Գրական անուն (հուն.՝ ψευδώνυμος, լատ.՝ pseudónymos - «սխալ անուն», ψεύδος «փսեուդոս» - «այլ» և ὄνομα «օնոմա» - «անուն»), կեղծանուն, որն օգտագործվում է մարդու կողմից նրա հասարակական գործունեության (հատկապես արվեստի բնագավառում) մեջ իրական անվան փոխարեն։ Իրական անվան տակ հասկանում են այն անունը, որը մարդը ստացել է իր ծննդյան ժամանակ և պաշտոնապես գրանցված է։ Գրական անվան մեջ իրական անվան առկայության դեպքում կեծանունը կոչվում է ավտոնիմ (հունարենից)։ Այն գրական անունը, որում չկա ոչ մի համապատասխանություն ծննդյան անվան հետ, կոչվում է կրեպտոնիմ և այն օգտագործվում է իրական անվան գաղտնիության նպատակով, երբեմն էլ՝ այլ գործունեության հետ կապված անունից տարբերակելու համար[1]։

Արևելյան մշակույթում խմբագրել

Արևելյան մշակույթում (օրինակ՝ ճապոնականում և չինականում) գրական անվան ընդունումը սոցիալական կարգավիճակի փոփոխման հետ միաժամանակ ինչ-որ ժամանակաշրջան պարտադիր է եղել։

Գրական անվան նպատակներին կարելի է դասել շատ երկար անունը ավելի կարճով փոխարինելու ձգտումը, ավելի հնչեղ անուն ստանալու նպատակը, մարդու ազգությունը գաղտնի պահելու ցանկությունը և այլն։

Հայտնի մարդկանց կեղծանուններ խմբագրել

Շատ գրողներ հայտնի են իրենց կեղծանունով՝ Պերճ Պռոշյան (Հովհաննես Առաքելյան), Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), Մուրացան (Գրիգոր Տեր-Գրիգորյան)։ Մի շարք հեղինակներ օգտագործել են բազմաթիվ կեղծանուններ (Վոլտերը՝ 160-ից, Վ. Ի. Լենինը՝ 150-ից ավելի)։ Շատ կեղծանուններ դարձել են իսկական անուն (Մոլիեր, Ստենդալ, Գորկի, Շիրվանզադե և այլն)։

Հայտնի մարդկանց իրական և կեղծ անունները՝

Գրական կեղծանուններ խմբագրել
Գեղարվեստական կեղծանուններ խմբագրել
Քաղաքական կեղծանուններ խմբագրել
Կոլեկտիվ կեղծանուններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A Brief History of Pen Names by Haylen Beck»։ www.powells.com (en-US)։ Վերցված է 2021 թ․ հունիսի 4 

Գրականություն խմբագրել

  • Дмитриев В. Г. Скрывшие своё имя: (Из истории анонимов и псевдонимов) / Отв. ред. д-р филол. наук И. Г. Клабуновский; Академия наук СССР. — Изд. 2-е, доп. — М.: Наука, 1977. — 313 с. — (Литературоведение и языкознание). — 148 000 экз. (обл.) (1-е изд. — 1970).
  • Дмитриев В. Г. Придуманные имена. — М.: Современник, 1986. — 258 с. — 30 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 359