Մաքսիմ Գորկու հուշարձան (Նիժնի Նովգորոդ)

Մաքսիմ Գորկու հուշարձան (ռուս.՝ Памятник Максиму Горькому), գտնվում է Նիժնի Նովգորոդի Գորկու անվան հրապարակում։ Բացվել է 1952 թվականի նոյեմբերի 2-ին։ Գորկու յոթ մետր բարձրությամբ հուշարձանը ստեղծել են քանդակագործ Վերա Մուխինան, ճարտարապետներ՝ Վիկտոր Լեբեդևը և Պավել Շտելերը։ Հուշարձանը ձուլվել է Լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում։

Picto infobox architecture.png
Մաքսիմ Գորկու հուշարձան
Gorky Square at New Year Eve 01.jpg
Մաքսիմ Գորկու հուշարձանը համանուն հրապարակում
Կոորդինատներ56°18′48″ հս․ լ. 43°59′26″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Նիժնի Նովգորոդ
Կառուցվել է1952
Կառուցել էՎերա Մուխինա
Վիկտոր Լեբեդև, Պավել Շտելեր
Ներկա վիճակը№ 5210010000

Հուշարձանը ներառված է Նիժնի Նովգորոդում գտնվող դաշնային և տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների շարքում։

ՊատմությունԽմբագրել

1939 թվականին Մաքսիմ Գորկու հուշարձանի նախագծի համար հայտարարվել է Համամիութենական մրցույթ, որտեղ հաղթել է Վերա Մուխինայի նախագիծը։ Հուշարձանի իրականացման նախագծին խոչընդոտել է 1941 թվականին սկսված Հայրենական մեծ պատերազմը։ Պատերազմից հետո Գորկու հրապարակը վերակառուցվել է, և հուշարձանը բացվել է 1952 թվականի նոյեմբերի 2-ին[1]։

Գորկու հուշարձանը վեր է խոյանում հրապարակում։ Այն տեղադրված է քառանիստ պատվանդանի վրա, կարծես վեր է հառնում գրանիտե ժայռից։ Վեռա Մուխինան ստեղծել է հայրենի Նիժնի Նովգորոդում ապրելու տարիներին երիտասարդ Գորկու կերպարը. հենց այդ ժամանակաշրջանում է Գորկին գրել իր նշանավոր «Մրրկահավի երգը» («Песня о Буревестнике»):

  Նա կանգնած է ուղիղ, ձեռքերը մեջքի հետևում, դեմքը և կրծքավանդակը դեպի հանդիպակաց քամին, որը թափահարում է ուսերի թիկնոցը։ Թիկնոցի մեծ ծալքերը ստեղծում են հուշարձանի գեղեցիկ ուրվագիծ՝ հարստացնելով ընդգծված խիստ ուղղահայց կերպարը։ Խիստ արտահայտված են մեջքն ու ձեռքերը, որոնք գրկել են միմյանց։ Այս ժեստը մեծ ներքին անհանգստություն է հաղորդում, որը զսպված է ուժեղ ցանկությամբ։  


Այլ հուշարձաններԽմբագրել

Գորկու հրապարակի հուշարձանից բացի, Նիժնի Նովգորոդում Մաքսիմ Գորկուն նվիրված ես 4 հուշարձան կա՝

  • Ալյոշա Պեշկովի հուշարձանը Մ. Գորկու անվան «Կաշիրինի տնակ» մանկական թանգարանի բակում (1955-1957 թվականներ, քանդակագործ՝ Ա. Վ. Կիկին)
  • Մաքսիմ Գորկու հուշարձանը Ֆեոդորովյան առափնյայում
  • Մաքսիմ Գորկու հուշարձանը «Դուբկի» զբոսայգում
  • Մաքսիմ Գորկու հուշարձանը Մայիսի 1-ի զբոսայգում

ԾանոթագրություններԽմբագրել