Վիպասան
Վիպասան՝ վեպերի հեղինակը կամ գրողը, թեև հաճախ վիպասանները ստեղծագործում են նաև այլ ժանրերում՝ գեղարվեստական և ոչ գեղարվեստական։ Որոշ վիպասաններ պրոֆեսիոնալ են իրենց գործում և կարողանում են իրենց ապրուստը վաստակել վեպեր և այլ գեղարվեստական գրականություններ գրելով, իսկ որոշներն էլ այս կերպ փորձում են իրենք իրենց ապրուստը հոգալ կամ պարզապես ստեղծագործում են զբաղմունքի համար։ Վիպասաններից շատերը պայքարում են իրենց դեբյուտային վեպը հրատարակելու համար, բայց երբ մեկ անգամ հրատարակում են, նրանք շարունակում են էլի վեպեր հրատարակել, թեև շատ քչերին է հաջողվում հայտնիություն ձեռք բերել՝ ստանալով հեղինակություն կամ զգալի եկամուտ իրենց աշխատանքից։
Նկարագրություն
խմբագրելՎիպասաններն ունեն տարբեր ծագումներ և պատկանում են տարբեր սոցիալական դասերի, և այդ ամենը հաճախ կարելի է տեսնել իրենց ստեղծագործությունների բովանդակություններում։ Վիպասանի ստեղծագործության՝ հանրության կողմից ընդունումը, գրական քննադատողների մեկնաբանությունները ստեղծագործության վերաբերյալ, վիպասանների կյանքի փորձությունների ներառումը իրենց ստեղծագործությունների կամ վեպերի կերպարներում, կարող է հանգեցնել նրան, որ վեպերի բովանդակության մեջ մտնի նաև հեղինակի անձնական կյանքն ու կենսագրությունը ։ Այս պատճառով, այն միջավայրը, որտեղ ստեղծագործում է վիպասանը, ինչպես նաև և՛ հանրության, և՛ հրատարակիչների կողմից նրա վեպերի ընդունումը, կարող է ազդել նրանց ինքնության կամ ժողովրդագրության վրա։ Այս մշակութային հիմունքներով ստեղծված ինքնություններից կարևորներն են գենդերը, սեռական ինքնությունը, սոցիալական դասը, ռասան կամ էթնիկ պատկանելիությունը, ազգությունը, կրոնը, կամ բնակության վայրի հետ կապը։ Նույն կերպ, որոշ վիպասաններ ունեն ստեղծագործական ինքնություններ, որոնք ստեղծվել են, կապված, թե ինչ գեղարվեստական ժանրերով են ստեղծագործում , ինչպիսիք են հանցագործությունը, սիրավեպը կամ պատմավեպերը։
Մինչ որոշ վիպասաններ գրում են գեղարվեստական գրականություն իրենց անձնական ցանկությունները բավարարելու համար, վիպասաններն ու մեկնաբանները հաճախ որոշակի սոցիալական պատասխանատվություն կամ դեր են վերագրում վիպագիրներին։ Բազմաթիվ հեղինակներ նման բարոյական հրամայականներ են օգտագործում, որպեսզի արդարացնեն վիպագիրների տարբեր մոտեցումները, այդ թվում ակտիվիզմը կամ իրականությունը «ճշմարիտ» ներկայացնելու տարբեր մոտեցումները։
Ստուգաբանություն
խմբագրելՎիպասանը ածանցյալ տերմին է, որն առաջացել է «վեպ» տերմինից և նշանակում է «վեպ գրող»։ Օքսֆորդի անգլերեն բառարանն առաջարկում է «վիպասան» բառի այլ սահմանումներ, որոնք ի հայտ են եկել 16-րդ և 17-րդ դարերում, օրինակ՝ «Նորարար (մտքով կամ հավատով)՝ անհատ, ով ստեղծում է նոր բան կամ օգտվում է նորություններից» կամ «Անփորձ մարդ, սկսնակ»[1]։ Այնուամենայնիվ, Օքսֆորդի անգլերեն բառարանը այդ բառի հիմնական իմաստը առաջարկում է «վեպեր գրող», որը առաջին անգամ օգտագործվել է 1633 թվականի Չ․ Ֆերվելի «East-India Colation» գրքում մեջբերված հատվածում «Նրանց վագոնների ու կառքերի ուղղությունը նկատելը գեղեցիկ ուսումնասիրություն էր հեռվից։ Կարծես (գրողին էր ներկայացվել) այն ոչնչացնում էր Տրիումֆի թալանը կամ էլ ինչ որ սարսափելի մահապատժի էր պատրաստվում»[1]։ Ըստ «Google Ngrams»-ի վիպասան տերմինը առաջին անգամ գրի է առնվել «Google books» տվյալների բազայում 1521 թվականին[2]։
Գործընթաց, հրատարակություն և մասնագիտություն
խմբագրելՊրոֆեսիոնալ և սիրողական վիպասանների միջև տարբերությունը հաճախ հեղինակի՝ վեպը հրատարակելու կարողությունն է։ Շատերի համար վեպ գրելը պարզապես սիրելի զբաղմունք է, բայց մեծածավալ գեղարվեստական գործերը որակյալ ավարտելու դժվարությունները խանգարում են որպեսզի վեպերը ավարտին հասցվեն։ Երբ հեղինակները ավարտին են հասցնում իրենց վեպը, նրանք հաճախ փորձում են հրատարակել այն։ Հրատարակչական ոլորտը պահանջում է, որ վեպերն ունենան հասանելի և շահութաբեր շուկաներ, այդ պատճառով շատ վիպասաններ իրենք են հրատարակում իրենց ստեղծագործությունները՝ հրատարակիչների խմբագրական վերահսկողությունից խուսափելու համար։ Գրողների համար ինքնահրատարակչությունը վաղուց եղել է լավ տարբերակ կեղծ մամուլի հետ միասին, որը գրողի վճարած գումարի դիմաց տպագրում էր սահմանափակ գրքեր։ Ի տարբերություն ավելի ավանդական հրատարակչական ոլորտի, այսպիսի պայմաններում, սովորաբար հրատարակչությանը վերապահված գործունեությունները՝ օրինակ գրքի տարածումն ու ընդլայնումը, հեղինակի պատասխանատվության տակ են։ Համացանցի և էլեկտրոնային գրքերի աճը նպաստել է նրան, որ ինքնահրատարակումը կորցնի իր արժեքը և դառնա եկամուտ ստանալու իրատեսական միջոց հեղինակների համար։
Վիպասանները բազմազան մեթոդներ են կիրառել իրենց վեպերը գրելու համար՝ հիմնվելով ստեղծագործական ոգեշնչման տարբեր աղբյուրների վրա[3]։ Որոշ մարդիկ ակտիվ կերպով խրախուսում են սիրողական գրողներին զբաղվել վեպեր գրելով, որպեսզի զարգացնեն այս յուրահատուկ ունակությունները, որոնք յուրաքանչյուր հեղինակի մոտ տարբեր է։ Օրինակ՝ համացանցի վրա հիմնված «Ազգային վիպագիրների ամիս» խումբը խրախուսում է մարդկանց նոյեմբեր ամսին գրել 50,000 բառ պարունակող վեպեր, որպեսզի վիպասանները փորձ ձեռք բերեն նման ստեղծագործությունները ավարտին հասցնելու համար։ 2010 թվականին կայացած միջոցառմանը մասնակցել էր ավելի քան 200,000 մարդ և բոլորինը միասին կազմել էր ավելի քան 2,8 միլիարդ բառ[4]։
Տարիք և փորձ
խմբագրելՍովորաբար վիպասանները մինչև իրենց կյանքի վերջը չեն հրապարակում իրենց առաջին վեպերը[5]։ Սակայն շատ վիպասաններ սկսում են ստեղծագործել երիտասարդ տարիքից։ Օրինակ՝ Յայն Բենքսը (1954-2013) սկսել է ստեղծագործել տասնմեկ տարեկան հասակում, իսկ տասնվեց տարեկան հասակում ավարտին հասցրեց իր առաջին վեպը՝ «The Hungarian Lift-Jet»-ը, որը զենքի միջազգային առևտրականների մասին էր «գրել եմ մատիտով, մի մեծ անպետք մատյանում»։ Այնուամենայնիվ նա երեսուն տարեկան էր, երբ հրապարակեց իր առաջին վեպը՝ խիստ հակասական «Wasp Factory» - ին 1984 թվականին։ Այս վեպի հաջողությունը հնարավորություն տվեց Բենքսին դառնալ լիաժամկետ վիպասան։ Հաճախ երիտասարդ գրողների աշխատությունները, որոնք նույնիսկ եթե հրատարակված չեն, գնահատվում են գիտնականների կողմից, քանի որ պատկերացում են տալիս հեղինակի կենսագրության և ստեղծագործելու մոտեցումների մասին, օրինակ՝ Բրոնտե ընտանիքի երիտասարդների ստեղծագործությունը, որը ներկայումս գտնվում է Բրիտանական գրադարանում, և որում պատկերված է Գոնդալի երևակայական աշխարհը, պարունակում է կարևոր տեղեկություններ իրենց զարգացման վերաբերյալ, որպես գրողներ[6][7][8]։
Երբեմն վիպասանները հրապարակում են իրենց վեպերը դեռահաս տարիքում։ Օրինակ՝ Պատրիկ Օ՛Բրայանը 15 տարեկանում հրատարակեց իր առաջին վեպը՝ «Կեսար․ պանդա-ընձառյուծի կյանքի պատմությունը», որը գրավեց քննադատների ուշադրությունը[9]։ Նույն կերպ, Բարբարա Նյուհոլ Ֆոլեթի «Առանց պատուհանների տունը» ստեղծագործությունը ընդունվեց և հրատարակվեց «Knoph» հրատարակչության կողմից 1927 թվականին, երբ նա 13 տարեկան էր, և արժանացավ քննադատական գնահատանքի «New York Times»-ի, «Saturday Review»-ի և «H.L.Mencken»-ի կողմից[10]։ Երբեմն այս ստեղծագործությունները կարող են օգնել հանրաճանաչություն ձեռք բերել։ Չնայած, օրինակ Քրիստոֆեր Պաոլինիի «Էրագոնը» (հրատարակել է 15 տարեկանում) մեծ քննադատական հաջողություն չի բերել․ վեպի հանրաճանաչությունը ընթերցողների շրջանում, օգնեց որ այն տեղ գտնի «New York Times»-ի մանկական գրքերի բեսթսելլերների ցանկում 121 շաբաթով[11]։
Ցանկացած տարիքում, որպես վիպասան իրենց առաջին քայլերն անողները հաճախ չեն կարողանում տպագրել իրենց ստեղծագործությունները՝ հեղինակի անփորձությունն ու հրատարակիչների տնտեսական իրողությունները արտացոլող մի շարք պատճառներով։ Հաճախ հրատարակիչները ստիպված են լինում հրատարակչական ոլորտում իրենց կողմնակիցներ գնել, սովորաբար գրական կողմնակիցներ, որպեսզի հաջողությամբ հրատարակեն իրենց դեբյուտային վեպերը[12]։ Երբեմն նոր վիպասանները իրենք են հրատարակում իրենց ստեղծագործությունները, քանի որ հրատարակչությունները վտանգի տակ չեն դնի իրենց կապիտալը, որը անհրաժեշտ է լինելու, որպեսզի հանրությանը վաճառեն անհայտ հեղինակների գրքերը[13][14]։
Ի պատասխան հաջողությամբ գրի առնված և հրատարակված վեպերի դժվարություններին, հատկապես երիտասարդ տարիքում, կան բազմաթիվ մրցանակներ՝ նախատեսված երիտասարդ և առաջին անգամ ստեղծագործող վիպասանների համար, որոնք ընդգծում են նոր կամ երիտասարդ հեղինակների բացառիկ ստեղծագործությունները (Օրինակ՝ տե՛ս հետևյալ կատեգորիաները՝ «Գրական մրցանակներ, որոնցով պարգևատրվել են երիտասարդ գրողները» և «Առաջին գրքի մրցանակներ»-ը)։
Եկամուտ
խմբագրելԺամանակակից բրիտանական և ամերիկյան հրատարակչական շուկաներում հեղինակների մեծ մասը ստանում է միայն մի փոքր դրամական կանխավճար, մինչև իրենց դեբյուտային վեպի հրապարակումը․ լինում են հազվադեպ բացառություններ, երբ մեծ տպաքանակ ու վաճառքի ծավալ է սպասվում, այդ դեպքում կանխավճարը կարող է ավելի շատ լինել[15]։ Այնուամենայնիվ, երբ հեղինակը սկսում է ինքնուրույն տպագրությունները կատարել, նրանցից որոշներին հաջողվում է կայուն եկամուտ ունենալ, քանի դեռ նրանք ստեղծագործում են որպես գրողներ։ Բացի այդ շատ վիպասաններ, նույնիսկ նրանք, ովքեր տպագրում են, հավելյալ աշխատանքով են զբաղվում, օրինակ՝ ակադեմիական հաստատություններում դասավանդում են ստեղծագործական գրություն կամ վեպեր գրելը իրենց համար դարձնում են երկրորդական զբաղմունք[16][17]։
Որոշ վիպասաններ գրականության ասպարեզում հայտնիություն են ձեռք բերում կամ հարստանում են ընդամենը իրենց վեպերը վաճառելով։ Հաճախ այն հեղինակները, որոնք հարուստ ու հաջողակ են գրում են չափազանց հայտնի ժանրային գեղարվեստական գրականություն, օրնակ՝ Ջեյմս Փաթերսոնը, ով 2010 թվականին համարվում էր ամենաբարձր վարձատրվող հեղինակը՝ վաստակելով 70 միլիոն դոլար, նա գերազանցում էր ինչպես մյուս բոլոր վիպասաններին, այնպես էլ ոչ գեղարվեստական գրականության հեղինակներին[18] ։ Մյուս հայտնի գրական միլիոնատերների դասին են պատկանում այնպիսի հանրաճանաչ հաջողակներ, ինչպիսիք են Ջոան Ռոուլինգը՝ «Հարրի Փոթթեր» վիպաշարի հեղինակը, Դեն Բրաունը՝ «Դա Վինչիի ծածկագիրը» գրքի հեղինակը, պատմական վիպասան Բեռնարդ Քորնվելը և «Մթնշաղ» վեպի հեղինակ Ստեֆանի Մայերը։
Անձնական փորձառություն
խմբագրելԳրողի անձնական փորձառությունները հաճախ այն մասին են, թե ինչ են նրանք գրում, և թե ինչպես են ընթերցողներն ու քննադատները մեկնաբանելու իրենց վեպերը։ Գրական ընդունելիությունը երկար ժամանակ հիմնված է եղել ընթերցանության փորձի վրա կենսագրական քննադատության միջոցով, որում հեղինակի կյանքը մեծ ազդեցություն ունի ստեղծագործությունների թեմատիկ բովանդակությունների վրա[19][20]։ Որոշ քննադատներ վիպասանի մասին այս տեղեկատվությունը օգտագործում են, որպեսզի հասկանան վիպասանի մտքերը ստեղծագործության մեջ։ Սակայն, պոստմոդեռն գրականագետները հաճախ քննադատում են նման մոտեցումը։ Այս քննադատություններից ամենաակնառուն Ռոլան Բարտինն է, ով իր «Հեղինակի մահը» էսսեում պնդում է, որ հեղինակը այլևս չպետք է իր ստեղծագործություններում ներառի իր նախասիրությունները կամ կենսագրական առանձնահատկությունները։
Գրական քննադատության այլ տեսական մոտեցումները փորձում են բացահայտել հեղինակի ակամա ազդեցությունը իր ստեղծագործության վրա, օրինակ՝ մեթոդները, ինչպիսիք են հոգեվերլուծական տեսությունը կամ մշակութային ուսումնասիրությունները, ենթադրում են, որ վիպասանի ստեղծագործությունը ներկայացնում է հեղինակի ինքնության որոշ առանձնահատկությունները։ Միլան Կունդերան նկարագրում է վիպասանի ինքնության և իր ստեղծագործության միջև ամուր կապը, որին հեղինակը անդրադարձել է «The New Yorker»-ում «Ո՞վ է վիպասանը» վերնագրով իր էսսեում․ նա պնդում է, որ վիպասանի «Ազնվությունը կապված է նրա մեգամանիայի վատ շրջանի հետ […]։Ստեղծագործությունը միակ բանը չէ, որ գրում է վիպասանը, նա գրում է նաև նոթատետրեր, օրագրեր, հոդվածներ։ Դա գեղագիտական նախագծի վրա երկարատև աշխատանքի վերջնական արդյունքն է[…]Վիպասանը իր ստեղծագործության միակ պատասխանատուն է։ Նա է իր ստեղծագործությունը»[21]։ Ինքնության սերտ կապը վիպասանի ստեղծագործության հետ, ակնհայտ է դառնում այդ առանձնահատուկ տարրերից, լինի դա թե՛ դասակարգի, գենդերի, սեռականության, ազգության, ռասայի, և թե՛ բնակության վայրի վրա հիմնված ինքնության, որը կազդի նրանց աշխատանքի ընդունման վրա։
Սոցիալ-տնտեսական դաս
խմբագրելՊատմականորեն, քանի որ վեպեր գրելու համար անհրաժեշտ է ազատ ժամանակ և կրթություն, այդ պատճառով վիպասանների մեծ մասը պատկանում են բարձր կամ միջին կրթված դասի։ Այնուամենայնիվ, աշխատող տղամարդիկ և կանայք սկսել են վեպեր հրատարակել քսաներորդ դարում։ Սա ներառում է բրիտանական Ուոլթեր Գրինվուդի «Սերը Դոլի վրա» վեպը (1933), Ամերիկյան Բ․ Թրավենի «Մահվան նավը» (1926), Ագնես Սմեդլի «Երկրի դուստրը» (1929) և Խորհրդային Միության Նիկոլայ Օստրովսկու «Ինչպես կոփվեց պողպատը» (1932) վեպերը։ Ավելի ուշ Բրիտանիայում մի խումբ եկավ, որը հայտնի էր «Բարկացած երիտասարդները» անվամբ, նրանց թվում էին վիպասաններ Ալան Սիլիտոուն և Քինգսլի Էմիսը, որոնք պատկանում էին աշխատավոր դասի և ստեղծագործում էին այդ դասի մշակութային առանձնահատկությունների մասին[22][23]։
Որոշ վիպասաններ մտածված գրում են աշխատավոր դասի լսարանի համար՝ քաղաքական նպատակներով, որպեսզի պրոֆիլավորեն աշխատավոր դասի և աշխատավոր դասի կյանքը, միգուցե քարոզչություն անելու նպատակով[24]։ Նման գրականությունը, որը երբեմն կոչվում է պրոլետարական գրականություն, երբեմն կարող է կապված լինել կոմունիստական կուսակցության քաղաքական օրակարգերի կամ ձախակողմյան համախոհների հետ, և դա կարող է դիտվել որպես «Հեղափոխության միջոց»[25]։ Այնուամենայնիվ, աշխատավոր դասի բրիտանական ավանդույթը, ի տարբերություն ռուսականի և ամերիկյանի, կոմունիստական կուսակցությունից չէր ոգեշնչվել, բայց ուներ իր արմատները չարտիզմի և սոցիալիզմի շարժման ընթացքում, ի թիվս այլոց[26]։
Ազգային կամ տեղային ինքնություն
խմբագրելՎիպասանները հաճախ դասակարգվում են ըստ իրենց ազգային պատկանելության, որը ենթադրում է, որ վեպերը ստանում են որոշակի բնույթ՝ հիմնված հեղինակների ազգային ինքնության վրա։ Գրականության մեջ երբեմն ազգային ինքնությունը ձևավորում է շատ վիպասանների ինքնորոշումը։ Օրինակ՝ ամերիկյան գրականության մեջ շատ վիպասաններ որոշեցին ստեղծել «Ամերիկյան մեծ վեպը», կամ մի վեպ, որը բնորոշում է իրենց ժամանակների ամերիկյան փորձությունը։ Այլ վիպասաններ, քաղաքական կամ սոցիալական առումով առնչվում են իրենց ազգության այլ անդամների ինքնության հետ և այդ կերպ փորձում են օգնել սահմանել այդ ազգային ինքնությունը։ Օրինակ, քննադատ Նիկոլա Մինոտ-Ալը նկարագրում է Վիկտոր Հյուգոյի Աստվածամոր տաճարը, որն ուղղակիորեն օգնում է Ֆրանսիայի քաղաքական և սոցիալական ինքնության ստեղծմանը 19-րդ դարի կեսերին Ֆրանսիայում[27]։
Որոշ վիպասաններ սերտորեն կապված են որոշակի վայրի կամ աշխարհագրական տարածաշրջանի հետ և, հետևաբար, ձեռք են բերում տեղային ինքնություն։ Քննադատ Դ․Ս․Դ․ Փոքոքը, բրիտանական գրականության մեջ տեղի ունեցող առանձին վիպասանների ասոցիացիայի պատմության իր քննարկման ժամանակ նկարագրել է, որ այդ կանոններում տեղի զգացումը չի զարգացել մինչև 19-րդ դարի սկիզբ՝ նովելի կառուցվածքի առաջին ձևավորուման ընդունումից 1 դար անց[28]։ Հաճախ նման բրիտանական տարածաշրջանային գրականությունն (անգլ.՝ Local colour, British regional literature) արտացոլում է Բրիտանիայի որոշակի շրջանի սոցիալական և տեղական բնույթը՝ կենտրոնանալով հատուկ առանձնահատկությունների վրա, ինչպիսիք են բարբառը, սովորույթները, պատմությունը և լանդշաֆտը։ «Նման տեղանքը, ամենայն հավանականությամբ գյուղական և/կամ գավառական տարածաշրջաններն են»[29]։ Թոմաս Հարդիի (1840-1928) վեպերը կարելի է բնութագրել որպես տարածաշրջանային, քանի որ նա այս տարրերը օգտագործում է Արևմտյան Անգլիայի մի մասը նկարագրելու համար և անվանում այն Ուեսեքս։ Բրիտանացի այլ գրողներ, որոնք բնութագրվել են որպես տարածաշրջանային վիպասաններ, Բրոնտե քույրերն են և այնպիսի գրողներ, ինչպիսիք են Մերի Ուեբը (1881-1927), Մարգիադ Էվանսը (1909–58) և Գերեյնտ Գուդվինը (1903–42), կապված են Ուելսի շրջանի սահմանի հետ։ Ջորջ Էլիոթը (1801–86), մյուս կողմից, հատկապես կապված է անգլիական Միդլենդի գյուղական շրջանների հետ, մինչդեռ Առնոլդ Բենեթը (1867–1931) «Ստեֆորդշիր խեցեգործարաններ» կամ այլ կերպ կոչվող «Հինգ քաղաքներ»-ի (իրականում վեցն են) վիպասանն է, այժմ այդ քաղաքները կոչվում են Սթոք-օն-Թրենտ։ Նույն կերպ, վիպասան և բանաստեղծ Ուոլթեր Սքոթը (1771-1832) մեծ ներդրում է ունեցել Շոտլանդիայի համար միասնական ինքնություն ստեղծելու գործում․ հետագայում նրանք ամենահայտնիներից էին ամբողջ Եվրոպայում։ Սքոթի վեպերը մեծ ազդեցություն ունեցան շոտլանդական ինքնության վերստեղծման վրա, որը կարող էր ընդունել բրիտանական բարձր դասի հասարակությունը։
Ամերիկյան գեղարվեստական գրականության մեջ, ըստ ամերիկյան գրական ռեգիոնալիզմի գաղափարի, վեպի շատ ժանրեր, որոնք կապված են որոշակի տարածաշրջանների հետ, հաճախ արժանանում են վիպասանների ընդունելությունը։ Օրինակ՝ Զեյն Գրեյը, ով գրում էր արևմտյան վեպեր, նկարագրվել է որպես « տեղի կողմնորոշման զգացում ունեցող վիպասան», քանի որ 20-րդ դարի սկզբին նա որոշել է Ամերիկայի արևմտյան սահմանը, մինչդեռ որպես անհատ, կապվել է այդ տարածաշրջանի վերաբերյալ իր պատկերման հետ[30]։
Նույն կերպ, այնպիսի վիպասաններ, ինչպիսիք են Մարկ Տվենը, Ուիլյամ Ֆոլքները, Էուդորա Ուելթին և Ֆլաների Օ՛Քոննորը, հաճախ նկարագրվում են որպես գրողներ՝ Հարավային գրականության որոշակի ավանդույթի շրջանակներում, որտեղ Հարավի հետ կապված թեմաները ասոսացվում են հեղինակների ինքնության հետ։ Օրինակ՝ Ուիլյամ Ֆոլքները իր պատմվածքներից և վեպերից շատերը ընդգրկել է Յոկնապատավֆա կոմսությունում[31], որը հիմնված է և աշխարհագրորեն գրեթե նույն Լաֆայետ շրջանն է, որտեղ իր հայրենիքն է՝ Միսիսիպիի Օքսֆորդ քաղաքը[32]։
Բացի հարավային գրականության աշխարհագրական բաղադրիչից, հարավային նահանգներում նմանատիպ պատմությունների պատճառով, ի հայտ են եկել որոշ թեմաներ՝ կապված ստրկության, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման հետ։ Հարավում, պահպանողական մշակույթը նաև մեծ ուշարություն է դարձրել վիպասանների ընտանիքի, կրոնի, համայնքի նշանակության, հարավային բարբառի օգտագործման, ինչպես նաև վայրի արագ կողմնորոշվելու զգացման վրա[33]։ Հարավի պատմությունը, որը իր մեջ ներառում է ռասայական խնդիրներ, մշտապես անհանգստացրել է իր վիպասաններին[34]։
Լատինական Ամերիկայում 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբը գործում էր «Criollismo» և «Costumbrismo» կոչվող գրական շարժումը, որը համարժեք է Ամերիկյան գրական ռեգիոնալիզմին։ Այն օգտագործում էր ռեալիստական ոճ՝ պատկերելու այն երկրի տեսարժան վայրերը, լեզուն, սովորույթներն ու բարքերը, որտեղ, որ ապրում էր գրողը ,հատկապես ավելի ցածր և գյուղացիական խավերը, «Criollismo» գրական շարժումը կողմ էր բնօրինակ գրականությանը՝ հիմնված աշխարհամասերի բնական տարրերի վրա՝ հիմնականում էպիկական և հիմնարար։ Այն մեծ ազդեցություն է ունեցել այն պատերազմների վրա, որոնք կատարվել էին Իսպանիայից անկախանալու նպատակով, այն նաև ցույց է տալիս, թե յուրաքանչյուր երկիր ինչպես է սահմանում «Criollo»-ն, որը Լատինական Ամերիկայում վերաբերում էր Իսպանական ծագում ունեցող մարդկանց[35]։
Գենդեր և սեռականություն
խմբագրելՎիպասանները հաճախ գնահատվում են ժամանակակից քննադատների կողմից, ըստ իրենց գենդերից կամ գենդերային վերաբերունքից։ Սա կապված է գենդերային մշակութային ակնկալիքների ազդեցության հետ գրական շուկայի, ընթերցողների և հեղինակների վրա[36][37]։ Գրական քննադատությունը, հատկապես ֆեմինիստական տեսության վերելքից ի վեր, ուշադրությունից են դարձնում նրան, թե ինչպես են կանայք գրելով շատ ակնկալիքներ ունեցել՝ ելնելով իրենց սեռից․ Օրինակ՝ «The Feminist Companion to Literature in English» ամսագրի խմբագիրները նշում են՝ «Նրանց տեքստերը գրվում ու խմբագրվում են այնպիսի պայմաններում, որոնք սովորաբար շատ տարբեր են այն պայմաններից, որոնք ստեղծել են տղամարդկանց մեծ մասը»[37]։ Խոսքը ոչ թե կոնկրետ հեղինակի թեմայի մասին է, այլ կնոջ սեռի․ Նրա դիրքը գրական շուկայում, որպես կին։ Այնուամենայնիվ, հրատարակչական շուկայի կողմնորոշումը՝ նպաստելու կանանց ստեղծագործությունները ընթերցող լսարանին, կարող է գնալով դառնալ այնպես, որ կին վիպասանները ավելի շատ լինեն շուկայում։ Այդ իսկ պատճառով Թեդի Ուեյնը 2012 թվականին «Տղամարդ վիպասանի հոգեվարքը» վերնագրով հոդվածում պնդում էր, որ հավանականությունը շատ ավելի քիչ է, որ տղամարդ վիպասանները կհասնեն հաջողության , քան կին վիպասանները, թեև տղամարդիկ գերակշռում են Գեղարվեստական գրականության մեջ[17]։
Գրական շուկայում կանանց դիրքը կարող է փոխել վիպասանների և ժողովրդական մշակույթում նրանց դերի մասին հանրային խոսակցությունները՝ հանգեցնելով սեքսիզմի շուրջ բանավեճերի։ Օրինակ 2013 թվականին,ամերիկացի կին վիպասան Ամանդա Ֆիլիպաչին գրել է New York Times-ի խմբագրականը, որտեղ բողոքարկում է Վիքիպեդիայի՝ ամերիկացի կին վիպասանների դասակարգումն առանձին կատեգորիայի մեջ, որը լուսաբանեց մամուլը՝ պարզաբանելով Վիքիմեդիայի մոտեցումը դասակարգման նկատամբ, որպես սեքսիզմ։ Նրա համար, կին վիպասանների՝ հանրության կողմից ընդունումը մեկ այլ կատեգորիայի մեջ, մարգինալացնում ու առանձնացնում է իր նման կին վիպասաններին «ամերիկացի վիպասանների» խմբից, որտեղ գերակշռում են տղամարդիկ[38]։ Այնուամենայնիվ, այլ մեկնաբաններ, քննարկելով հակասությունները, նաև նշում են, որ գենդերային կամ սեռական փոքրամասնությունների նկարագրությունից ջնջելով այնպիսի կատեգորիաները, ինչպիսիք են «կին վիպասան»-ը կամ «լեսբուհի գրող»-ը, հանգեցնում է նրան, որ այն հեղինակները, ովքեր ունեն նման ինքնություն, կորցնում են իրենց հետաքրքրությունը՝ այլ մարդկանց բացահայտելու[39]։
Նույն կերպ, ֆեմինիզմի կողմից կատարված խոսակցությունների՝ արական սեռի մասին քննարկումները և «արականութուն» թեմայի մասին հեղինակային կատարումը, վեպերի քննադատական ուսումնասիրության նոր և ավելի ու ավելի ակնառու մոտեցումներ են[40][41]։ Օրինակ, որոշ գիտնականներ, ովքեր ուսումնասիրում են Վիկտորյական գրականությունը, զգալի ժամանակ են ծախսել ուսումնասիրելու, թե ինչպես է «առնականությունը» ձևավորում և ազդում ստեղծագործությունների վրա՝ վիկտորյական ժամանակաշրջանի գեղարվեստական գրականության մեջ նրա կարևորության պատճառով[42]։
Ժանր
խմբագրելԸստ ավանդույթի, հրատարակչական ոլորտը տարբերակում է «գրական գեղարվեստական գրականություն»-ը, որի մեջ մտնում են այն ստեղծագործություննեը, որոնք գովաբանվում են, որպես ավելի մեծ գրական արժանիքներ ձեռք բերելու և «ժանրային գեղարվեստական գրականություն»՝ վեպեր, որոնք ըստ ժանրերի են գրվել և հրատարակվել որպես սպառողական ստեղծագործություններ[43]։ Այսպիսով վիպասաններից շատերը ստեղծագործում են այս կամ այն տեսակով[43]։ Վիպասան Քիմ Ռայթը, այնուամենայնիվ, նշում է, որ և՛ հրատարակիչները, և՛ ավանդական գրական վիպասանները ժանրային գեղարվեստական գրականության կողմնակիցն են, քանի որ ունեն հնարավորություն՝ ֆինանսապես հաջողության հասնելու և քննադատների շրջանում ավելի ու ավելի դրական ընդունելության արժանանալու[43]։ Ռայթը օրնակներ է բերում այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Ջասթին Քրոնինը, Թոմ Պերրոտան և Քոլսոն Ուայթհեդը, որոնք բոլորն էլ ժանրային գեղարվեստական գրականության կողմնակիցն են[43]։
Այնուամենայնիվ, ժանրային վեպերի հրատարակումը միշտ չէ, որ թույլ է տալիս վիպասանին շարունակել ստեղծագործել ժանրից դուրս կամ սեփական շահերից ելնելով։ Արդյունաբերության մեջ վայրը նկարագրելով՝ վիպասան Քիմ Ռայթն ասում է, որ շատ հեղինակներ, ովքեր սովորաբար գրում են գրական գեղարվեստական գրականություն, մտահոգվում են, որ «Վտանգ կա, որ ժանրը փակուղում է», որտեղ հրատարակիչները հրապարակում են միայն նպանատիպ ժանրային գեղարվեստական գրականություն այդ հեղինակից՝ ընթերցողի ակնկալիքների պատճառով, և որ, «եթե մի անգամ գրողը փորձի ստեղծագործել ժանրային գեղարվեստական գրականությամբ, այլևս այլ տեսակի գրականությամբ չի ստեղծագործի»[43]։ Բայց նաև կան շատ քիչ հեղինակներ, ովքեր սկսում են ստեղծագործել ժանրային գեղարվեստական գրականությամբ և հետո անցում կատարում ավելի «գրական» հրատարակությունների, օրինակ Ռայթը, Սթիվեն Քինգի նման վիպասաններին նկարագրում է, որպես բացառություն, այլ ոչ թե նորմ[43]։ Այլ քննադատներ և գրողներ, ովքեր պաշտպանում են ժանրային գեղարվեստական գրականության շահերը, հաճախ մատնանշում են Քինգին, որպես հայտնի ժանրերի և գրական արժանիքների միջև անջրպետը կամրջելու օրինակ[44][45]։
Դեր և նպատակ
խմբագրելԵ՛վ գրականագետները, և՛ վիպասանները հարցականի տակ են դնում, թե ինչ դեր են խաղում վիպասանները հասարակության մեջ և արվեստում։ Օրինակ Եվդորա Ուելթին 1965 թվականին գրել է իր «Արդյո՞ք անհրաժեշտ է վիպասան Խաչակրաց արշավանքի ժամանակ», որը վիպասանների միջև հակասություններ է ստեղծում․ նրանց միջև, ովքեր պատկերում են իրականությունը այնպես, ինչպես այն կա, ոչ թե պարզապես տեղեկացնելու դրա մասին կամ թեմա ստեղծելու, այլ որպեսզի ավարտած ստեղծագործությունը այս կյանքը պարունակի իր մեջ և առաջարկի այն իր ընթերցողներին և լրագրողների, որոնց դերն է հանդես գալ որպես «խաչակիրներ», որոնք պաշտպանում են որոշակի դիրքեր կամ օգտագործում են իրենց արհեստը որպես քաղաքական գործիք[46]։ Նույն կերպ, գրելով 1950-ականներին, Ռալֆ Էլլիսոնն իր «Հասարակությունը, բարոյականությունը և վեպը» էսսեում գրել է որ վիպասանին անհրաժեշտ է «վերստեղծել իրականությունը այն կերպ, ինչպես ինքն է մտածում, քանի որ այն խաղում և պայքարում է վառ պատրանքային «էիդետիկանման» պատկերների դեմ, որոնք մնացել են երևակայության մեջ սոցիալական փոփոխությունների գործընթացների հետևանքով[47]։ Այնուամենայնիվ, Էլիսոնը նկարագրում է նաև «Կորած սերնդի» վիպասաններին, ինչպիսին է օրինակ Էռնեստ Հեմինգուեյը, չօգտվելով վիպասանների բարոյական կշիռից և ազդեցությունից, նա մատնանշում է Մարկ Տվենին և Հերման Մելվիլին որպես ավելի լավ օրինակներ[47]։ Այդպիսի մի շարք էսսեներ, ինչպիսիք են գրականագետ Ֆրենկ Նորիսի «Վիպասանի պարտականությունները», ընդգծում են բարոյական և էթիկական հիմնավորումները, թե՛ վեպեր գրելու, և թե՛ դրանք քննադատելու իրենց մոտեցման համար[48]։
Ժամանակակից վիպասանի դերի իր նկարագրությունը «Ժամանակակից գեղարվեստական գրականություն» էսսեում սահմանելիս, Վիրջինիա Վուլֆը անդրադառնում է կյանքի կարևորությանը՝ պնդելով, որ ռեալիզմում այն ներկայացված է սպառիչ կոնկրետ մանրամասներով՝ ներկայացնելով դա «անթիվ տպավորություններ»-ում, որը գրված է կյանքի իրական իրադարձությունների հիման վրա[49]։ Սահմանումը, որը նա գրել է այս էսսեում և ներառել նաև մյուսներում, օգնեց սահմանել մոդեռնիստական գրականության գրական շարժումը։ Նա պնդում է, որ վիպասանը պետք է ներկայացնի «ոչ թե սիմետրիկ դասավորված գիգ-լամպերի շարք, այլ ավելի շուտ կարելի է ասել, որ կյանքը լուսավոր լուսապսակ է, կիսաթափանցիկ ծրար, որը շրջապատում է մեզ գիտակցության սկզբից մինչև վերջ։ Արդյո՞ք վիպասանի խնդիրն է փոխանցել այս տարբերվող, այս անհայտ և անսահմանափակ ոգին, ինչպիսի դժվարություն կամ բարդություն էլ որ այն դրսևորի՝ խառնելով խորթն ու արտաքինը որքան հնարավոր է[49]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «novelist, n.». OED Online. Oxford University Press. 2013 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Google Ngrams "Novelist" 1680-2014». Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Alter, Alexandra (2009 թ․ նոյեմբերի 13). «How to Write a Great Novel». Wall Street Journal. ISSN 0099-9660. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Grant, Lindsey (2010 թ․ դեկտեմբերի 1). «The Office of Letters and Light Blog – The Great NaNoWriMo Stats Party». Blog.lettersandlight.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ "Doing the Business: Iain Banks", The Guardian, Saturday 7 August 1999. [1]
- ↑ Bernard, Robert; Bernard, Louise, eds. (2007). A Brontë Encyclopedia. Oxford: Blackwell. էջեր 126–127. ISBN 9780470765784.
- ↑ Brontë, Emily Jane (1938). Helen Brown and Joan Mott (ed.). Gondal Poems. Oxford: The Shakespeare Head Press. էջեր 5–8.
- ↑ The Brontës' secret science fiction stories, British Library, 2011 թ․ մայիսի 11, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին, Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին
- ↑ King, Dean (2000). Patrick O'Brian:A life revealed. London: Hodder & Stoughton. էջ 50. ISBN 0-340-79255-8.
- ↑ Paul Collins (2010 թ․ դեկտեմբեր). «Vanishing Act». Lapham's Quarterly. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «New York Times Best Seller List». The New York Times. 2008 թ․ հունվարի 6.
- ↑ Woodroof, Martha (2013 թ․ հոկտեմբերի 8). «First Novels: The Romance Of Agents». Monkey See. NPR. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «The Big Question: What should you do if you want to get your first novel published? - Features, Books». The Independent. 2008 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Kapur, Niraj (2007 թ․ հունվարի 26). «How to sell your debut novel | Books | guardian.co.uk». The Guardian. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Kellaway, Kate (2007 թ․ մարտի 25). «Kate Kellaway: That difficult first novel | Books |». The Observer. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
- ↑ St. John Mandel, Emily (2009 թ․ հոկտեմբերի 6). «Working the Double Shift». The Millions. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 17,0 17,1 Wayne, Teddy (Jan 18, 2012). «The agony of the male novelist». Salon. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Smillie, Dirk (2010 թ․ օգոստոսի 19). «The Highest-Paid Authors». Forbes.
- ↑ "Biographical Criticism", Writing essays about literature: a guide and style sheet (2004), Kelley Griffith, University of North Carolina at Greensborough, Wadsworth Publishing Company, pages 177-178, 400
- ↑ Benson, Jackson J. (1989) "Steinbeck: A Defense of Biographical Criticism" College Literature 16(29): pp. 107-116, page 108
- ↑ Kundera, Milan (2006 թ․ հոկտեմբերի 9). «What is a Novelist?». The New Yorker (Life and Letters Section) - Subscriber Only. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Bruce Weber (2010 թ․ ապրիլի 26). «Alan Sillitoe, 'Angry' British Author, Dies at 82». New York Times. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Sir Kingsley Amis». Encyclopædia Britannica Online. 2013 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ J. A. Cuddon; A Dictionary of Literary Terms and Literary Criticism. (London: Penguin Books, 1999) p. 703.
- ↑ Encyclopædia Britannica."Novel." Encyclopædia Britannica Online Academic Edition. Encyclopædia Britannica Inc., 2013. Web. 13 Apr. 2013.<http://www.britannica.com/EBchecked/topic/421071/novel>.
- ↑ Ian Hayward, Working-Class Fiction: from Chartism to Trainspotting. (London: Northcote House, 1997), pp. 1-3
- ↑ Minott-Ahl, Nicola (2012). «Nation/Building: Hugo's Notre-Dame de Paris; and the Novelist as Post-Revolutionary Historian». Partial Answers: Journal of Literature and the History of Ideas. 10 (2): 251–271. doi:10.1353/pan.2012.0024. S2CID 145170286.
- ↑ Pocock, D. C. D. (1981 թ․ հունվարի 1). «Place and the Novelist». Transactions of the Institute of British Geographers. 6 (3): 337–347. doi:10.2307/622292. ISSN 0020-2754. JSTOR 622292.
- ↑ J.A Cuddon, A Dictionary of Literary Terms. Harmondsworth: Penguin, 1984, p.560.
- ↑ Blake, Kevin S. (1995 թ․ ապրիլ). «Zane Grey and Images of the American West». Geographical Review. 85 (2): 202–216. doi:10.2307/216063. hdl:2097/4213. JSTOR 216063.
- ↑ The Nobel Prize in Literature 1949: Biography Nobelprize.org.
- ↑ The Oxford Companion to English Literature, ed. Margaret Drabble. Oxford: Oxford University Press, 1996, p.346.
- ↑ Kate Cochran, review of Remapping Southern Literature: Contemporary Southern Writers and the West by Robert H. Brinkmeyer. College Literature Vol. 29, No. 2 (Spring, 2002), pp. 169-171.
- ↑ Fred Hobson. But Now I See: The White Southern Racial Conversion Narrative, Louisiana State University Press, 1999.
- ↑ Criollismo www.memoriachilena.cl Dirección de Bibliotecas, Archivos y Museos Copyright 2013© MEMORIA CHILENA ®. Todos los Derechos Reservados May 16, 2009 Retrieved September 04, 2013
- ↑ Murfin, Ross C.; Smith, Johanna M. (1996), Murfin, Ross C. (ed.), «Feminist and Gender Criticism and Heart of Darkness», Heart of Darkness: Joseph Conrad, Case Studies in Contemporary Criticism (անգլերեն), London: Macmillan Education UK, էջեր 148–184, doi:10.1007/978-1-349-14016-9_5, ISBN 978-1-349-14016-9, Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին
- ↑ 37,0 37,1 Blain, Virginia; Isobel Grundy; Patricia Clements, eds. (1990). The Feminist Companion to Literature in English. New Haven and London: Yale University Press. էջեր viii–ix.
- ↑ Neary, Lynn (2013 թ․ ապրիլի 29). «What's In A Category? 'Women Novelists' Sparks Wiki-Controversy». NPR.
- ↑ S.E. Smith (2013 թ․ ապրիլի 26). «Is Wikipedia's "American Women Novelists" Category Horribly Sexist? Some people seem to thinks so». XO Jane. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Mallett, Phillip, ed. (2015). The Victorian Novel and Masculinity (բրիտանական անգլերեն). doi:10.1057/9781137491541. ISBN 978-1-349-32313-5.
- ↑ Hobbs, Alex (2013). «Masculinity Studies and Literature». Literature Compass (անգլերեն). 10 (4): 383–395. doi:10.1111/lic3.12057. ISSN 1741-4113.
- ↑ Dowling, Andrew (2001). Manliness and the Male Novelist in Victorian Literature. Ashgate Press. ISBN 9780754603801.
- ↑ 43,0 43,1 43,2 43,3 43,4 43,5 Wright, Kim (2011 թ․ սեպտեմբերի 2). «Why Are So Many Literary Writers Shifting into Genre?». The Millions. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Nelson, Erik. «Stephen King: You can be popular and good». Salon. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Jacobs, Alan. «A Defense of Stephen King, Master of the Decisive Moment». The Atlantic. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Welty, Eudora (1965) [1965]. «Must the Novelist Crusade?». PBS. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 47,0 47,1 Ellison, Ralph (2003) [1957]. «Society, Morality and the Novel"». In John F. Callahan (ed.). The Collected Essays of Ralph Ellison. The Modern Library. էջեր 698–729.
- ↑ Davies, Jude (2001 թ․ հոկտեմբերի 20). «The Responsibilities of the Novelist». The Literary Encyclopedia. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 49,0 49,1 Woolf, Virginia (2004 թ․ հունիսի 1). «Modern Fiction». The Common Reader. EBooks @ Adelaide. Արխիվացված է օրիգինալից (text) 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կունդերա, Միլան (2006 թ․ հոկտեմբերի 9). «Ո՞վ է վիպասանը». «The New Yorker» (Կյանք և նամակներ բաժիններ): 40.
- Օ'Քոնոր, Ֆլաների. «Վիպասանը և հավատացյալը». CatholicCulture.org.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն)