Փետրվարյան հեղափոխություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Փետրվարյան հեղափոխություն (նաև` Փետրվարյան բուրժադեմոկրատական հեղափոխություն), Ռուսաստանի կայսրական իշխանության տապալմանը և Ռուսաստանի ողջ գործադիր-կարգադրիչ և օրենսդիր իշխանությունները իր մեջ կենտրոնացնող` Ժամանակավոր կառավարության ստեղծմանը հանգեցրած` պետրոգրադցի բանվորների և կայազորայինների զանգվածային հակակառավարական երթեր։ Հեղափոխության իրադարձությունները ընդգրկում էին 1917 թվականի փետրվարի վերջից - մարտի սկիզբը (Հուլյան տոմարով) հարող ժամանակահատվածը։
Փետրվարյան հեղափոխություն (ռուս.) Февральская революция | |
---|---|
«Կորչի՛ արծիվը»։ «Մեծ պատերազմը կարպարներում և նկարներում» ժողովածույի շապիկը։ | |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Ամսաթիվ | 1917 թվականի փետրվարի 23 — մարտի 3 |
Հիմնական նպատակ | Ինքնակալության տապալում հանրապետության ստեղծում։ |
Արդյունք | Նիկոլայ II-ի հրաժարական, Ռուսաստանում միապետական իշխանության տապալում (դե փակտո), հանրապետական կարգերի հաստատում |
Նախապատմություն
խմբագրելՓետրվարյան հեղափոխությանը նախորդել է Ռուսաստանում 1905-1907 հեղափոխությունը, սակայն Ռուսական կայսրության վարչապետ Պյոտր Ստոլիպինի մշակած Գյուղատնտեսական ռեֆորմը թույլ տվեց առժամանակ մարել ժողովրդի անհանգստությունը և զարգացնել կայսրության տնտեսությունը։ 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը Ռուսաստանին ստիպեց տնտեսությունը մցնել ռազմական դրության մեջ, ինչն էլ հանգեցրեց ճգնաժամի։ Երկրում հասունացող համընդհանուր ճգնաժամը իր ոլորտի մեջ առավ նաև միապետական ուժերին, առևտրաարդյունաբերական խոշոր և լիբերալ բուրժուազիային։ Հեղափոխությունը կանխելու նպատակով ինքնակալությունն ուժեղացրեց հալածանքները, Գերմանիայի հետ սկսեց հաշտության գաղտնի համաձայնության գալ։ Բուրժուազիան դեմ էր հաշտությանը և ձգտում էր էլ ավելի եռանդով շարունակել պատերազմը։ Այսպես կոչված «Պրոգրեսիվ բլոկը» որոշեց վերահաս հեղափոխությոնը կանխել ցարին փոխելու միջոցով։ Իմպերիալիստական բուրժուազիայի պարագլուխները մտադիր էին ձերբակալել Նիկոլայ II-ին, նրան ստիպել հրաժարվել գահից՝ հօգուտ անչափահասակ որդու՝ Ալեքսեյի, իսկ որպես խնամակալ նշանակել ցարի եղբորը՝ մեծ իշխան Միխայիլին։ Հեղափոխության օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների հասունացումը փաստ դարձավ։
Հեղափոխությունը
խմբագրել1917 թվականի հունվարի 9(22)-ին բոլշևիկների կոչով երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ցույցեր և քաղաքացիական գործադուլներ։ Ամենախոշոր գործադուլը, որին մասնակցեց 145 հազար բանվոր, կայացավ Պետրոգրադում։ Դա ինքնակալության դեմ զանգվածային գործողությունների և բաց քաղաքացիական պայքարի անցման սկիզբն էր։ Կառավարոթյունը հեղափոխությունը կանխելու համար դիմեց ծայրահեղ միջոցների։ Ընդդիմադիր կուսակցություններից միայն բոլշևիկների կուսակցությունն էր, որ զանգվածներին հետևողականորեն նախապատրաստում էր ինքնակալության դեմ վճռական մարտի։ Չնայած պատերազմի տարիներին բոլշևիկների նկատմամբ ցարիզմի կիրառած ոստիկանական տեռորին, լենինյան կուսակցությոնը շարունակում էր վճռական դեր խաղալ՝ զանգվածներին նախապատրաստելով հեղափոխության։ 1917 թվականի սկզբին բոլշևիկների կուսակցության շարքերում կար 24 հազար անդամ։ 1916 թվականի նոյեմբերից Պետրոգրադում նոր կազմով (Ալեքսանդր Շլյապնիկով, Պյոտր Զալուցկի, Վյաչեսլավ Մոլոտով) գործունեությունը վերսկսեց ՌՍԴԲԿ ԿԿ ռուսական բյուրոն, որը մշտական կապ էր պահպանում Վլադիմիր Լենինի և Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի հետ։ Ուժեղացավ կապը տեղական կազմակերպությունների հետ։ Փետրվարի 17 (մարտի 2)-ին, բոլշևիկների ղեկավարությամբ գործադուլ արեցին Պուտիլովյան գործարանի բանվորները։ Գործարանի վարչությունը որոշեց ամսի 22-ին փակել գործարանը։ Պետրոգրադի բոլշևիկյան կոմիտեն (Ալեքսանդր Սկորոխոդով, Կիրիլ Շուտկո, Նիկոլայ Տոլմաչև և ուրիշներ) բանվորներին կոչ արեց ամսի 23-ը (մարտի 8-ը)՝ կանանց միջազգային օրը, նշել քաղաքացիական միտինգներով։ Դեպի քաղաքի կենտրոն շարժվող պոտիլովյան բանվորների ցույցին միացան մյուս գործարանների բանվորները։ Հաջորդ օրը գործադուլավորների թիվը հասավ 214 հազարի։ Փետրվարի 25 (մարտի 10)-ին շարժումը վերաճեց ընդհանուր քաղաքացիական գործադուլի։ Երեկոյան Պետրոգրադի շրջանի հրամանատար գեներալ Խաբալովը Նիկոլայ II-ից հրաման ստացավ՝ «Վերջ տալ անկարգություններին»։ Պետրոգրադ բերվեցին լրացուցիչ զորամասեր։ Փետրվարի 26 (մարտի 11)-ին քաղաքի մի շարք շրջաններում տեղի ունեցան արյունալի ընդհարումներ։ Փետրվարի 27 (մարտի 12)-ին համընդհանղւր քաղաքացիական գործադուլը վերաճեց զինված ապստամբության։ Երեկոյան ապստամբած ժողովրդի կողմն անցած զինվորների թիվն անցավ 66 հզ–ից։ Ապստամբները գրավեցին կամուրջները, կայարանները, հեռագրատունը, գլխավոր փոստը, գլխավոր զինանոցը, գրավեցին մի շարք կառավարական հիմնարկներ, զինաթափեցին ոստիկանությանը, ձերբակալեցին ցարական մինիստրներին, վարչական կարևոր պաշտոններ զբաղեցնող գեներալների, բանտերից ազատեցին քաղաքական բանտարկյալներին։ Հեղափոխությունը մայրաքաղաքում հաղթանակ տարավ։
Ժամանակավոր կառավարության ստեղծումը
խմբագրելՌՍԴԲԿ ԿԿ ռուսական, բյուրոն հրապարակեց «Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին» հռչակագիրը։ Նրանում կոչ էր արվում ստեղծել ժամանակավոր հեղափոխական կառավարություն, երկրում հաստատել ժողովրդավարական հանրապետություն, 8-ժամյա բանվորական օր, բռնագրավել կալվածատիրական հողերը, անհապալ վերջ տալ իմպերիալիստական պատերազմին։ Հաղթական հեղափոխությունը խորտակեց Ռոմանովների միապետությունը։ Հեղափոխական իրադրության պայմաններում Պետրոգրադի պրոլետարիատը ձեռնամուխ եղավ բանվորների դեպուտատների խորհրդի ստեղծմանը։ Փետրվարի 27-ի երեկոյան Տավրիկյան պալատում տեղի ունեցավ Բանվորների և զինվորների դեպուտատների Պետրոգրադի խորհրդի առաջին նիստը։ Սակայն իրադրությունը Պետրոգրադում դասավորվեց այնպես, որ խորհուրդը չդարձավ ժամանակավոր կառավարությունը ստեղծող մարմինը, ինչպես նախատեսում էին բոլշևիկները։ Խորհրդում ճնշող մեծամասնություն կազմեցին մանրբուրժուական սոցիալիաոները՝ էսէռներն ու մենշևիկները։ Վլադիմիր Լենինը դա բացատրում էր նրանով, որ հեղափոխությունը շարժման մեջ ներգրավեց միլիոնավոր ու միլիոնավոր մանրբուրժուական զանգվածների։ Պետրոգրադի խորհուրդըը, որի կազմում փետրվար–մարտ ամիսներին ընտրվել էր 2800 դեպուտատ, մայրաքաղաքում դարձավ փաստական իշխանություն, որի կարգադրություններն էր կատարում ապստամբած ժողովուրդը։ Էսէռների ու մենշևիկների համաձայնությամբ կառավարության կազմամբ զբաղվեց փետրվվարի 28-ին ստեղծված IV Պետական դումայի ժամանակավոր կոմիտեն Ռոձյանկոյի ղեկավարությամբ։ Բուրժուական կուսակցությունների պարագլուխներից կազմված այդ կոմիտեն բանակցությունների մեջ մտավ ցարական կառավարության հետ և ձերբակալված մինիստրների փոխարեն մինիստրություններ ուղարկեց իր կամակատարներին։ Մարտի 1-ին Պետրոգրադի խորհրդի գործկոմն իր էսէռամենշևիկյան մեծամասնությամբ որոշեց, իրավունք տալ Պետ․ դումայի ժամանակավոր կոմիտեին իր հայեցողությամբ կազմելու կառավարություն։ Այնուհետև որոշման մեջ նշվում էր, որ խորհրդի ներկայացուցիչներն այդ կառավարության մեջ չեն մտնի։ Բուրժուազիան եռանդով գործի անցավ։ Ռոձյանկոն և մյուսները խորհրդի համաձայնությունից բացի ցանկացան ստանալ նաև ցարի համաձայնությունը։
Այդ նպատակով բուրժուական հայտնի գործիչներ Գուչկովը և միապետական Շուլգինը ուղևորվեցին Պսկով, որտեղ այդ օրերին գտնվում էր Նիկոլայ II։ Նրանք ստացան ցարի հրաժարականը՝ հօգուտ իր եղբոր՝ Միխայիլի։ Բայց, նկատի ունենալով ապստամբած ժողովրդի զայրույթը միապետոթյան դեմ, Միխայիլ Ռոմանովը ևս հրաժարվեց գահից, հայտարարելով, որ ինքը դրան կհամաձայնվի միայն Սահմանադիր ժողովի որոշմամբ։ Մարտի 2(15)-ին ստեղծվեց բուրժուական ժամանակավոր կառավարությունը իշխան Գեորգի Լվովի գլխավորությամբ։ Դա բուրժուազիայի և կալվածատերերի կառավարություն էր։ Նոր կառավարությունը սկզբից ևեթ վարեց հակաժողովրդավարական քաղաքականություն, փորձեց խեղդել հեղափոխությունը, չլուծեց և մտադիր չէր լուծելու ժողովրդին հուզող որևէ կենսական հարց։ Նրա գլխավոր հոգսն էր հաղթական ավարտի հասցնել իմպերիալիստական պատերազմը։ Անտանտի իմպերիալիստները ի դեմս ժամանակավոր կառավարության տեսան իրենց եռանդուն դաշնակցին և շտապեցին ճանաչել նրան։ Մարտի 9(22)-ին այդ կառավարությունն առաջինը ճանաչեցին ԱՄՆ–ը, 11(24)-ին՝ Անգլիան և Ֆրանսիան։ Երկրում հաստատվեց երկիշխանություն։ Տեղի ունեցավ երկու դիկտատուրաների՝ բուրժուազիայի և պրոլետարիատի ու գյուղացիության հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրաների մի յուրատեսակ միահյուսում։ Բուրժուազիայի կողմից իշխանության գրավումը հիմնականում բացատրվում էր հաղթական հեղափոխության շնորհիվ շարժման մեջ մտած բուրժուազիայի ու պրոլետարիատի միջև տատանվող մանրբուրժուական ալիքի բարձրացմամբ, էսէռամենշևիկյան կուսակցությունների համաձայնողականությամբ, պրոլետարիատի և գյուղացիության անբավարար կազմակերպվածությամբ ու գիտակցականությամբ։ Այդ գործում իր դերը խաղաց նաև օտարերկրյա կապիտալիստների օգնությունը։ Փետրվարյան հեղափոխության մեջ վճռական նշանակություն ունեցավ Պետրոգրադի պրոլետարիատի հաղթանակը։ Դրան առաջինն արձագանքեց Մոսկվան։ Փետրվարի 28 (մարտի 13)-ը Մոսկվայում հեղափոխության բռնկման առաջին օրն էր։ Ապստամբականներին միացան զորամիավորումները։ Ձեռնարկություններում ստեղծված բանվորական ջոկատները զինվորների օգնությամբ արդեն մարտի 1(14)-ի երեկոյան գրավեցին քաղաքի հանգուցային կետերը․ Կրեմլը, զինանոցը, կայարանները, կամուրջները, պետական բանկը։ Մարտ ամսվա ընթացքում հեղափոխությունը հաղթականորեն տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Ծավալվեց բանակի ժողովրդավարացման գործը, ճակատում և թիկունքային զորամասերում առաջացան զինվորական կոմիտեներ։ Հեղափոխությունը ընդգրկեց Ռուսաստանի ծայրամասերը։ Փետրվարյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանը վերածեց պատերազմող բոլոր երկրների մեջ ամենաազատ երկրի, զանգվածներին հնարավորություն տվեց լայնորեն օգտվել քաղաքացիական իրավունքներից։
Հետևանքներ
խմբագրելԸնդհատակից դուրս եկած բոլշևիկյան կուսակցությունը վիթխարի աշխատանք տարավ զանգվածների շրջանում, օգնեց նրանց ազատվելու մանրբուրժուական պատրանքներից և անցնելու սոցիալիստ, հեղափոխության դիրքերը։ Մարտի 5(18)-ին նորից սկսեց լույս տեսնել «Պրավդա» թերթը։ Սկսվեց արհմիությունների զանգվածային ստեղծումը, առաջացան ֆաբրիկագործարանային կոմիտեներ, ձևավորվեցին բանվորական միլիցիայի ջոկատներ։ Ամբողջ երկրով մեկ բանվորները և գյուղացիները ստեղծեցին իշխանության ժողովրդական մարմիններ։ Մարտ ամսվա ընթացքում առաջացավ 600 խորհուրդ։ Դա կարևոր նշանակություն ունեցավ հեղափոխ զանգվածների կազմակերպման, հեղափոխության հետագա զարգացման, պետական իշխանոթյունը բանվոր դասակարգին անցնելու համար։ Փետրվարյան հեղափոխության կողմից առաջադրված, սակայն մինչև վերջ չլուծված խնդիրները պահանջում էին հեղափոխության հետագա զարգացումը։ Բուրժուական ժամանակավոր կառավարությունը չէր կարող ժողովրդին տալ ո՝չ խաղաղություն, ո՝չ հող, ո՝չ իսկական ազատություններ։ Եթե բուրժուազիան մենշևիկների և էսէռների օգնությամբ հեղափոխության կծկման կուրս էր վերցրել, ապա բոլշևիկները կոչ էին անում հեղափոխությունը առաջ տանել մինչև իշխանությունը պրոլետարիատի և չքավոր գյողացիության ձեռքն անցնելը։ Վլադիմիր Լենինը մարտյան «Նամակներ հեռվից» աշխատության մեջ առաջ քաշեց սոցիալիստ, հեղափոխությանը անցնելու կուրսը, որը բազմակողմանիորեն հիմնավորեց Ապրիլյան թեզիսներում։ Չնայած պատմական ինքնատիպությանը, Փետրվարյան հեղափոխոթյունը հաստատեց լենինյան ստրատեգիական կուրսի, տակտիկական լոզունգների ճշտությունը։ Հեղափոխությունը ամբողջ աշխարհում հեղափոխական–ժողովրդավարական շարժման հզոր խթան հանդիսացավ։ Ռուսաստանի բանվորների և գյուղացիների կողմից ցարիզմին հասցված հարվածը ուղղված էր նաև կապիտալիզմի համաշխարհային սիստեմին։ Վերացնելով ցարական միապետությունը և կյանքի կոչելով Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների խորհուրդները՝ Փետրվարյան հեղափոխությունը անհրաժեշտ հասարակական քաղաքական նախադրյալներ ստեղծեց անցնելու հեղափոխության նոր՝ սոցիալիստ, փուլին։
Գրականություն
խմբագրել- Վլադիմիր Լենին, «Նամակներ հեռվից»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փետրվարյան հեղափոխություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 331)։ |