Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն
Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն կամ Cambridge University Press (CUP), Քեմբրիջի համալսարանի տպագրական գործարարական գործունեությամբ զբաղվող բաժինը։ Ստեղծվել է Հենրի VIII-ի կողմից տրված արտոնագրով 1534 թվականին, այսպիսով այն աշխարհի ամենահին տպագրատունն է և մեծությամբ երկրորդ համալսարանային տպագրությունը (Oxford University Press-ից հետո)[8][9][10][11]։ Հրատարակչչությունը նաև հանդիսանում է Թագուհու տպագրիչի համաձայն համապատասխան արտոնագրի[12]։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունում են հրատարակվել այնպիսի հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են Ջոն Միլթոնը, Վիլյամ Հարվեյը, Իսահակ Նյուտոնը, Բերտրան Ռասելը և Սթիվեն Հոկինգը[13]։
Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարանական հրատարակչություն, գրահրատարակչություն, ազատ հասանելիության հրատարակություն և academic publisher? |
Հիմնադրված է | 1534 |
Հիմնադիր | Հենրի VIII |
Վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Մայր ընկերություն | Քեմբրիջի համալսարան |
Դուստր ընկերություններ | Greenwich Medical Media Ltd.? և Grotius Publications Ltd.?[2] |
Կայք | cambridge.org(անգլ.) |
Մասնակից է | Open Access Scholarly Publishers Association?[3], Dryad?[4], Association of Learned and Professional Society Publishers?[5], International Association of Scientific, Technical, and Medical Publishers?[6] և Association of American University Presses?[7] |
![]() |
Հրատարակչության առաքելությունն է «նպաստել Համալսարանի առաքելությանը տարածելով գիտելիքը կրթության համար, ուսուցում և հետազոտություն ամենակատարյալ ձևով ամբողջ աշխարհում»[14]։
Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը Քեմբրիջի համալսարանի բաժին է, որը տպագրում է ինչպես կրթական այնպես էլ ակադեմիական նյութեր։ Այն ունի գրասենյակներ ավելին քան 40 երկրներում, տպում է ավելին քան 50,000 նյութեր, որոնք ստեղծվել են ավելին քան 100 երկրների հեղինակների կողմից։ Տպագրությունը ներառում է ակադեմիական ամսագրեր, մենագրություններ, դասագրքեր և անգլերենի ուսուցման նյութեր։ Հրատարակչությունը նաև տպագրում և վաճառում է ավետարաններ։
1975 թվականին հրատարակչությունը սկսեց իր անգլերեն լեզվի ուսուցման նյութերի տպագրությունը[15]։ 1992 հրատարակչությունը բացեց սեփական գրախանութ Քեմբրիջի կենտրոնում, այնտե, որտեղ գրքեր են վաճառվել սկսած առնվազն 1581 թվականից, որոշ աղբյուրների համաձայն դեռևս 1505 թվականից, այսպիսով այս խանութը Բրիտանիայի ամենահին հայտնի գրախանութն է[16]։ 2008 թվականին խանութը ընդլայնվեց, և ստեղծվեց առանձին կրթության և անգլերենի ուսուցման մասնագիտացված խանութ։
2012 թվականին հրատարակչությունը որոշեց վերջ տալ 428 տարվա պատմություն ունեցող տպագրության գործունեությունը և տպագրությունը պատվիրել գործընկերներին։
Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը բարեգործական կազմակերպություն է, որը փոխանցում է իր շահույթի մի մասը տարին մեկ անգամ Քեմբրիջի համալսարանին։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ https://web.archive.org/web/20230713123717/https://www.cambridge.org/us/universitypress/subjects/politics-international-relations/international-relations-and-international-organisations/series/grotius-classic-reprint-series
- ↑ https://web.archive.org/web/20180811194240/https://oaspa.org/membership/members/
- ↑ https://datadryad.org/stash/our_community
- ↑ https://www.alpsp.org/membership-directory
- ↑ https://www.stm-assoc.org/membership/our-members/
- ↑ https://aupresses.org/membership/membership-list/
- ↑ «Oldest printing and publishing house»։ Guinnessworldrecords.com։ 2002-01-22։ Վերցված է 2012-03-28
- ↑ Black Michael (1984)։ Cambridge University Press, 1583–1984։ էջեր 328–9։ ISBN 978-0-521-66497-4
- ↑ «A Brief History of the Press»։ Cambridge University Press (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03
- ↑ «About Oxford University Press»։ OUP Academic (en-GB)։ Վերցված է 2018-08-03
- ↑ «The Queen's Printer's Patent»։ Cambridge UNiversity Press։ Վերցված է մարտի 20, 2016
- ↑ Black Michael (2000)։ Cambridge University Press, 1584–1984։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-66497-4
- ↑ «Cambridge University Press at a Glance»։ Cambridge University Press
- ↑ «Timeline»։ Cambridge University Press։ Վերցված է 2019-07-26
- ↑ «History of the Bookshop»։ Cambridge University Press Bookshop։ 2009։ Վերցված է 16 Jan 2018
Արտաքին հղումներ Խմբագրել
Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն Վիքիպահեստում |
- Cambridge University Press պատմությունը
- {{{1}}} Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. պաշտոնական կայք
- Cambridge University Press ավետարաններ
- Քեմբրիջի ամսագրերը առցանց Archived 2008-10-13 at the Wayback Machine.