Յանցզի
Յանցզի, (չինարեն՝ 長江 - «երկար գետ»), Եվրասիայի ամենաերկար և ջրառատ գետը, ջրառատությամբ երրորդ գետն է աշխարհում[2][3]։ Հոսում է Չինաստանի տարածքով, ունի շուրջ 6300 կմ երկարություն, ավազանի մակերեսն է 1 808 500 կմ²։ Դա կազմում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամբողջ տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը։ Այդտեղ է բնակվում այդ երկրի բնակչության շուրջ մեկ երրորդ մասը[4]։
Յանցզի | |
---|---|
Յանցզի գետը | |
Բնութագիր | |
Երկարություն | 5800 |
Ավազանի մակերես | 1 808 500 կմ² |
Ջրի ծախս | 31 900 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Տիբեթ |
Գետաբերան | Արևելաչինական ծով |
Գետաբերանի տեղակայում | Արևելաչինական ծով[1] |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Jinsha River?[1], Heng River?, Yalong River?, Մին Գետ, Tuo River?, Chishui River?, Ցզյալինցզյան, Wu River?, Yuan River?, Հանշույ, Zi River?, Xiang River?, Gan River?, Հուայհե, Qinhuai River?, Qingyi River?, Shuiyang River?, Fushui River?, Qing River?, De Qu?, Q11131507?, Q11570154?, Sewu Qu?, Q15928024?, She Shui?, Ruxi River?, Yili He?, Xixi River?, Meigu River?, Ouqu?, Maisu River?, Zengqu River?, Sequ River? և Huangpu River? |
Ջրի մարմիններ | Դունտինհու և Պոյա Նհու |
Երկիր | Չինաստան |
Երկրամաս | Ցինհայ, Տիբեթի ինքնավար շրջան, Յունան, Սիչուան, Չունցին, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու և Շանհայ |
Ջրահավաք | Յանցզիի ավազան |
Գետը Վիքիպահեստում |
Չինացիները գետն անվանում են Cháng Jiāng (listen , որը բառացի թարգմանությամբ նշանակում է Մեծ գետ։
Յանցզին մեծ դեր է խաղացել Չինաստանի պատմության, նրա տնտեսության ու մշակույթի մեջ։ Այդ գետի բարգավաճող, ծաղկուն դելտայում ստեղծվել և ստեղծվում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 20 տոկոսը։ Հազարավոր տարիներ նրա ջրերն օգտագործվել են խմելու, ոռոգման, մաքրման աշխատանքների, ուղևորների ու բեռների փոխադրման, ինչպես նաև՝ արդյունաբերական ու ռազմական նպատակներով։ Գետը նաև ծառայել է որպես սահմանագիծ։ Յանցզիի վրա կառուցված Երեք կիրճերի ամբարտակի հիդրոէլեկտրակայանը ջրի ուժով աշխատող խոշորագույն էլեկտրակայանն է աշխարհում[3][6]։
Իր երկար ու ձիգ հոսքի ընթացքում գետն անցնում է բազում էկոհամակարգերի միջով և կեցավայր է դարձել մի շարք էնդեմիկ ու վտանգված կենդանատեսակների, այդ թվում՝ չինական ալիգատորի, անլողաթի նեղկողավոր ջրախոզի, յուրահատուկ դելֆինի, թառափի համար։
Վերջին տարիներին գետը զգալիորեն վնասվել է՝ արդյունաբերական ու կենցաղային թափոններով, գյուղատնտեսությունում օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով աղտոտվելու հետևանքով[7]։ Նրա որոշ հատվածներ ներկայումս վերցված են պետական պահպանության ներքո։ Իսկ Յունան նահանգի արևմտյան մասում ընկած հատվածը, ընդգրկված լինելով Յունանի երեք զուգահեռ գետերի պահպանվող տարածքի մեջ, միաժամանակ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած Համաշխարհային ժառանգության ցանկում։
2014 թվականի կեսերին չինական կառավարությունը հայտարարեց, որ նախատեսված է Յանցզի գետի երկայնքով մեկ կառուցել տրանսպորտային լայն ու բազմաճյուղ ցանց՝ երկաթգծերով, ավտոմայրուղիներով, օդանավակայաններով, նավահանգիստներով հանդերձ, և ստեղծել տնտեսական մի նոր գոտի[8]։
Յանցզի գետի ավազանը (Հուանհե գետի ավազանի հետ մեկտեղ) հանդիսանում է չինական քաղաքակրթության օրրանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Янцзыцзян (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ «Three Gorges Dam, China : Image of the Day». earthobservatory.nasa.gov. Վերցված է 2009 թվականի նոյեմբերի 3–ին-ին.
- ↑ 3,0 3,1 International Rivers, Three Gorges Dam profile Արխիվացված 2009-04-20 Wayback Machine, Accessed August 3, 2009
- ↑ quote="Today, the Yangtze region is home to more than 400 million people, or nearly one-third of China’s population. Some of China’s largest cities" [1](չաշխատող հղում). Accessed 10 Sept 2010. Կաղապար:Zh icon
- ↑ London Missionary Society, ed. (1869). Fruits of Toil in the London Missionary Society. London: John Snow & Co. էջ 64. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Three Gorges Dam, China : Image of the Day». earthobservatory.nasa.gov. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «90 percent of ocean plastic waste comes from Asia and Africa • Earth.com». Earth.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «New stimulus measures by China to boost economic growth». Beijing Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
Գրականություն
խմբագրել- Carles, William Richard, "The Yangtse Chiang", The Geographical Journal, Vol. 12, No. 3 (Sep., 1898), pp. 225–240; Published by: Blackwell Publishing on behalf of The Royal Geographical Society (with the Institute of British Geographers)
- Danielson, Eric N. 2004. Nanjing and the Lower Yangzi, From Past to Present, The New Yangzi River Trilogy, Vol. II. Singapore: Times Editions/Marshall Cavendish. 981-232-598-0.
- Danielson, Eric N. 2005. The Three Gorges and The Upper Yangzi, From Past to Present, The New Yangzi River Trilogy, Vol. III. Singapore: Times Editions/Marshall Cavendish. 981-232-599-9.
- Grover, David H. 1992 American Merchant Ships on the Yangtze, 1920-1941. Wesport, Conn.: Praeger Publishers.
- Van Slyke, Lyman P. 1988. Yangtze: nature, history, and the river. A Portable Stanford Book. 0-201-08894-0
- Winchester, Simon. 1996. The River at the Center of the World: A Journey Up the Yangtze and Back in Chinese Time, Holt, Henry & Company, 1996, hardcover, 0-8050-3888-4; trade paperback, Owl Publishing, 1997, 0-8050-5508-8; trade paperback, St. Martins, 2004, 432 pages, 0-312-42337-3
- Грум-Гржимайло Г. Е., (1890–1907). «Ян-цзы-цзян». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Муранов А. П. Река Янцзы. — Л.: Гидрометеоиздат, 1959. — 124 с. — (Реки земного шара).
- Янцзы / М. В. Михайлова // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- Янцзы / Муранов А. П. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Along the Yangtze Riverին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանցզի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 118)։ |