Վերա Ֆեոդորովնա Կոմիսարժևսկայա (ռուս.՝ Вера Фёдоровна Комиссаржевская, հոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1864[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 10 (23), 1910[1][2], Տաշքենդ, Q16708532?, Ռուսական կայսրություն[1]), ռուս դերասանուհի։

Վերա Կոմիսարժևսկայա
Ծնվել էհոկտեմբերի 27 (նոյեմբերի 8), 1864[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 10 (23), 1910[1][2] (45 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Q16708532?, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդրամատուրգ, թատրոնի դերասանուհի, գրող, դերասանուհի և գործարար
Ակտիվ շրջան1891-1910
Ծնողներհայր՝ Ֆեոդաո Կոմիսարժևսկի
Ամուսին(ներ)Vladimir Muravyov?

Գործունեությունը խմբագրել

Բեմական գործունեությունն սկսել է 1888 թվականին, Պետերբուրգում, ապա հանդես եկել Նովոչերկասկում, Վիլնյուսում։ 1896 թվականին հրավիրվել է Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոն, հռչակվել ամենից առաջ Նինա Զարեչնայայի դերակատարմամբ՝ Ա. Չեխովի «Ճայը» պիեսում (1896

1904 թվականին Պետերբուրգում բացել է սեփական թատրոն, հանդես եկել Մաքսիմ Գորկու (Վարվառա Միխայլովնա, «Հովեկներ», Լիզա, «Արևի զավակներ»), Հ. Իբսենի պիեսներում։ 1906-1907 թվականներին Վ. Մեյերխոլդի հետ սիմվոլիստական պայմանական թատրոն ստեղծելու որոնումները սուր տարաձայնություններ են առաջացրել նրանց միջև (միակ նշանակալից կատարումը եղել է Բեատրիսան Մ. Մետեռլինկի «Քույր Բեատրիսա» պիեսում)։

Կոմիսարժևսկայան հյուրախաղերի է մեկնել Հյուսիսային Ամերիկա (1908), ապա՝ Ռուսաստանի քաղաքները (1908-1910)։ Չնայած այդ ելույթների հաջողությանը, ժամանակակից թատրոնի վիճակից դժգոհ՝ Կոմիսարժևսկայան հուսահատություն է ապրել։ 1909 թվականին վճռել է թողնել բեմը և նվիրվել նոր դերասանի դաստիարակման, ստուդիադպրոցի միջոցով նոր թատրոն ստեղծելու գործին։ Սակայն վախճանվել է հյուրախաղերի ժամանակ։ Ս. Ադամյանին կոչել են հայ բեմի Կոմիսարժևսկայա։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Կոմիսարժևսկայա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 538