Բացել գլխավոր ցանկը
Wheat Tomsk.jpg

Հացահատիկային կուլտուրաներ, մշակվող բույսերի կարևորագույն խումբ, որը տալիս է հատիկ՝ մարդու հիմնական սննդամթերքը, կեր՝ գյուղատնտեսական կենդանիների և հումք՝ արդյունաբերության տարբեր ճյուղերի համար։ Գրեթե բոլոր հացահատիկային կուլտուրաները (ցորեն, գարի, աշորա, եգիպտացորեն, վարսակ, կորեկ, բրինձ, սորգո) դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ ՍՍՀՄ-ում հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունը կազմում է 130, 4 միլիոն հա (1977 թ), որից ցորենը՝ 62, 0, գարին՝ 34, 1, վարսակը՝ 13, 0, աշորան՝ 6, 7, եգիպտացորենը՝ 3, 4, կորեկը՝ 3, 0, հնդկացորենը՝ 1, 7 և բրինձը՝ 0, 5 միլիոն հա։ (ՀՍՍՀ-ում՝ 166 հազար հա, որից ցորեն՝ 95, 9, գարի՝ 61, 9 հզ. հա և այլն)։ Բաժանվում են 3 խմբի։

Հացահատիկային կուլտուրաների տեսակներըԽմբագրել

  • Սովորական հացահատիկային կուլտուրաներ՝ ցորեն, գարի, աշորա և վարսակ։ Սրանց հատիկն ունի ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ, ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ)։ Երկար օրվա բույսեր են, ջերմության նկատմամբ շատ պահանջկոտ չեն։
  • Կորեկանման հացահատիկային կուլտուրաներ՝ կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն։ Սրանց հատիկները չունեն ակոսիկ, ծլելիս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ, ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն)։ Բացառապես գարնանացան են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են։
  • Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը։

Արմատային համակարգըԽմբագրել

Հացահատիկային կուլտուրաների արմատային համակարգը փնջաձև է, հիմնականում տեղաբաշխված է վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմնական կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ՝ բույսերի թփակալման հանգույցներից)։ Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային արմատներ։ Հացահատիկային կուլտուրաների աճման և զարգացման փուլերն են՝ ծլում, թփակալում, խողովակակալում, հասկակալում, ծաղկում, հասունացում։ Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ և վիտամիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 326