թվական) ամոնիակային եղանակը, որը սոդայի ստացման հիմնական արդյունաբերական եղանակն է։ Որպես հումք օգտագործում են նատրիումի քլորիդի լուծույթը և կրաքարը։ Օգտագործվում է նաև ամոնիակ, որը չի ծախսվում։ Սոդայի ստացումն իրականացվում է հետևյալ սխեմայով՝

  • CaCO3=CaO + CO2,
  • CO2+ 2NH3+ H2O=(NH4)2CO3,
  • (NH4)2CO3+H2O+CO2=2NH4HCO3,
  • NH4HCO3+ NaCl=NaHCO3 + NH4Cl,
  • 2NaHCO3=Na2CO3+ CO2+H2O

Ամոնիումի քլորիդի լուծույթը կրակաթի հետ տաքացնելով՝ ստանում են ամոնիակ, որն օգտագործվում է նորից։

Կիրառություն

խմբագրել

Սոդան քիմիական արդյունաբերության հիմնական նյութերից է։ Օգտագործվում է ապակու, օճառի, թղթի և ներկարարական արտադրություններում, շոգեկաթսաներում (ջուրը փափկացնելու համար)։ Նատրիումի հիդրոկարբոնատն օգտագործվում է զովացուցիչ ըմպելիքների, հացի, թխվածքի արտադրության և բժշկության (ստամոքսահյութի թթվայնությունը իջեցնելու, կոկորդը ողողելու, մաշկի լվացումների համար են) մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատրիումի հիդրոկարբոնատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 488