Բացել գլխավոր ցանկը
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկի (ռուս.՝ Феликс Эдмундович Дзержинский, լեհ.՝ Feliks Dzierżyński [ˈfɛliks dʑerˈʐɨɲski], օգոստոսի 30, (սեպտեմբերի 11), 1877, Զերժինովո կալվածք (ներկայումս Մինսկի մարզի Մաոլբցիի շրջանում) - հուլիսի 20, 1926, Մոսկվա), լեհ խորհրդային պետական և կուսակցական գործիչ, հեղափոխական շարժման ակտիվ մասնակից։

Ֆելիքս Ձիրժինսկի
Feliks Dzierżyński
RIAN archive 6464 Dzerzhinsky.jpg
Ձիրժինսկին 1918 թվականին
Դրոշ
ՀԱԿ-ի Ներկայացուցիչ
դեկտեմբերի 20, 1917 - հուլիսի 8, 1918
Հաջորդող Յակով Քրիստափորիչ Պետերս
օգոստոսի 22, 1918 - մարտի 1, 1922
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ, Social Democracy of the Kingdom of Poland and Lithuania?, Լիտվայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հեղափոխական
Ազգություն ռուս
Դավանանք կաթոլիկություն և չդավանող կաթոլիկ
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1877
Ծննդավայր Մինսկի մարզ, Մոլբցիի շրջան
Վախճանի օր հուլիսի 20, 1926
Վախճանի վայր Ռուսաստան Մոսկվա
Գերեզման Կրեմլի պատի պանթեոն
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Դինաստիա Дзержинские?
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն[1][2], Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg ՌԽՖՍՀ և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ[3]
Հայր Էդմունդ Իոսվիչ Ձերժինսկի
Մայր Ելենա Իգնատևնա Յանուշևսկի
Ամուսին Սոֆիա Մուշկատ Սիգիզմունդովա
Զավակներ Յան
 
Պարգևներ

Order of Red Banner ribbon bar.png

GPU 5th anniversary emblem.png

ԿենսագրությունԽմբագրել

  • 1895 թվականին մտել է Լիտվական խորհրդային դումայի կազմակերպության (Վիլնո) մեջ՝ հարելով նրա ձախ թևին։ 1896 թվականին, հեռանալով գիմնազիայից, դարձել է պրոֆեսիոնալ հեղափոխական։ 1897 թվականին հեղափոխական աշխատանք է ծավալել Կաունասում (Կովնո), լեհերեն հրատարակել է «Կովենսկի ռաբոչի» անլեգալ թերթը։
  • 1897 թվականի հուլիսին ձերբակալվել և 1898 թվականի օգոստոսին 3 տարով աքսորվել է Վյատկայի նահանգ։
  • 1899 թվականի օգոստոսին փախել է աքսորից և Վարշավայում մասնակցել խորհրդային դումայի կազմակերպության վերականգնմանը։
  • 1900 թվականի հունվարին դարձյալ ձերբակալվել և 1902 թվականի հունվարին 5 տարով աքսորվել է Վիլյույսկ, բայց հիվանդության պատճառով թողնվել է Վերխոլենսկում։
  • 1902 թվականի հունիսին փախել է և վերադարձել Վարշավա։ Լեհաստանի թագավորության և Լիտվայի սոցիալ-դեմոկրատիայի (ԼԹ և ԼՍԴ) 4-րդ համագումարում (Բեռլին, 1903) ընտրվել է նրա գլխավոր վարչության անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը։

Իբրե ԼԹ և ԼՄԴ գլխավոր վարչության անդամ գլխավորել է 1905 թվականի մայիսմեկյան ցույցը Վարշավայում։

ԱշխատանքԽմբագրել

Աշխատել է ՌՄԴԲԿ վարշավայի ռազմահեղափոխական կազմակերպությունում։

  • 1905 թվականի հուլիսին վարշավայի կուսկոնֆերանսում ձերբակալվել և բանտարկվել է Վարշավայի միջնաբերդում։ Հոկտեմբերին ազատվել է ներումով։ Եղել է ՌԱԴԲԿ 4-րդ (միավորիչ) համագումարի (1906) պատգամավոր, որտեղ առաջին անգամ հանդիպել է Վ. Ի. Լենինին։ Մտել է ՌՍԴԲԿ Կենտրոնական օրգանի խմբագրության մեջ՝ որպես ԼԹ և ԼԱԴ թվականի ներկայացուցիչ։
  • 1906 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում, Վարշավայում։ Մասնակցել է ՌՍԴԲԿ 2-րդ (1-րդ Համառուսաստանյան) կոնֆերանսին։
  • 1906 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է։ ՌՍԴԲԿ 5-րդ համագումարում (1907), հեռակա կարգով, ընտըրվել է Կենտկոմի կազմի մեջ։
  • 1907 թվականի մայիսին բանտից ազատվել է, սակայն 1908 թվականի ապրիլին կրկին ձերբակալվել ե 1909 թվականի օգոստոսին աքսորվել է Սիբիր՝ մշտական բնակության։
  • 1909 թվականի վերջին փախել է արտասահման (Բեռլին
  • 1910 թվականի հունվարին կուսակցությունը Ձերժինսկիին ուղարկել է Կապրի կղզի՝ բուժման, որտեղից 1910 թվականի մարտին վերադարձել է Կրակով։ 1910 դեկտեմբերին աշխատել է Վարշավայի, Չենստոխովի, Դոմբրովյան շրշանի կուսկազմակերպություններում։
  • 1911 թվականին մասնակցել է Փարիզում Վ. Ի. Լենինի կողմից հրավիրված արտասահմանում ապրող ՌՍԴԲԿ Կենտկոմի անդամների խորհըրդակցությանը։
  • 1912 թվականի սեպտեմբերին դարձյալ ձերբակալվել և բանտարկվել է Վարշավայի միշնաբերդում։
  • 1914 թվականի ապրիլին դատապարտվել է 3 տարով, 1916 թվականին՝ 6 տարվա տաժանակրության։

Փետրվարյան հեղափոխության շնորհիվ Ձերժինսկին ազատվել է Մոսկվայի «Բուտիրսկայա» բանտից և անմիջապես անցել ակտիվ կուսակցական գործունեության։ Եղել է Մոսկվայի քաղաքային կուսակցական 1-ին կոնֆերանսի (1917 թվականի ապրիլ), ՌՍԴԲ(բ) կ 7-րդ (Ապրիլյան) կոնֆերանսի և ՌԱԴԲ(բ) կ 6-րդ համագումարի պատգամավոր, որտեղ ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ 1917 թվականի հոկտեմբերի 16 (29)-ին ՌՄԴԲ(բ) կ ԿԿ ընդլայնված նիստում ընտրվել է ռազմահեղափոխական կուսակցական կենտրոնի կազմում՝ զինված ապստամբությունը ղեկավարելու համար, իսկ Պետրոգրադի խորհրդի կողմից՝ ՌՀԿ կազմում։

ՊաշտոններԽմբագրել

Հոկտեմբերյան զինված ապստամբության կազմակերպիչներից է, ղեկավարել է կապը Սմոլնիի և ապստամբական ջոկատների միջե։ Խորհուրդների Համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր էր. ընտրվել է ԿԴԿ թվականի և նրա նախագահության անդամ։ 1917 թվականի դեկտեմբերի 7(20)-ին, Լենինի առաջարկությամբ, նշանակվել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ՎՉԿ) նախագահ, որտեղ մեծ գործունեություն է ծավալել հակախորհրդային դավադրությունների և խռովությունների բացահայտման ու ջախջախման գործում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին կատարել է կուսակցության Կենտկոմի և խորհրդային կառավարության մի շարք պատասխանատու հանձնարարություններ։

1921 թվականի հունվարի 27-ից ՀամԿԴԿ-ին կից՝ երեխաների կյանքը բարելավող հանձնաժողովի նախագահն էր, որտեղ հսկայական աշխատանք է կատարել խորհրդային ու համաճարակից միլիոնավոր անապաստան երեխաների փրկության համար։ 1921 թվականի ապրիլի 14-ից՝ հաղորդակցության ճանապարհների ժողկոմ, մնալով ՎՉԿ նախագահ և ներքին գործերի ժողկոմ։

1924 թվականի փետրվարի 2-ից՝ ԽՍՀՄ «ԺՏԲՒ» նախագահ, մնալով ԽՍՀՄ ԺԿՍ-ին կից Միացյալ պետքաղվարչության նախագահ։ Ձերժինսկին եղել է կուսակցության 8-րդ, 10-14-րդ համագումարների պատգամավոր, 7-14-րդ համագումարներում ընտրվել է ԿԿ անդամ, 1920 թվականի ապրիլից՝ ՌԿ(բ) կ ԿԿ կազմբյուրոյի, 1924 թվականի հունիսից՝ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։ Համառուսաստանյան և ԽՍՀՄ ԿԴԿ անդամ էր։

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

ՖիլատելիայումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 701