Մրրկահավի երգը
Մրրկահավի երգը, արձակ բանաստեղծություն, Մաքսիմ Գորկու գրական ստեղծագործությունը, որը գրվել է 1901 թվականի մարտին[1]։
Մրրկահավի երգը Песня о Буревестнике | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | պոեմ |
Հեղինակ | Մաքսիմ Գորկի |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1901 |
Թարգմանիչ | Եղիշե Չարենց |
Վիքիդարան | Մրրկահավի երգը |
The Song of the Stormy Petrel |

Ստեղծման պատմությունԽմբագրել
«Մրրկահավի երգը» Գորկին գրել է Նիժնի Նովգորոդում, 1901 թվականի մարտի 12-ին Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայից վերադառնալուց հետո: Այն տպագրվել է 1901 թվականին «Կյանք» («Жизнь») ամսագրում, որպես առանձին ստեղծագործություն, քանի որ գրաքննադատների կողմից բազմիցս արգելվել է: Գրողը այդ ժամանակ կապված էր մոսկովյան «Իսկրա» կազմակերպության հետ, որը վարում էր հեղափոխական քարոզչություն ուսանողների և աշխատողների շրջանում, ինչպես նաև հանդես է եկել ուսանողների հետապնդման դեմ հանրային լայն բողոքների նախաձեռնությամբ․ «իմ սրտում այրվում է գարնանային լուսաբացը և շնչում եմ ամբողջ կրծքով», գրել է նա 1901 թվականին Անդրեևին: «Երգը» գրվել է1901 թվականի մարտի 4-ի Սանկտ Պետերբուրգի Կազանի տաճարի մոտ տեղի ունեցած արյունահեղ ուսանողական ցույցին ի պատասխան: Սկզբնականում այն չէր համարվում որպես առանձին ստեղծագործություն, այլ ընդգրկված էր երգիծական «Գարնանային մեղեդիներ» պատմվածքի մեջ, որտեղ թռչունները ներկայացնում էին հասարակության տարբեր շերտերը: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչը՝ Չիժը (երևի ուսանող) երգում է «Մրրկահավի» չափազանց հետաքրքիր երգը:
Գրաքննությունը արգելեց պատմվածքը ամբողջությամբ հրատարակել, բայց Չիժիկ-Պիժիկի երգը Նիժնի Նովգորոդի ռադիկալների կողմից թույլատրվեց ամբողջությամբ «Գարնանային մեղեդիները» հեկտոգրաֆում ապօրինաբար տպագրվել: Նախքան տպագրելը Գորկին փոխել է ստեղծագործության վերջնական արտահայտությունը. «Սպասեք շուտով ուժգնորեն կպայթի փոթորիկը» արտահայտության փոխարեն գրեց «Թող փոթորիկը ուժգնորեն պայթի»: Արդյունքում, ապրիլի 17-ին Գորկուն և նրա մտերիմ ընկերոջը՝ բանաստեղծ Սկիտալեցին ձերբակալում են, իսկ այնուհետև աքսորում են Նիժնի Նովգորոդից: Այս ամենը վերաճեց զանգվածային ցույցերի և մայիսին ամսագիրը փակվեց:
ԱրձագանքներԽմբագրել
«Մրրկահավի երգը», ամսագրում լույս տեսնելուց հետո, իրարանցում առաջացրեց ժանդարմների շրջանում: Այնուհետև ամբողջությամբ տպագրվելուց հետո լայն տարածում գտավ գրական շրջանականերում: Հրատարակվելուց հետո հեղինակին նույնպես սկսեցին անվանել «մրրկահավ» և «մրրիկը կուլ» տվող: Ստեղծագործությունը ամսագրի այս համարի վերջին հրատարակություներից էր: Սակայն այս ամենով ստեղծագործության տարածումը չավարտվեց: «Մրրկահավի երգը» մտնում էր հեղափոխական բանաստեղծությունների և երգերի ժողովածուի մեջ, որը լույս է տեսել արտասահմանում: «Մրրկահավի երգը», առաջին ռուսական հեղափոխության ժամանակ դառնալով մարտական գաղտնաբառ, հեղափոխականների շրջանում առաջացրել է ատելություն:
Ռուս հասարակության շրջանում «Մրրկահավի երգը» ընդունվել է որպես վառ հեղափոխական հայտարարություն: Բոլշևիկյան քարոզչությունը բազմիցս օգտագործել է ստեղծագործության կերպարները, որի համար այն հաճախ ընկալվում է միայն քաղաքական և ժամանակային համատեքստում: Սակայն ստեղծագործության մեջ բացի փոթորկի կոչից հնչում է խիզախ հերոսի մենակության և այդ քաջությանը հակառակ քաղքենիական վախկոտության, ինչպես նաև գորշ կյանքի հավերժական թեման:
ՔննադատությունԽմբագրել
Անտոն Չեխովը, քննադատել է Գորկուն «Մրրկահավի երգը» ստեղծագործության համար, ի դեպ, ստալինյան ռեպրեսիաներն անդրադարձել են շարքային քաղաքացիներին նույնպես, ովքեր կասկածում էին ստեղծագործության գրական արժեքին, քանի որ, ըստ Օլեգ Վոլկովի հիշողությունների՝
Արտաքին հղումներԽմբագրել
- Сб. «Революционный путь Горького», Центрархив. М. — Л., 1933, стр.50—51.
- Е. Ярославский. См.: «Революционный путь Горького», М.— Л., 1933, с. 8 — 9
- Մրրկահավի երգը