Շուշանիկ Մանուչարյանց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյանց (այլ կիրառումներ)
Շուշանիկ Մկրտչի Մանուչարյանց (ծնվել է 1889 թվականին Ստավրոպոլում - մահացել 1969 թվականին Մոսկվայում), խորհրդային կուսակցական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Շուշանիկ Մանուչարյանց | |
---|---|
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1969 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Ավարտել է Պետերբուրգի կանանց բարձրագույն (Բեստուժեյան) դասընթացները։ 1917 թվականին ղեկավարել է հեղափոխական պետրոգրադի հեռագրական գործակալության գրական բյուրոն։ 1918 թվականին աշխատել է Համառուսաստանյան Կենտգործկոմի հրատարակչությունում, այնուհետև՝ Պետհրատում։ 1920-24 թվականներին եղել է Վլադիմիր Լենինի, իսկ այնուհետև, մինչև 1930 թվականը, Նադեժդա Կրուպսկայա յի գրադարանավարը[1]։ 1930-35 թվականներին 17, ՀՍՀ VII հատոր աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող։ Պարբերական մամուլում բազմիցս հանդես է եկել Վ. Ի. Լենինին նվիրված հուշերով։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Sputnik։ «Լենինն ու Շուշանիկ տատը. դերասան Մանուչարովը բացահայտել է ընտանեկան գաղտնիքները»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2019-07-14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 257)։ |