Դմիտրի Մամին-Սիբիրյակ
Դմիտրի Նարկիսովիչ Մամին-Սիբիրյակ (իսկական ազգանունը՝ Մամին, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1852[1][2][3], Վիսիմ, Գորնոուրալսլի քաղաքային շրջան, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ - նոյեմբերի 2 (15), 1912[1][2][3] կամ նոյեմբերի 15, 1912[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս գրող։
Դմիտրի Մամին-Սիբիրյակ ռուս.՝ Дми́трий Нарки́сович Ма́мин-Сибиря́к | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1852[1][2][3] |
Ծննդավայր | Վիսիմ, Գորնոուրալսլի քաղաքային շրջան, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ |
Վախճանվել է | նոյեմբերի 2 (15), 1912[1][2][3] (60 տարեկան) կամ նոյեմբերի 15, 1912[2] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Գրական անուն | Сибиряк |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Perm Theological Seminary? |
Ամուսին | Մարիա Աբրամովա |
Դմիտրի Մամին-Սիբիրյակ Վիքիդարանում | |
Dmitry Mamin-Sibiryak Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1868-1872 թվականներին սովորել է Պերմի հոգևոր ճեմարանում, 1872 թվականին ընդունվել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը, չավարտած տեղափոխվել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1877 թվականին ստիպված թողել է համալսարանը, մեկնել Ուրալ, որտեղ մնացել է մինչև 1891 թվականը։ Այնուհետև ապրել է Պետերբուրգում և Ցարսկոյե Սելոյում։
Ստեղծագործություններ
խմբագրելՆրան ճանաչում են բերել «Պրիվալովների միլիոնները» (1883, հայերեն հրատարակություն՝ 1955 թվական), «Լեռնային բույն» (1884), «Վայրի երջանկություն» (1884), «Երեք ծայր» (1890), «Ոսկի» (1892), «Հաց» (1895) վեպերը, ինչպես նաև «Ուրալյան պատմվածքներ» (1888-1901), «Սիբիրյան պատմվածքներ» ակնարկների, վիպակների ու պատմվածքների շարքերը։
Գործունեություն
խմբագրելՄամին-Սիբիրյակի գործունեությունը բուրժուական գիշատչության երգիծական տարեգրությունն է և ժողովրդի կյանքի վիթխարի էպոպեան։ Գրողի աշխարհայացքը ձևավորվել է 1860-1880-ական թվականների դեմոկրատական փիլիսոփայության և հեղափոխական շարժման ազդեցությամբ։ Ռուսական գրականության պատմության մեջ նա մտել է որպես ականավոր գրող-ռեալիստ։ Գրել է նաև դրամատիկական երկեր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 4,0 4,1 4,2 Груздев А. И. Мамин-Сибиряк Дмитрий Наркисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 310—311.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մամին-Սիբիրյակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մամին-Սիբիրյակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 194)։ |