Շերվուդ Անդերսոն
Շերվուդ Անդերսոն (անգլ.՝ Sherwood Anderson, սեպտեմբերի 13, 1876[1][2][3][…], Քեմդեն, Պրեբլ, Օհայո, ԱՄՆ[2] - մարտի 8, 1941[4][1][2][…], Կոլոն, Պանամա[4][2]), ամերիկացի արձակագիր, նովելիստ։
Շերվուդ Անդերսոն անգլ.՝ Sherwood Anderson | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1876[1][2][3][…] |
Ծննդավայր | Քեմդեն, Պրեբլ, Օհայո, ԱՄՆ[2] |
Վախճանվել է | մարտի 8, 1941[4][1][2][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Կոլոն, Պանամա[4][2] |
Գերեզման | Round Hill Cemetery[5] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, վիպասան և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Wittenberg University? |
Ժանրեր | ինքնակենսագրություն[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Ուայնսբուրգ, Օհայո |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Eleanor Gladys Copenhaver? և Tennessee Mitchell Anderson? |
Շերվուդ Անդերսոն Վիքիդարանում | |
Sherwood Anderson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է փոկագործի ընտանիքում, տան յոթ երեխաներից երրորդն էր։ 1883 թվականին ընտանիքը տեղափոխվել է Քլայդ, Օհայո նահանգ։ Այդ քաղաքը հետագայում դարձել է Ուայնսբուրգ քաղաքի նախատիպը Անդերսոնի համանուն ստեղծագործության մեջ։ Չի ստացել միջնակարգ կրթություն, քանի որ թողել է դպրոցը և փոխել բազմաթիվ տարբեր գործեր, որպեսզի հոր մահից հետո կարողա պահել ընտանիքը։ Մոր մահից (1895) մոտավորապես մեկ տարի անց տեղափոխվել է Չիկագո, սակայն շուտով բանակ է զորակոչվել և գնացել Կուբա (Իսպանա-ամերիկյան պատերազմ)։ Վերադառնալուց հետո (1900 թվականից հետո) մեկ տարի ուսանել է Սփրինգֆիլդի (Օհայո նահանգ) Վիտենբերգյան քոլեջում, ապա վերադարձել է Չիկագո։ Սկսել է գրել էսսեներ և պատմվածքներ։
1904 թվականին ամուսնացել է Կորնելիա Լեյնի հետ, տեղափոխվել Քլիվլենդ, որտեղ դարձել է փոստային ընկերության ղեկավար, ապա բացել է սեփական բիզնեսը Էլիրիիում, Օհայո նահանգ։ 1910 թվականին սկսել է գրել վեպեր, սակայն 1912 թվականին ծանր նյարդային խանգարում է ունեցել, որից հետո վերադարձել է Չիկագո։ 1916 թվականին ամուսնալուծվել է (առաջին ամուսնությունից ունենալով երեք երեխա), այդ նույն տարում ամուսնացել է քանդակագործ Թենեսի Միտչելի հետ, իսկ 1924 թվականին՝ գրախանութի կառավարիչ Էլիզաբեթ Պրոլի հետ և բնակություն հաստատել Նոր Օռլեանում, որտեղ ծանոթացել է իր կնոջ աշխատողի՝ Ուիլյամ Ֆոլքների հետ։ 1929 թվականին բաժանվել է և այս կնոջից, ամուսնացել չորրորդ անգամ 1933 թվականին Էլինոր Կոուպերհեյվերի հետ։
1921 և 1927 թվականներին ճանապարհորդել է Եվրոպայում։ 1926 թվականին Վիրջինիա նահանգի Մերիոնի քաղաքի մոտ ագարակ է գնել, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջը։ 1941 թվականին կնոջ հետ ուղևորվել է ճանապարհորդելու Հարավային Ամերիկայում, սակայն նավի վրա հիվանդացել է և մահացել որովայնամզի բորբոքումից Պանամայի ջրանցքի շրջակայքում։ Թաղվել է Մերիոնի գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
խմբագրելԱրձակ գործերի ընտրանի
խմբագրել- Windy McPherson's Son (1916, վեպ)
- Marching Men (1917, վեպ)
- Mid-American Chants (1918)
- Winesburg, Ohio (1919)
- Poor White (1920, վեպ)
- The Triumph of the Egg (1921)
- Horses and Men (1923)
- Many Marriages (1923, վեպ)
- A Story Teller's Story (1924, ինքնակենսագրություն)
- Dark Laughter (1925, վեպ)
- Tar։ A Midwest Childhood (1926, ինքնակենսագրություն)
- Beyond Desire (1932, վեպ)
- Sherwood Anderson՝s Memoirs (1942, հուշեր, ետմահու)
Այլ աշխատանքներ
խմբագրել- Sherwood Anderson/Gertrude Stein։ correspondence and personal essays/ Ed. by Ray Lewis White. Chapel Hill։ University of North Carolina Press, 1972
- Selected letters/ Ed. by Charles E Modlin. Knoxville։ University of Tennessee Press, 1984
- The Sherwood Anderson diaries, 1936—1941/ Ed. by Hilbert H Campbell. Athens։ University of Georgia Press, 1987
- Early writings/ Ed. by Ray Lewis White. Kent։ Kent State UP, 1989
- American spring song։ the selected poems of Sherwood Anderson/ Ed. by Stuart Downs. Kent։ Kent State UP, 2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 91. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Андерсон Шервуд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թենդի
- «Կործանված վեպ» ստեղծագործության հայերեն աուդիոտարբերակը
- «Դարչնագույն բաճկոնով մարդը» ստեղծագործության հայերեն աուդիոտարբերակը
- «Արբեցում» ստեղծագործության հայերեն աուդիոտարբերակը
- «Ուսուցչուհին» ստեղծագործության հայերեն աուդիոտարբերակը
- «Մայրը» ստեղծագործության հայերեն աուդիոտարբերակը
- Շերվուդ Անդերսոնը գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերվուդ Անդերսոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերվուդ Անդերսոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 390)։ |