Խուզարկություն
Խուզարկություն, քրեական դատավարությունում քննչական գործողություն, որի ժամանակ հարկադիր զննվում են բնակարաններ, տեղամասեր, մարդկանց մարմինն ու հագուստը՝ հանցագործության գործիքներ, առարկաներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված արժեքներ, գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ ու փաստաթղթեր, ինչպես նաև հետախուզվող անձանց և բռնագրավման կամ քաղաքացիական հայցի կարգով գանձման ենթակա գույք հայտնաբերելու նպատակով։
Խուզարկությունը կատարվում է քննիչի կամ հետաքննություն կատարող անձի պատճառաբանված որոշմամբ՝ դատախազի սանկցիայից հետո։ Խուզարկությանը պարտադիր ներկա են լինում ընթերականեր, հայտնաբերված բոլոր առարկաներն ու փաստաթղթերը ներկայացվում են ներկաներին, նրանց մանրամասների և խուզարկության տեղի մասին կազմվում է արձանագրություն, որի պատճենը հանձնվում է խուզարկվողին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 98)։ |