Բացել գլխավոր ցանկը

Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն (ռուս.՝ Партия социалистов-революционеров, СР - социалисты-революционеры` սոցիալիստ հեղափոխականներ, ԷսէռներՌուսական կայսրության, հետագայում՝ Ռուսաստանի հանրապետության և ՌԽՖՍՀ սոցիալիստական հեղափոխական կուսակցություն։

Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն
Партия социалистов-революционеров
SR (and Revolyutsionnaya Mysl') electoral symbol, November 1917 election.svg
1917PartiyaSoz-Rev.jpg
ՏեսակՌուսական կայսրության քաղաքական կուսակցություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԱռաջնորդՎիկտոր Չեռնով
Հիմնադրված1903
Լուծարված1940
Գաղափարախոսությունսոցիալիզմ, agrarian socialism?, դեմոկրատական սոցիալիզմ և Ֆեդերալիզմ
ՇտաբՍանկտ Պետերբուրգի համալսարան, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Socialist-Revolutionary Party Վիքիպահեստում

Կազմավորվել է ժողովրդական կազմակերպությունների համախմբումով 1902 թվականին, իսկ հետագայում ռուսական քաղաքական կուսակցությունների մեջ զբաղեցրել է առաջատար դիրք։ Կուսակցության ղեկավար գործիչներն էին Վիկտոր Չեռնովը, Նիկոլայ Ավկսենտևը, Գրիգորի Գերշունին, Բորիս Սավնիկովը և ուրիշներ։ Էսէռների ծրագիրը պահանջում էր. դաշնային սկզբունքների հիման վրա ժողովրդավարական հանրապետության ստեղծում, համընդհանուր ընտրական իրավունք, խոսքի, մամուլի, խղճի, ժողովների, միությունների ազատություն, եկեղեցու անջատումը պետությունից, համընդհանուր անվճար կրթություն, մշտական բանակի ոչնչացում։ Բանվորական հարցում էսէռները պահանջում էին ութժամյա աշխատանքային օր, արհմիությունների ստեղծում, սոցիալական ապահովություն` ի հաշիվ պետության և գործատերերի, իսկ ագրարային հարցում` «հողի սոցիալիզացիայի» լոզունգի հիման վրա հողը պետք է տրվեր համայնքներին ու համայնքների տարածքային միություններին` հավասար օգտագործման հիմունքով։ Սկզբունքորեն ընդունելով, զանգվածային շարժումները և գործնականում մասնակցելով մի քանիսին (1905 թ.-ի Դոնբասի ապստամբություն, Մոսկվայի դեկտեմբերյան զինված ապստամբություն), էսէռները այնուամենայնիվ, ինքնակալության դեմ պայքարի հիմնական ձևը համարում էին անհատական տեռորը։ 1906 թվականին էսէռների կուսակցությունը պառակտվեց, աջ մասը ստեղծեց օրինական Աշխատանքային ժողովրդա-սոցիալիստական կուսակցությունը։ 1907-1910 թվականներին ԷսԷռները ժամանակավորապես դուրս մնացին քաղաքական ասպարեզից։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո էսէռները ակտիվացրին իրենց գործունեությունը։ Կուսակցության որոշ անդամներ մտան Ժամանակավոր կառավարության կազմի մեջ (Ալեքսանդր Կերենսկի, Նիկոլայ Ավկսենտև, Վիկտոր Չեռնով)։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կուսակցության ներսում պառակտումը խորացավ։ 1917 թվականի դեկտեմբերին կուսակցության «ձախ» թևը կազմեց ինքնուրույն կուսակցություն։ 1918 թվականի ամռանը «աջ» և «ձախ» էսէռները Անտանտի դիվանագիտական և զինվորական գործակալների ու սպիտակգվարդիականների հետ կազմակերպեցին ապստամբություններ խորհրդային իշխանությունների դեմ, կազմակերպեցին մահափորձ Վլադիմիր Լենինի դեմ և անգլիացի ինտերվենտների դրդմամբ գնդակահարեցին Բաքվի 26 կոմիսարներին: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո ԷսԷռների գործունեությունը հիմնովին վերացվեց։ Կուսակցության ղեկավարների մի մասը հակախորհրդային գործունեության համար ձերբակալվեց, մի մասը անցավ արտասահման։ «Ձախ» էսէռների մի մասը, խզելով կապերը աջերի հետ, մտավ ՌԿ(բ)Կ շարքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 76 CC-BY-SA-icon-80x15.png