Գրախոսություն, ռեցենզիա (լատին․՝ recensio — քննում), գրական, գեղարվեստական և գիտական քննադատության ձևերից մեկը։ Քննադատական հոդված կամ փոքրիկ երկ, որը հակիրճ գնահատական է տալիս գեղարվեստական գրքին, նկարին, ներկայացմանը, քանդակին, կինոնկարին, գիտական ուսումնասիրությանը և այլն։ Հայերենում «Գրախոսություն» տերմինի փոխարեն օգտագործվում է նաև կարծիք հասկացությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 195
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրախոսություն» հոդվածին։