Ալմանախ (արաբ․՝ ألمناخ‎‎ - օրացույց), որևէ ընդհանուր հատկանիշով (թեմատիկ, ժանրային, գաղափարա-գեղարվեստական, տեղային) առնչված գրականություն։

1739 թվականի ալմանախ

Պատմություն խմբագրել

Միջնադարում ալմանախ էին կոչում արաբներից փոխառնված աստղաբաշխական և այլ կարգի գուշակումներ պարունակող հավաքածուները։ Աստիճանաբար դրանք լրացվեցին պատմական իրադարձությունների, տոնավաճառների, դրամափոխությունների մասին լուրերով, պատմվածքներով, անեկդոտներով։ Հետագայում դրանք դարձան կամ օրացույցային տեղեկատուներ, կամ էլ գրական հավաքածուներ։ Լինում են երաժշտական, թատերական, կանանց, մանկական և այլ ալմանախներ։

Գրական ալմանախներ խմբագրել

Գրական առաջին ալմանախը տպագրվել է Ֆրանսիայում` «Մուսաների ալմանախ» (Փարիզ, 1764-1833)։

Ռուսական հնագույն ալմանախներից հայտնի է «Բևեռային աստղ» գրական գեղարվեստական հավաքածուն, որը հրատարակել են 1823-1825 թվականներին դեկաբրիստ գրողներ Ալեքսանդր Բեստուժև-Մարլենսկին և Կոնդրատի Ռիլեևը։ Այդ ալմանախին մասնակցել են Ալեքսանդր Պուշկինը, Ալեքսանդր Գրիբոեդովը, Վասիլի Ժուկովսկին, Իվան Կռիլովը և այդ ժամանակի մյուս ականավոր գրողները։

Գրականություն խմբագրել

  • Glick, Thomas F.; Livesey, Steven John; Wallis, Faith (2005). Medieval Science, Technology, and Medicine: An Encyclopedia. Routledge. ISBN 0-415-96930-1.{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմանախ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 181