Ռադիոակտիվ տարր
Ռադիոակտիվ տարրեր, քիմիական այն տարրերը, որոնց բոլոր իզոտոպները ռադիոակտիվ են (տես Ռադիոակտիվություն)։ Ռադիոակտիվ տարրեր-ի թվին են պատկանում տեխնիցիումը (Тс, ատոմական համարը՝ Z=43), պրոմեթիումը (Pm, Z=61), պոլոնիումը (Ро, Z=84) և Մենդելեևի պարբերական համակարգում պոլոնիումից հետո եկող բոլոր տարրերը։ Ուրանին հաջորդող տարրերը կոչվում են տրանսուրանային տարրեր։ Ռադիոակտտիվ տարրերից 14-ը՝ թորիումից (Z=90) մինչև լոուրենսիում (Z= 103), ունեն միանման քիմիական հատկություններ և կազմում են ակտինիդների ընտանիքը։
Բնական ռադիոակտիվ տարրերից միայն ուրանը (Ս, Z=92) և թորիումը (Th, Z=90) ունեն այնպիսի ռադիոակտիվ իզոտոպներ (238Ս, 235Ս, 232Th), որոնց կիսատրոհման պարբերությունը համաչափելի է Արեգակնային համակարգի տարիքի հետ, ուստի միայն Ս-ը և Th-ն են առաջնային ռադիոակտիվ տարրեր, այսինքն՝ պահպանվել են մեր մոլորակի վրա նրա կազմավորման ժամանակներից։
Մնացած բոլոր բնական ռադիոակտիվ տարրեր․կոչվում են երկրորդային, դրանց պաշարն անընդհատ համալրվում է երկարակյաց ռադիոակտիվ իզոտոպների տրոհման հաշվին։ 43, 61, 93 և հաջորդող ատոմական համարներով ռադիոակտիվ տարրեր կոչվում են արհեստական, որովհետև դրանք ստացվում են արհեստականորեն, միջուկային ռեակցիաների օգնությամբ։ արհեստական ռադիոակտիվ տարրերից վերջինը՝ էկառենիումը (Z= 107), սինթեզել են սովորական ֆիզիկոսները 1976 թվականին։ Հայտնի ռադիոակտիվ տարրերի թիվը հասել է 26-ի։ Ռադիոակտիվ տարրերից շատերն ունեն գործնական կարևոր նշանակություն, օգտագործվում են միջուկային ռեակտորներում, միջուկային զենքում, ատոմային էլեկտրական մարտկոցներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |