Սոչի (ռուս.՝ Сочи), առողջարանային քաղաք Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում՝ Արևմտյան Կովկասում՝ սևծովյան ափին։ Կովկասյան գլխավոր գագաթի հարավային լանջերին տեղակայված Կրասնայա Պոլյանա քաղաքատիպ ավանի, շրջակա գյուղերի հետ միասին Սոչի քաղաքը ձևավորում է մունիցիպալ կազմավորում քաղաք-բուժավայր Սոչին, որը ոչ պաշտոնապես կոչվում է նաև Մեծ Սոչի։ Սոչին հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ հանգստավայրային քաղաքը[1], կարևոր տրանսպորտային հանգույցը[2][3][4][5], ինչպես նաև Ռուսաստանի սևծովյան ափի խոշորագույն տնտեսական և մշակութային կենտրոնը[6][7]։

Քաղաք
Սոչի
ռուս.՝ Сочи
Դրոշ Զինանշան

Սոչին
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
Ներքին բաժանում4 վարչական շրջաններ
ՔաղաքապետԱնատոլի Պախոմով
Հիմնադրված էԱպրիլի 21|1838 թ.
Մակերես3502 կմ²
ԲԾՄ65 մետր
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն 341 902 մարդ (2010)
Խտություն1337, 1 մարդ/կմ²
Ագլոմերացիա415 087
Ազգային կազմռուսներ, հայեր, ուկրաինացիներ
Կրոնական կազմՈւղղափառ եկեղեցիներ,
Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՍոչեցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8622
Փոստային դասիչ354000-354999
Ավտոմոբիլային կոդ23, 93, 123
ՕԿԱՏՕ03426
Պաշտոնական կայքsochiadm.ru
Սոչի (Ռուսաստան)##
Սոչի (Ռուսաստան)
Սոչի (Կրասնոդարի երկրամաս)##
Սոչի (Կրասնոդարի երկրամաս)

Սոչի քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 368 011 մարդ (2013), իսկ քաղաքային ձևավորման՝ քաղաք-հանգստավայր Սոչիինը՝ 445 209 մարդ (2013)։ Բնակչության թվաքանակով Սոչին Հարավային ֆեդերալ շրջանում զբաղեցնում է 5-րդ տեղը Դոնի Ռոստովից (1 103 733), Վոլգոգրադից (1 018 790), Կրասնոդարից (784 048), Աստրախանից (527 345) հետո և 49-րդ տեղը Ռուսաստանում։ Սև ծովի քաղաքների շարքում բնակչության թվով Սոչին գրավում է 3-րդ տեղը՝ զիջելով Օդեսային և Սամսունին և մի փոքր գերազանցելով Սևաստոպոլին, Տրապիզոնին և Վարնային։

Սոչին նաև հանդիսանում է Ռուսաստանի և Եվրոպայի ամենաերկար քաղաքը[8][9][10][11]։

Սոչիի շրջան Ադլերում և Կրասնայա Պոլյանա գյուղում, որը գտնվում է Սև ծովից 39 կմ հեռու՝ լեռներում, անցկացվեցին XXII ձմեռային Օլիմպիական խաղերը. 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Սոչին մտավ օլիմպիական քաղաքների Համաշխարհային միավորման մեջ[12]։

Սոչիի հիմնադրման ամսաթիվն է 1838 թվականի ապրիլի 21-ը (հին տոմարով)։

Օլիմպիադայի նախապատրաստման ընթացքում քաղաքի և նրա ենթակառուցվածքների (Օլիմպիադայի հետ կապ չունեցող) զարգացման համար ծախսվել է 500 միլիարդ ռուբլի[13]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Քաղաքը տեղակայված է հյուսիսային լայնության 43 աստիճանում, այսինքն մոտավորապես Նիսի, Տորոնտոյի, Ալմա-Աթայի և Վլադիվոստոկի աշխարհագրական լայնության վրա։ Սոչի քաղաքի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 43°35′07″, արևելյան երկայնության 39°43′13″։

Հանգստավայրային կարևորագույն գործոններ, որոնք գրավում են հանգստացողներին, լողափերը, տաք կլիման, հանքային աղբյուրներն են։ Քաղաքի տարածքում գտնվող Արևմտյան Կովկասի կուսական կոլխիդյան անտառները (կենսոլորտի կովկասյան պետական արգելոց) մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ։

Կլիմա խմբագրել

Սոչին, ինչպես և Տուապսեից հարավ ընկած ռուսական ողջ սևծովյան հատվածը, գտնվում է խոնավ մերձարևադարձային գոտում (Cfa համաձայան Կյոպենի կլիմայի դասակարգման)[14], որը խիստ տարբերում է այս շրջանը ծովափի՝ ավելի հյուսիս՝ Անապայից Տուապսե, ընկած հատվածից, որտեղ տիրապետող է տիպիկ կիսաչոր միջերկրածովյան կլիման։ Սոչիի կլիմայի վրա նշանակալի ազդեցություն ունեն ծովը (ամռանը նա զովացնում է, ձմռանը՝ տաքացնում) և լեռները (պաշտպանում է հյուսիսային սառը քամիներից)։ Կլիման շատ խոնավ է, հատկապես ծովափնյա հատվածում, և Սոչիի եղանակից նկատվում է նաև հարևան Վրաստանում, ինչպես նաև ԱՄՆ հարավ-արևելքում (Միսիսիպի, Լուիզիանա, Ալաբամա, Ջորջիա նահանգներ)։ Առավելագույն տեղումներ բաժին է ընկնում ձմռանը, հիմնականում անձրևի, իսկ հազվադեպ՝ ձյան տեսքով։ Ձմռանը տաք է, ամռանը՝ շոգ և խոնավ։ Ծովին մոտ լինելու շնորհիվ ամառային բարձր ջերմաստիճանները կարգավորվում են դեպի իջեցում և բարենպաստ են բնության և մարդկանց համար։ Այսպիսի կլիման բարենպաստ է տարբեր տեսակի մերձարևադարձային և բարեխառն բույսերի համար։ Քանի որ Սոչին գտնվում է մերձարևադարձի հյուսիսային սահմանում, ձմռանն այստեղ հազվադեպ են սառցակալումներն ու ձյան տեղումները, իսկ Սոչիի քաղաքային սահմանում՝ ծովափին, դրանք հազվադեպ են և տևում են մեկից հինգ օր, իսկ որոշ տարիներ ընդհանրապես բացակայում են։ Սոչիում լինում է տևական ամառ (ապրիլի կեսերից հոկտեմբեր), բարեխառն աշուն (նոյեմբերից հունվար), կարճ ձմեռ (փետրվարից մարտի կեսերը) և կարճատև գարուն (մարտի կեսերից ապրիլի կեսերը)։

  • Միջին տարեկան ջերմաստիճանը - +14, 2 °C
  • Փետրվարի միջին ջերմաստիճանը - +6, 0 °C
  • Օգոստոսի միջին ջերմաստիճանը - +23, 6 °C
  • Քամու տարեկան միջին արագությունը - 2, 2 մ/վրկ
  • Օդի տարեկան միջին խոնավությունը - 74 %
  • Ամռանը ծովի ջրի ջերմաստիճանը հասնում է +28 °C
  • Տարեկան միջին տեղումների քանակը - 1703 մմ
  • Արևի լուսավորության տարեկան միջին քանակը - 2154.
  • Ամպամած օրերի քանակը - 66
  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սոչի
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 21,2 23,8 30,0 31,6 34,3 35,5 39,4 36,3 36,0 32,1 29,1 23,4 39,4
միջին առավելագույնը (°C) 9,6 9,9 12,2 16,6 20,6 24,6 27,4 27,9 24,7 20,4 15,3 11,8 18,4
միջին ջերմաստիճանը (°C) 6,1 6,0 8,2 12,1 16,0 20,2 23,2 23,6 20,0 15,8 11,1 8,1 14,2
միջին նվազագույնը (°C) 3,6 3,3 5,2 9,0 12,7 16,7 19,7 19,9 16,4 12,5 8,1 5,5 11,1
բացարձակ նվազագույնը (°C) −13,4 −12,6 −6,9 −5 3,0 7,1 12,6 10,4 2,7 −3,2 −5,4 −8,3 −13,4
տեղումների քանակը (մմ) 184 135 121 120 110 104 128 121 127 167 201 185 1703
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Ժամային գոտի խմբագրել

 
Սոչիի ժամային գոտին

Սոչին գտնվում է մի ժամային գոտում, որը միջազգային չափանիշով նշվում է ինչպես Moscow Time Zone (MSK)։ Միջազգային կոորդինացիոն ժամանակից՝ UTC, շեղումը կազմում է +4։00։

Պատմություն խմբագրել

 
1838 թ ապրիլի 13-ի ռուսական բանակի ճամբարը Սոչի գետի գետաբերանին։

Սոչիի շրջանը և նրան հարակից սևծովյան ափն ունեն հնագույն պատմություն, որի մասին վկայում են շրջանում գտնված հնագիտական պեղածոները։ Այստեղ իրենց հետքերն են թողել մինչանտիկյան ժամանակները, Անտիկ ժամանակաշրջանը, վաղ և ուշ միջնադարը, խորհրդային ու հետխորհրդային շրջանները։

Անվան ծագում խմբագրել

Կարծիք կա[15], որ «Սոչի» բառի («Սադշա» ձևով) առաջին գրավոր հիշատակումը եղել է 1641 թվականին և պատկանում է թուրք զորավար և ճանապարհորդ Էվլիյա Չելեբիին, ով անվանել է «Սոչի» ցեղը, որն ապրում է Ադլերի (բնագրում՝ Արտլարա) բարձր լեռներում։

 
- … Մենք գնում էինք դեպի արևմուտք՝ Արտ ցեղի բնակատեղին… Այս ցեղի բնակատեղին կոչվում էր Արտլար… Լեռների շուրջը՝ դեպի հարավ, գտնվում է Սադշա… Սադշայի շրջանը Սիդի Ահմեդ Փաշայի շրջանն է։ Հյուսիսային հատվածում գտնվող չերկեսական ցեղերի հետ առևտրային հարաբերությունների շնորհիվ նրանք հիանալի գիտեն չերկեսերեն և աբազերեն։ Նրանք յոթ հազար քաջ ու ամենակարող դյուզացուններ են։ Նրանց զայրույթից ու բարկությունից խուսափում են չերկեսներն ու աբազները։ Արտ ցեղի հետ խաղաղ հարաբերությունների պահպանման արդյունքում նրանք բերում են Արտլար ստրուկներ ու մոմ և վաճառում են…[15]
 

Սադշա, Սադչա, Սաչա, Սոչի … Սկզբնական ուբիխական բառի բազմաթիվ թարգմանությունների արդյունքում թուրքերեն, գերմաներեն, ռուսերեն տարբեր աղբյուրներում կան տարբեր տեսակետներ… Սիդի Ահմեդ փաշային պատկանող երկիր։ Սադշան գտնվում է լեռներում՝ Արտլարից հյուսիս, և կան շատ վկայություններ, որ միայն 19-րդ դարի սկզբին սադշաները կհայտնվեն Սոչի գետի ափին։ Իհարկե, սա նվաճում էր։ Հայտնի կովկասագետ Անատոլի Նեստերովիչ Գենկոն Էվլիա Չելեբիի գրառումների, ինչպես նաև Ջեյմս Ստանիսլավ Բելլյայի, Ուսլարի, Դիրրի և այլ հեղինակների նյութերի, «Սադշա լեզվի» լեզվաբանական վերլուծության հիման վրա եկավ այն եզրակացության, որ «18-րդ դարի կեսերին սադշաները խոսում էին ուբիխերեն», այնուհետև ծովափնյա ցեղերից շատերի մոտ գերազանցում էին աբխազերեն և ադիգերեն բառերը։ Էվլիա Չելեբին եղել է նաև ներկայիս Սոչիի կենտրոնում։ Տեղանքն անվանեց Սուջալար՝ «Սուջա ցեղի բնակավայր»։

Կովկասյան պատերազմի տարիներին ռուսական ամրապնդումը Սոչի գետի գետաբերանում (որոշ փաստաթղթերում Սոչի-պստա) անվանվում էր Ալեքսանդրիա, Նավագինսկոյե, Դախովսկոյե։ Ընդ որում, այս ընթացքում փաստաթղթերում պաշտոնական անվանման հետ մեկտեղ օգտագործվում էր զուգահեռ անվանումը՝ Սոչի (գետի և տեղանքի)։

Գոյություն ունի անվան վրացական ծագման վարկածը. վրաց.՝ სოჭი (սոճի) վրացերենից թարգմանաբար նշանակում է «եղևնի»[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сочи — самый крупный курорт России
  2. Подробнее о строительстве объектов Сочинского транспортного узла
  3. Сочинский морской торговый порт
  4. Аэропорт Сочи доверил поддержку 1С «Астерос Консалтинг»
  5. Новый вокзал в Адлере станет крупнейшим транспортным узлом Сочи
  6. «Экономика города Сочи». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  7. Официальный сайт Администрации города Сочи. Общая информация о Сочи
  8. Самый длинный город в мире
  9. Самый длинный город в России
  10. Самый длинный город в Европе
  11. Самому длинному городу в Европе — самый долгий этап в истории олимпийских эстафет
  12. «Сочи вошел во Всемирный союз олимпийских городов». Интерфакс. 2009 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  13. «Катализатор ненависти». // expert.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  14. [1] «World Map of Köppen—Geiger Climate Classification»
  15. 15,0 15,1 «Сочи // «Сочинский краевед»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  16. Джавахишвили, Иван, Вестник древней истории.- № 4.- М., 1939.- С.45.

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայքեր խմբագրել

Քաղաքի պատմությունը և լուսանկարներ խմբագրել