Ճայը (պիես)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճայը (այլ կիրառումներ)
Ճայը (ռուս.՝ Чайка), Անտոն Պավլովիչ Չեխովի պիեսներից, չորս գործողությամբ, գրված 1895-1896 թվականներին և առաջին անգամ հրատարակվել է «Ռուսական միտք» ամսագրի 12-րդ համարում 1896 թվականին։ Պրեմիերան կայացել է 1896 թվականի հոկտեմբերի 17-ին։
Ճայը ռուս.՝ Чайка | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1895 |
Առաջին ներկայացում | հոկտեմբերի 17, 1896 |
Առաջին ներկայացման վայր | Ալեքսանդրինյան թատրոն |
Կերպարներ | Իրինա Նիկոլաևնա Արկադինա, Կոնստանտին Գավրիլովիչ Տրեպլյով, Պյոտր Նիկոլաևիչ Սորին, Եվգենի Դորն, Բորիս Ալեքսեևիչ Տրիգորին, Նինա Միխայովնա Զարեչնայա, Իլյա Աֆանասևիչ Շամրաև, Պոլինա Անդրեևնա, Մաշա, Սեմյոն Սեմյոնովիչ Մեդվեդենկո և Yakov? |
Հրատարակվել է | 1896 |
Seagull (Chekhov) |
Գործող անձինք
խմբագրել- Իրինա Նիկոլաևնա Արկադինա, ամուսնու ազգանունով՝ Տրեպլևա, դերասանուհի
- Կոնստանտին Գավրիլովիչ Տրեպլև, նրա որդին
- Պյոտր Նիկոլաևիչ Սորին, նրա եղբայրը
- Նինա Միխաիլովնա Զարեչնայա, երիտասարդ աղջիկ, հարուստ կալվածատիրոջ դուստրը
- Իլյա Աֆանասեևնա, նրա կինը, թոշակի անցած պորուչիկ, Սորինի մոտ որպես կառավարիչ
- Պոլինա Անդրեևնա, նրա կինը
- Մաշա, նրա դուստրը
- Բորիս Ալեկսեևիչ Տրիգորին, արձակագիր
- Եվգենի Սերգեևիչ Դորն, բժիշկ
- Սեմյոն Սեմյոնավիչ Մեդվեդենկո, ուսուցիչ
- Յակով, աշխատող
- Խոհարար
- Սպասուհի
Սյուժե
խմբագրելԳործողություն առաջին
խմբագրելԳործողությունը տեղի է ունենում Պետրա Նիկոլաևիչ Սորինի կալվածքում, որտեղ պետական խորհրդականը ապրում էր իր քրոջ որդու՝ Կոնստանտին Տրեպլևի հետ։ Նրա քույրը՝ հայտնի դերասանուհի Իրինա Նիկոլաևնա Արկադինան, հյուրընկալվում է նրանց տանը իր սիրեցյալի հետ միասին, որը ավելի շատ հայտնի էր որպես արձակագիր Տրիգորին։ Տրեպլևը հետաքրքրվում էր նաև գրական գործունեությամբ։ Կալվածքի բնակիչներին պատրաստվում է ներկայացնել իր պիեսը։ Այդտեղ միակ գլխավոր հերոսուհու դերում պետք է խաղար Նինա Զարեչնայան՝ հարուստ կալվածատերերի դուստրը։ Նա երազում է բեմի մասին և գերված էր թատրոնով, որը հարիր չէր իր խավին պատկանող աղջիկներին, ծնողները դեմ էին այդ ամենին։ Նինային սիրահարված Կոստանտինը այգում ստեղծում է նրա համար «թատրոն»։ Հանդիասատեսի շարքում էր Սորինի կալվածքի կառավարիչը՝ պորուչիկ Շամրաևը, նրա կինը՝ Պոլինա Անդրեևնան և նրա դուստրը՝ Մաշան, այդ թվում նաև բժիշկ Դորնը։ Հյուրերի թվում էր նաև Մեդվեդենկոն, որը անպատասխան սիրում էր Մաշային։ Նա նախանձում էր Տրեպլևին և Նինային, որոնք սիրում էին միմյանց, փորձում է բացատրել Մաշային, սակայն աղջիկը, որը միշտ սև էր հագնում՝ որպես իր կյանքի ողբերգության նշան, չի կարողանում փոխադարձ պատասխանել, քանի որ վաղուց սիրում էր Կոնստանտինին։ Վերջապես գալիս է Զարեչնայան։ Նա ամբողջովին սպիտակ հագած ներկայացնում է մի տեքստ՝ դեկադենտական ոճով. «Մարդիկ, առյուծները, արծիվները, կաքավները, եղջերավոր եղնիկները, սագերը, սարդերը...»։ Տեքստը տարօրինակ էր, հանդիսատեսի մեծամասնության մոտ առաջացրեց տարակուսանք, իսկ Արկադինայի մոտ՝ բողոք։ Նա այդ ներկայացման մեջ տեսնում է, թե «ինչպես պետք է գրել և ինչպես պետք է խաղալ»։ Դիտողություններից զայրացած Կոնստանտինը դադարեցնում է ներկայացումը։ Նինան նրա հետևից չի գնում, մնում է հանդիսատեսի հետ և հաճույքով լսում է իր հասցեին ուղղված հաճոյախոսությունները՝ հատկապես Տրիգորինի կողմից։
Գործողություն երկրորդ
խմբագրելԱյդ նույն կալվածքը երկու օր անց։
Կրոկետի հրապարակում Դորնը բարձրաձայն կարդում էր Արկադինայի և Մաշայի համար։ Տրիգորինը խանդավառությամբ լողարանում ձուկ էր որսում։ Սորինի կնքվելու կապակցությամբ գալիս է Նինան։ Հետևելով կալվածքի կյանքին՝ նա զարմանում է, թե ինչու են հայտնի մարդիկ կենցաղում տարբերվում սովորական մարդկանցից։ Հայտնի դերասանուհին վհատվում է և լաց է լինում մանրուքների պատճառով, իսկ հայտնի գրողը, որի մասին գրում էին բոլոր թերթերում, ամբողջ օրը ձուկ է որսում և ուրախանում, երբ բռնում է երկու թեփուղ։ Տրիգորինին սիրահարվելով, նա ամբողջությամբ սառել էր Տրեպլևի հանդեպ և նրանից խուսափում էր։ Կոնստանտինը այդ փոփոխությունը կապում է իր պիեսի ձախողման հետ։ Կանայք անհաջողությունը չեն ներում։ Նա Նինայի մոտ է բերում սպանված ճային և խոստանում է, որ շուտով նույն կերպ սպանելու է իրեն, սակայն Նինայի մոտ Տրեպլևի խոստումները զայրույթ են առաջացնում։ Այժմ նրա կուռքը Տրիգորինն է, ով գրում է հասարակ արձակ ստեղծագործություններ և նրան արդեն դուր չի գալիս Կոնստանտինի պահվածքը, ով իր զգացմունքները և մտքերը արտահայտում էր նշաններով՝ ճայը նրա հերթական անհասկանալի խորհրդանիշներից էր։ Կոնստանտինը փորձում է բացատրություն տալ, սակայն տեսնելով Տրիգորինին, հեռանում է՝ թողնելով Նինային մեն-մենակ արձակագրի հետ։ Տրիգորինը ցանկանում է իմանալ, թե ինչով է ապրում և ինչ հայացքներ ունի աշխարհի հանդեպ 18-ամյա աղջիկը։ Նինայի համար, ով երազում էր փառքի մասին, շատ ավելի հետաքրքիր էր, թե ինչպես են ապրում հայտնի մարդիկ։ Նինային թվում էր, որ հանուն փառքի նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ։ Սակայն Տրիգորինը իր փառքը ոչ մի կերպ չի զգում, նա միշտ ձգտում է մեծ պարտականությամբ գրել և իր հաջողությունը համարում է չափազանցված։ Ինչ էլ որ նա գրում էր, արդյունքում գովասանքների էր արժանանում ՝ «հաճելի է, տաղանդավոր է »։ Տեսնելով Տրեպլևի սպանված ճային, Տրիգորինը իր նոթատետրում գրի է առնում պատմության սյուժե՝ մի աղջկա մասին, ով ապրել է լճի ափին, երջանիկ և ազատ՝ ինչպես ճայը։ «Բայց պատահմամբ գալիս է մի մարդ, տեսնում է և չիմանալով ինչ անել՝ ոչնչացնում է նրան, ինչպես այս ճային»։
Գործողություն երրորդ
խմբագրելԱնցավ մեկ շաբաթ։
Կոնստանտինը փորձում է ինքնասպան լինել, բայց անհաջող։ Արկադինան կարծում է, որ Կոնստանտինին ինքնասպանության դրդել է խանդը, և պատրաստվում է մեկնել Մոսկվա։ Որքան շուտ նա Տրիգորինին հեոացնի, այնքան լավ կլինի բոլորի համար։ Սորինը իր հերթին գտնում է, որ անապատասխան սերը Կոնստանտինի դժբախտությունների միակ պատճառը չէ։ «Խելացի, երիտասարդ մարդը ապրում է գյուղում՝ խուլ տեղ, առանց փողի, առանց դիրքի և առանց ապագայի։ Ոչ մի պարապմունքներ։ Ամաչում է և վախենում իր անգործությունից։ Նրան թվում է, որ նա տանը ավելորդ է, ձրիակերի նման է ապրում»։ Սորինը խնդրում է քրոջը Կոնստանտինին տալ գումար, որպեսզի նա «մարդավայել» հագնվի և մեկնի արտասահման։ Սակայն եղբոր համար Արկադինան գումար չուներ։ Տրիգորինի և Արկադինայի հետևից որոշում է մեկնել Նինան, որպեսզի ընդունվի թատերական։ Նա Տրիգորինին նվիրում է մեդալիոն, որի վրա փորագրված է նրա գրքից մի քանի տող։ Բացելով գրքի նշված էջը Տրիգորինը կարդում է. «Եթե քեզ երբևէ անհրաժեշտ է իմ կյանքը, ապա արի և վերցրու այն»։ Նա ուզում է մնալ կալվածքում, նրան թվում է, որ դա այն նույն զգացմունքն է, որ նա փնտրում էր ամբողջ կյանքում։ Ամենայն անկեղծությամբ Տրիգորինը պատմում է իր հարաբերությունների մասին Արկադինային և խնդրում է թողնել իրեն։ Սակայն Արկադինան լրջորեն չի հավատում նրա ասածներին և նա համոզում է Տրիգորինին հրաժարվել Նինայից։ Սակայն մեկնելուց առաջ նա հանդիպում է Նինային և պայմանավորվում է նրա հետ գաղտնի հանդիպել Մոսկվայում։
Մաշան, որոշելով վերջ տալ Տրեպլևի հանդեպ անպատասխան սիրուն, որոշում է ամուսնանալ Մեդվեդենկոյի հետ։
Գործողություն չորրորդ
խմբագրելԱնցավ երկու տարի։
Սորինը արդեն 62 տարեկան էր, նա շատ հիվանդ էր, բայց նախկինի պես՝ կյանքով լեցուն։ Մեդվեդենկոն և Մաշան վաղուց ամուսնացել են և երեխա ունեն։ Սակայն ո՛չ երջանկություն, ո՛չ էլ հասարակ բարեկեցություն չկար նրանց ամուսնության մեջ։ Մաշան դեռ սիրում էր Կոնստանտինին և ժամանակի մեծ մասը անցկացնում էր Սորինի կալվածքում՝ մոռանալով ամուսնու և երեխայի մասին։ Կոնստանտինը առաջվա նման զբաղված է գրական գործունեությամբ՝ պիեսներ այլևս չի գրում, սակայն նրա ստեղծագործությունները հրապարակվում են մայրաքաղաքի ամսագրերում։ Նա Դորնին պատմում է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Նինայի հետ Մոսկվա մեկնելուց հետո։ Տրիգորինի հետ կապի արդյունքում նա ունեցավ երեխա, որը շուտով մահացավ։ Տրիգորինը հիասթափվեց նրանից և վերադարձավ Արկադինայի մոտ։ Նինայի մոտ ամեն ինչ ավելի վատ դասավորվեց, նա շատ էր խաղում, բայց շատ «կոպիտ, անճաշակ ու վատ երգելով»։ Նա Տրեպլևին նամակներ է գրել, սակայն երբեք չի դժգոհել։ Նամակներում ստորագրում էր որպես ճայ։ Ծնողները նրան չեն ուզում տեսնել և նույնիսկ տանը մոտ չեն թողնում։ Հերթական անգամ կալվածք են այցելում Արկադինան և Տրիգորինը։ Նա Կոնստանտինին բերում է ամսագիր, որտեղ հրապարակված են իր սևական վիպակը և Տրեպլևի պատմվածքը։ Տրիգորինը դրանով չի հետաքրքրվում։ Կոնստանտինը դժգոհ է այն ամենից, ինչ գրում է։ Ժամանակին նա երազում էր նոր կերպարներ, այժմ իր գրվածքներում գտնում է շատ դրոշմներ և ձևականություններ։ «Ավելի ուշ նա Նինային ասում է, թե ինչ էլ որ գրում եմ, այդ ամենը հին է, մռայլ է»։ Հարևան սենյակում կալվածքի բնակիչները խաղում են լոտո։ Կոնստանտինի մոտ հանկարծակի գալիս է Նինան՝ ամբողջովին հոգնած, հիասթափված։ Կոնստանտինը նախկինի պես սիրում է Նինային. «Ես կանչում եմ ձեզ, համբուրում եմ այն հողը, որի վրայով դուք քայլում եք, որտեղ էլ որ ես նայում եմ ամենուրեք պատկերացնում եմ ձեր դեմքը…»։ Նինան նրան չի լսում, հարևան սենյակից լսվեց Տրիգորինի ձայնը, որին նա ավելի ուժգին է սիրում, քան նախկինում։ Նա դեռ անգիր հիշում է Կոնստանտինի տապալված պիեսը՝ այդ միամիտ տեքստը ընդմիշտ կապվեց նրա երջանիկ կյանքի հետ։ Վաղը նա կմեկնի Ելեց՝ թատրոնում խաղալու։ Ստիպված պետք է գնար երրորդ կարգով՝ «տղամարդկանց» հետ։ Իսկ Ելեցում կրթված վաճառականները հաճոյախոսություններ կանեն։ «Կյանքը կոպիտ է»։ Կոնստանտինը Նինային իզուր է խնդրում իր հետ գնալ։ Նա մենակ է գնում և հրաժեշտին Տրեպլևին հրավիրում է նայել իրեն, երբ նա դառնա ճանաչված դերասանուհի։
Մնալով մենակ Տրեպլևը պատռում է իր բոլոր ձեռագրերը։ Հարևան սենյակում, որտեղ լոտո էին խաղում, լսվում է մի ձայն, որը շատ նման էր կրակոցի։ Դորնը ասում էր, որ դա ամենայն հավանականությամբ պայթել էր դեղատուփի սրվակով եթերայուղը։ Նա սենյակից դուրս է գալիս և վերադառնալով խնդրում է Տրիգորինին որևէ տեղ տանել Իրինա Նիկոլաևնային։ «Բանն այն է, որ Կոնստանտին Գավրիլովիչը ինքնասպան է եղել»։
Հայտնի ներկայացումներ
խմբագրել- 1896, Ալեքսանդրինսկի թատրոն, ռեժիսոր Եվտիհի Կարպով, գլխավոր դերերում Սորին՝ Վլադիմիր Դավիդով, Նինա Զարեչնայա՝ Վերա Կոմիսարժևսկայա, Տրիգորին՝ Նիկոլայ Սազոնով, Շամրաև՝ Կոնստանտին Վարլամով, Պոլինա Անդրեևնա՝ Անտոնինա Աբարինովա։ Պրեմիերան կայացել է հոկտեմբերի 17-ին։
- 1896, Ա. Չեխովի անվան Տագանրոգի դրամատիկական թատրոն[1]
- 1896, Նիկոլայ Սոլովցովի թատրոն (Կիև)
- 1896, դրամատիկ դերասաների թատրոն (Յարոսլավլ, 1900 թվական)
- 1898, Մոսկվայի Գեղարվեստա-հանրամատչելի թատրոն, բեմադրությունը՝ Կոնստանտին Ստանիսլավսկու և Վլադիմիր Նեմիրովիչա-Դանչենկո։ Գլխավոր դերերում Արկադինա՝ Օլգա Կնիպեր-Չեխովա, Տրեպլև՝ Վսևոլոդ Մեյերխոլդ, Սորին՝ Վասիլի Լուժսկի, Նինա՝ Մարիա Ռոկսանովա, Շամրաև՝ Ալեքսանդր Արտյոմ, Պոլինա Անդրեևնա՝ Եվգենիա Ռաևսկայա, Մաշա՝ Մարիա Լիլինա, Տրիգորին՝ Կոնստանտին Ստանիսլավսկի, Դորն՝ Ակեքսանդր Վիշնևսկի։ Պրեմիերան կայացել է դեկտեմբերի 17(29)-ին։
- 1901, դրամատիկ թատերախումբ Վերա Կոմիսարժևսկայայի և Վասիլի Դալմատովի գլխավորությամբ
- 1902, Ալեքսանդրինսկի թատրոն
- 1905, Վերա Կոմիսարժևսկայայի անվան դրամատիկական թատրոն
- 1944, Մոսկվայի կամերային թատրոն
- 1945, Մոսկվայի մարզային խորհրդի անվան թատրոն
- 1954, Պուշկինի անվան Լենինգրադի թատրոն։ Ռեժիսոր Լեոնիդ Վիվյեն
- 1954, Վախթանգովի թատրոն
- 1954, Կ. Ստանիսլավսկու անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն
- 1954, Ա. Չեխովի անվան Տագանրոգի դրամատիկական թատրոն
- 1960, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, ռեժիսորներ Վիկտոր Ստանիցին և Իոսիֆ Ռաևսկի
- 1966, Լենկոմ թատրոն
- 1968, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, ռեժիսոր Բորիս Լիվանով
Թարգմանություններ օտար լեզվով
խմբագրելՉեխովի կյանքի տարիներին «Ճայը» թարգմանվել է սերբախորվաթերեն (M. Mareković в 1897[2] և I. Prijatelj в 1901[3]), չեխերեն (B. Prusík в 1899[4]), բուլղարերեն (Ս. Բրանսկոմիրով 1903[5] և գերմաներեն (1902[6]) լեզուներով։ Անգլերեն լեզվով պիեսը առաջին անգամ թարգմանվել է 1909 թվականին Ջորջ Կալդերոնի կողմից (անգլ.՝ George Calderon) Գլազգոյի Արքայական թատրոնում բեմականացնելու համար (պրեմիերան կայացել է 1909 թվականի նոյեմբերի 2-ին)։
Էկրանավորում
խմբագրել- 2003 (Գերմանիա; ռեժիսոր Gilbert Beronneau)
- 2003 (Ֆրանսիա—Կանադա; ռեժիսոր Claude Miller)
- 2007 «Nachmittag» (Գերմանիա; ռեժիսոր Անգելա Շանելեկ)
- 2010(?) — Իվան Րիկսոնի և Ռոյալ Կորտի նախատեսված էկրանավորումը
- 2013, «Օրեր և գիշերներ» — ռեժիսոր Քրիստինա Կամարգո
Գրականություն
խմբագրելԱնտոն Չեխով, Полное собрание сочинений и писем в 30 томах էջ 3—60, 356—387, 519—520։
- Վադիմ Գաևսկի Укор владеющей судьбе: Немирович, Мейерхольд и два чеховских спектакля. — № 79/80.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Фоминых Н. Д. Чехов и Таганрогский театр // Вехи Таганрога. — 2004. — № 20.
- ↑ Galeb. Prev. M. Mareković. — Vienac, Zagreb, XXIX, 1897, br. 12—14, 16—21.
- ↑ Čehov A. P. Galeb // Momenti. Prel. I. Prijatelj. — Ljubljana: Schwentner, 1901.
- ↑ Čechov A. P. Čejka. Hra o 4-ch jednánich. Přel. B. Prusík. — Praha: F. Simáček, 1899.
- ↑ Чайка. Комедия в 4 действия. Прев. С. Бранкомиров. — Летописи, IV, 1903, бр. 6, 7, 21 април и 21 май.
- ↑ Несколько переводов: Tschechoff A. P. Die Möwe // Gesammelte Werke. Bd. 3. Übers.: W. Czumikow u. M. Budimir. — Jena: Diederichs, 1902. Tschechoff A. P. Die Möwe. Schauspiel in 4 Aufz. Übers.: H. Beneke. — Berlin: J. Harrwitz Nachf, 1902. Tschechow A. P. Die Möwe. Schauspiel in 4 Aufz. Für d. deutsche Bühne bearb H. Stümcke. — Leipzig: Beclam, 1902. (вместо Н. Заречной — Н. Миронова) Tschechow A. Die Möwe. Schauspiel in 4 Aufz. Einzig autoris. Übers.: W. Czumikow. — Leipzig — Jena: Diederichs, 1902.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ճայը» Արխիվացված 2013-05-22 Wayback Machine в Internet Off-Broadway Database (Lortel Archives).
- Սատիրիկոնի գրախոսությունը «Ճայը» պիեսում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճայը (պիես)» հոդվածին։ |