Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Բոգդանով (ռուս.՝ Александр Александрович Богданов, ծննդյան անունը բելառուս․՝ Аляксандр Аляксандравіч Маліноўскі), (22 օգոստոսի, 1873 - 7 ապրիլի, 1928) ռուս ֆիզիկոս, փիլիսոփա, գիտական գրականության գրող և հեղափոխական։ Եղել է Բոլշևիկյան շարժման վաղ պատմության առանցքային գործիչներից մեկը, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Նա համահիմնադիրներից էր և մրցակցելով Լենինի հետ 1909-ին արտաքսվել է։

Ալեքսանդր Բոգդանով
Александр Богданов
A A Bogdanov.jpg
Ծնվել էօգոստոսի 10 (22), 1873[1][2][3][4]
Սոկուլկա, Q4427489?, Grodno Governorate, Vilna Governorate-General, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 7, 1928(1928-04-07)[5][3][2] (54 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, բժիշկ, գրող, բանաստեղծ, սոցիոլոգ, լրագրող, գիտաֆանստաստիկ գրող և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն, տնտեսագիտություն և փիլիսոփայություն
ԱնդամակցությունՊրոլետկուլտ, խմբակ «Վպերյոդ» և Բոլշևիկներ
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան, Q30889518? և Խարկովի ազգային համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6]
ԿուսակցությունԲոլշևիկներ
Alexander Bogdanov Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է փախստականի՝ արմատներով վոլոգդացի ժողովրդական ուսուցիչ Ա․Ա. Մալինովսկայի ընտանիքում, տան վեց երեխաներից երկրուրդն է։ Տուլսկայի կլասիցիստական գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1892 թվականին ինքնուրույն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկո-մաթեմատիկայի բաժինը։ 1894 թվականի դեկտեմբերին մասնակցելով Հյուսիսային հողերի ժողովրդաազատագրական խորհրդի գործերին՝ ազատվել է համալսարանից։ Այնուհետև ձերբակալվել և տեղափոխվել Տուլա, որտեղ ծանոթացել է Իվան Սավելևի հետ, ում հետ և ներգրավվել էր աշխատավոր դասակարգում։ Այդ տարիներին գրել է իր հայտնի «Տնտեսագիտության կարճ դասընթաց» աշխատությունը 1897 թվական, որի մասին Լենինն ասել է. «Հիանալի նորարարություն է տնտեսագիտության գրականության մեջ»[7]։

1895-1899 թթ․ սովորել է Խարկովի բժշկական համալսարանում։ 1899 թվականին ստացել է բժշկի որակավորում և գրել իր առաջին փիլիսոփայական գիրքը՝ «Բնությանը պատմական հայացքի հիմնական տարրերը»։ Այդ թվականին ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Կալուգայի բանտում, այնուհետև տեղափոխվե նոր բանտ։ 3 տարի բանտում մնալուց հետո ազատվել է, և մեկնել է Վոլոգդա, որտեղ աշխատել է որպես հոգեբուժարանի բժիշկ։ Մի քանի տարի հետո ավարտելով աշխատանքը՝ Վոլոգդայից տեղափոխվել է Շվեյցարիա։

1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է որպես ռազմական բժիշկ[8]։

1913 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես է եկել որպես ռազմական բժիշկ։

Հասարակական քաղաքական գործունեությունըԽմբագրել

1896-ից՝ սոցիալ-դեմոկրատական շարժում։

1905-1907 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավոր զանգված կամ բոլշևիկների անդամ։

1907-1909 թթ.՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։

1909 թ. հունիս՝ ազատվել է պաշտոնից՝ առաջնորդության հատկանիշներ ցուցաբերելու համար։

1909-1911 թթ.՝ գլխավորել է «Առաջ» շարժումը, իսկ 1911 թվականից հեռացել շարժումից[9]։

1918-1921 թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական գիտությունների թեկնածու։

1918-1822 թթ.՝ Կոմունիզմի համալսարանի պրեզիդիումի անդամ։

1926-1928 թթ.՝ Արյան փոխներարկման ինստիտուտի գլխավոր տնօրեն։

ՄահըԽմբագրել

Բոգդանովը պրոպագանդում էր նոր տեսություն արյան փոխներարկման հարցում՝ առաջարկելով արյան երիտասարդացման տեսությունը։ Ըստ այդ տեսության երբ երիտասարդ դոնորի արյունը ներարկում են տարեց ռեցիպիենտին այդ դեպքում առաջանում է երիտասարդացում, և տարեց օրգանիզմը սկսում է արթնանալ, պատճառը այն է որ երիտասարդ օրգանիզմում կան այն ֆերմենտները որոնք բացակայում են տարեցների մոտ, որը և առաջացնում է ծերությունը[10]։

ԸնտանիքԽմբագրել

  • Առաջին կինը՝ Նատալյա Բոգդանովնա(1865—1945), երեխաներ չեն ունեցել։
  • Երկրորդ կինը՝ Ա. Սիմիրնովա, Ալեքսանդրի հետ ունեցել են երկու երեխա[11]։
  • Նիկոլայ Ալեքսանդրովիչ՝ բժիշկ, սովորել է Սարատովի բժշկական համալսարանում։
  • Սերգեյ Ալեքսանդրովիչ։
  • Մարիա Ալեքսանդրովնա Զանդեր՝ բժշկուհի;
  • Աննա Ալեքսանդրովնա Լունաչարսկայա (1884—1959)՝ գրող[12] և թարգմանիչ։
  • Օլգա Ալեքսանդրովնա (1885—1943)՝ ապրել է Օրենբուրգում։

Բոգդանովի անվան համալսարանԽմբագրել

1999 թվականին Եկատերինբուրգում բացվեց Ալեքսանդր Բոգդանովի անվան միջազգային համալսարանը[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118637894 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. Indiana Philosophy Ontology Project
  5. 5,0 5,1 Богданов Александр Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Վ. Ի. Լենին [1] // «Աստծո աշխարհ». — 1898. — № 4.
  8. Լև Կոլոդնի Կյանքը և ճակատագիրը // Մոսկովյան կոմսոմոլեց — 2012. — 18 оհոկտեմբերի
  9. Պ.Ա. Պլյուտո Միություն և արխիվ // Սոցիոլոգիական հետազոտություններ — 1993. — № 6. — էջ 143—154.
  10. М. Спивак. Մայակովսկին Ուղեղի համալսարանում
  11. http://www.terrahumana.ru/arhiv/10_03/10_03_07.pdf
  12. Ալեքսանդրովնա Լունաչարսկայա
  13. «Ա. Բոգդանովի միջազգային համալսարանի բացումը»։ Ա. Բոգդանովի միջազգային համալսարան։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2009 թ․ մայիսի 17