Ա. Մ. Գորկու տուն-թանգարան (Նիժնի Նովգորոդ)
Ա. Մ. Գորկու տուն-թանգարան (ռուս.՝ Музей-квартира А. М. Горького), համարվում է Ա. Մ. Գորկու Պատվո նշանի շքանշանակիր պետական թանգարանի մասնաճյուղ և գտնվում է Նիժնի Նովգորոդ քաղաքի Սեմաշկո փողոցի 19 հասցեում։
Ա. Մ. Գորկու տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան, տեսարժան վայր և պատմության հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Նովգորոդ |
Մասն է | Q122790054? |
Պատկանում է | Ա․Մ․ Գորկու պետական թանգարան |
Հիմնադրվել է | 1971 |
Կայք | museum.nnov.ru/danco/expos/hm.shtml |
Ստեղծման պատմություն
խմբագրելԹանգարանը բացվել է 1971 թվականին այն տանը, որտեղ Մաքսիմ Գորկին ապրել է 1902-1904 թվականներին։
Էքսկուրսիա թանգարանի սրահներով
խմբագրելՓայտյա սանդուղքներով բարձրանալով տան երկրորդ հարկ այցելուները տեսնում են հին բրոնզե ցուցատախտակ «Ա. Մ. Պեշկով» մակագրությամբ։ Էքսկուրսիան սկսվում է միջանցքից[1]։ Պատին ամրացված է հեռախոս, որի կողքին կաղնու փայտից մեծ կախիչ է և սնդուկ, որը ծածկված է տանը գործած ուղեգորգով։ Դիմացը տեղադրված է շվեդական գրքերի պահարան, որի վերևում կախված է «Հին Ռուսաստան» նկարը, որը Ալեքսեյ Մաքսիմովիչին նվիրել է նկարիչ Վ. Օրլովը։ Միջանցքից կարելի է անցնել ընտանիքի անամների սենյակները`
- Եկատերինա Պեշկովայի աշխատասենյակ
Այստեղ կարելի է տեսնել Ա. Մ. Գորկու կնոջ անձնական իրերը և պարգևները, լուսանկարներ, գրքեր և տարբեր տարիների փաստաթղթեր։
- Հյուրասենյակ («շալյապինյան»)
Այս սենյակում 1903 թվականի օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 7-ը ապրել է Ֆեոդոր Շալյապինը։ Այստեղ ցուցադրվում են երգչի անձնական իրերը, գրասեղանը, «Բուլկա» թանաքամանը, մոմակալը, մատիտներ սրելու գործիքը։ Գրադարակի վրա գտնվում է ճամփորդական ճամպրուկը, պատից կախված է «Մոսկվայում ուսանող կանանց աջակցության ընկերության» կողմից Շալյապինին նվիրված ժամացույցը։
- Հյուրասենյակ
Այս սենյակում Գորկին կարդում էր իր ստեղծագործությունները, կազմակերպում էր հավաքույթներ, համերգ-իմպրովիզացիաներ, որոնց ժամանակ երգում էր Շալյապինը։
- Մանկական սենյակ
Սենյակում տեղադրված են մետաղյա մանկական մահճակալներ ծածկոցներով, նստարան, սեղան, գրապահարան (դարակներին մանկական գրքեր են և ջութակ), կոմոդ սպիտակեղենի համար և գործասեղան։ Սենյակի կենտրոնում կա մեծ գորգ՝ վրան խաղալիքներ, քարեր բերված Ղրիմից գրողի որդու՝ Մաքսիմի կողմից։ Պատերին փակցված են դայակ Մ. Ի. Օրեխովա-Մեդվեդևայի, Ա. Մ. Գորկու, Մ. Ա. Վոլժինայի լուսանկարները։
- Մ. Ա. Վոլժինայի, Եկատերինա Պեշկովայի մոր սենյակ
Սենյակի կահավորանքը` կոմոդ և կարմիր փայտից և բրոնզից պատրաստված հնաոճ գրասեղան, սեղան, մահճակալ և զգեստապահարան։ Կոմոդի վրա դրված են ընտանեկան լուսանկարներ։ Գրասեղանի վրա կերոսինի լամպի կողքին դրված են «Նիվա» և «Ստրեկոզա» ամսագրերի կապոցները։ Սենյակի անկյունում դրված է կարի մեքենա և մանեկեն՝ զգեստներ փորձելու համար։
- Ա. Մ. Գորկու աշխատասենյակ
Այստեղ գտնվում են իրեր, որոնք հատկապես հարազատ են գրողին։ Սենյակի կենտրոնում դրված է մեծ գրասեղան։ Նրա վրա դրված են ձեռագրերի կապոցներ, նամակներ, հարազատ մարդկանց լուսանկարներ, գրենական պիտույքներ։ Աշխատասենյակում կարելի է տեսնել գրքեր, Կ. Ս. Ստանիսլավսկու բրոնզաձույլ արձանը՝ դոկտոր Շտոկմանի դերում, նետուկեի հավաքածու, բրոնզե որսորդական եղջյուր, Վասիլի Վերեշչագինի «Նապոլեոնը Կրեմլում» գունավոր փորագրանկարը։ Պատուհանից մինչև մեծ դարակաշարը տեղադրված է բարձերով թախտը։
- Պեշկովների ննջասենյակ
Սենյակի կահավորանքը` երկու երկաթե վարշավյան մահճակալներ, ծածկված բուխարական մետաքսե ծածկոցներով, մեծ արդուզարդի սեղան կարմիր փայտից, հայելիով փորագրված շրջանակի մեջ։ Արդուզարդի սեղանի վրա բազմաթիվ առարկաների հետ միասին դրված էր կարմիր փայտից պատրաստված զարդատուփը, իսկ նրա մեջ թուրինջածաղկի ճյուղը ծաղիկներով և Ա. Պեշկովի ու Ե. Վոլժինայի երկու պսակադրության մոմերով։ Ննջասենյակի մուտքի մոտ գտնվող զգեստապահարանում պահվում էին սպիտակ կերպասե կոշիկները, բաց դեղնավուն զգեստը, սպիտակ մետաքսից ասեղնագործ ճապոնական կիմոնոն։ Մահճակալի կողքի փոքրիկ պահարանին դրված էր չորացած դաշտային ծաղիկներով ծաղկեփունջը։ Ամառանոցում հանգստանալիս Ա. Մ. Գորկին հավաքել էր այդ ծաղիկները և նվիրել կնոջը։
- Փոքրիկ ճաշասենյակ
Էքսկուրսիան ավարտվում է ճաշասենյակում։ Այստեղ կարելի է տեսնել 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի սպասք, ինքնաեռ և այլ խոհանոցային պարագաներ։
Էքսկուրսիաներ
խմբագրելԱյցելուներին առաջարկվում է թեմատիկ էքսկուրսիաներ`
- Ա. Մ. Գորկու նիժնեգորոդյան վերջին բնակարանը որպես Նիժնի Նովգորոդի հասարակական և մշակութային կյանքի կենտրոն
- Ա. Մ. Գորկին և Ֆեոդոր Շալյապինը
- Ա. Մ. Գորկին և թատրոնը
- Ա. Մ. Գորկին և երեխաները
Թանգարանում գործում է «Կիսավերնահարկով տունը» գրական ակումբը, կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ
Թանգարանի եզակի հավաքածուներ
խմբագրել- Ա. Մ. Գորկու անձնական իրերի հավաքածուն՝ 912 պահպանվող միավոր
- Ա. Մ. Գորկու գրադարանը՝ 804 պահպանվող միավոր
- Ա. Մ. Գորկու գեղարվեստական հավաքածուն՝ 26 առարկաներ
- Նեցկեի հավաքածու՝ 8 հատ
Ֆոնդերի ամենահետաքրքիր առարկաներ
խմբագրել- «Լ. Ն. Տոլստոյի քանդակագործական դիմանկարը» (հեղինակ՝ Իլյա Գինցբուրգ)
- «Ա. Մ. Գորկու քանդակագործական դիմանկարը» (հեղինակ՝ Իլյա Գինցբուրգ)
- «Ա. Մ. Գորկու գրասեղանը» (19-րդ դարի վերջ)
- Վասիլի Վերեշչագինի «Նապոլեոնը Կրեմլում» գունավոր փորագրությունը
- «Ա. Մ. Գորկու լուսանկարը», Մաքսիմ Դմիտրիևի աշխատանքը (սեպիա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Экспозиция Музея-квартиры А. М. Горького». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
Գրականություն
խմբագրել- Липовецкий А. С., Званцева Т. П. Музей А. М. Горького на родине писателя. — Горький: Волго-Вятское книжное издательство, 1990.
- Орлова Р. И., Черторицкая Т. В. Земля нижегородская. — Горький: Волго-Вятское книжное издательство, 1988. — С.49-50.
- Памятники истории и культуры Горьковской области. — Горький: Волго-Вятское книжное издательство, 1987. — С.57.
Արտաքին հղումներ
խմբագրել- История музея А. М. Горького Արխիվացված 2007-11-25 Wayback Machine
- Официальная страница Музея-квартиры А. М. Горького (Нижний Новгород)
- Официальный сайт Музея-квартиры А. М. Горького
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ա. Մ. Գորկու տուն-թանգարան (Նիժնի Նովգորոդ)» հոդվածին։ |