Չելկաշ

Մաքսիմ Գորկու ստեղծագործություն

Չելկաշ (ռուս.՝ Челкаш), Մաքսիմ Գորկու առաջին ստեղծագործությունը տպագրված «Ռուսական հարստություն» ամսագրում 1895 թվականին (№ 6) Վլադիմիր Կորոլենկոյի աջակցությամբ։ Գրվել է 1894 թվականի օգոստոսին Նիժնի Նովգորոդում։

Չելկաշ
ռուս.՝ Челкаш
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՄաքսիմ Գորկի
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1894
Հրատարակվել է1895
 Chelkash

Սյուժե խմբագրել

Պատմվածքը սկսվում է նավահանգստի նկարագրությամբ առավոտյան աշխատանքային ժամին։ Ավելի ուշ՝ ճաշի ժամին հայտնվում է Չելկաշը, գործազուրկ մաքսանենգը՝ ով փնտրում էր իր ընկերոջը Միշային, որի հետ միասին գողություն էր կատարում մի նոր գործի համար։ Պահակից իմանալով, որ Միշկան հիվանդանոցում է, Չելկաշը նստում է գինետան դռների մոտ և մտածում է ի՞նչ անել։ Այդ ժամանակ նա նկատում է մի լայնաթիկունք երիտասարդ տղայի Գավրիլա անունով։ Հերոսները ծանոթանում են։ Գավրիլը պատմում է, որ նավահանգիստ է եկել գումար աշխատելու և արդեն ժամանակն է ամուսնանալու։ Չելկաշը տղային ներկայանում է որպես ձկնորս և աշխատանք է առաջարկում։ Համաձայնվելուց հետո հերոսները ուղևորվում են պանդոկ։ Մութն ընկնելուն պես նստում են նավակը և հանգիստ, առանց ուշադրություն գրավելու, անցնում են աշխատանքի։ Չելկաշը անհետանում է իր հետ տանելով Գավրիլի անձնագիրը, որպեսզի նա չփախչի և վերադառնում է իր հետ բերելով ինչ-որ ծանր քառակուսի բան։ Մաքսանենգները շարունակում են իրենց ճանապարհը։ Լողալով բեռնանավի մոտ, որտեղ նրանց սպասում էին, բարձրանում են տախտակամած և քնում։ Անօրինական կատարված աշխատանքը Գավրիլին դժվարությամբ տրվեց, սակայն գիշերը վաստակած գումարը և նրա մեջ արթնացած ագահությունը ստիպում են մտածել հաջորդ նման փորձի մասին։ Չելկաշը առաջինը արթնանալով ստանում է վաստակած գումարը, արթնացնում է Գավրիլին և միասին, նստելով նավակը, գնում են ափ։ Հասնելով ափ, Գավրիլը նետվում է իր կառավարչի ոտքերի մոտ, խնդրում է նրան տալ ամբողջ հասույթը պատճառաբանելով, որ գումարն իրեն ավելին է անհրաժեշտ։ Չելկաշը լցված խղճահարությամբ և ատելությամբ իր ստրուկի ագահ հանդեպ, նետում է ամբողջ գումարը նրան։ Դրանից հետո Գավրիլը խոստովանում է, որ դեռ նավում նա ցանկացել է սպանել Չելկաշին և վերցնել բոլոր փողերը։ Վիրավորված Չելկաշը վերցնում է գումարը և գնում, Գավրիլը անմիջապես նրա գլխին քար է նետում և փախչում, բայց շուտով վերադառնում է։ Տեսնելով Չելկաշին կենդանի խնդրում է ներել։ Չելկաշը չի ներում, վերցնում է փողը գրպանից, թողնելով մի կտոր թուղթ, մնացածը տալիս Գավրիլին։ Գավրիլը գումարը ընդունում է ։ Հերոսները ցրվում են տարբեր կողմեր ընդմիշտ։

Ստեղծման պատմություն խմբագրել

1891 թվականին Մաքսիմ Գորկին Նիկոլաև քաղաքի հիվանդանոցն է ընկնում։ Այդ նույն հիվանդասենյակում է լինում նաև մի բոսյակ, որը գրողին պատմում է իր պատմությունը, և դա հանդիսանում է ստեղծագործության հիմք։ Պատմվածքը գրվել է 2 օր և անմիջապես տրվել Վ. Կորոլենկոյին[1]։

Հերոսներ խմբագրել

  • Չելկաշ - բոսյակ-մաքսանենգ, գլխավոր հերոս
  • Գավրիլա - գեղջուկ տղան է, ով ձգտում է վաստակել, գլխավոր հերոս
  • Սեմենիչ - մաքսային պահակ

Մեջբերումներ խմբագրել

  • «Այս երեխան նրա Չելկաշի համեմատ, համարձակվում է սիրել ազատությունը, որը չգիտի գները և որը նրան պետք չէ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тарасова А. А. Комментарии к рассказу
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չելկաշ» հոդվածին։